Վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են «ՀայՓոստ»-ի զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+29.09 oC

Վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են «ՀայՓոստ»-ի զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը

17:21 14.02.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2020 թվականից հետո «ՀայՓոստ»-ի զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը:

Պատասխանատուները նշել են, որ աշխատանքներն ուղղված են եղել ուղղակի փոստային ծառայություններից դեպի ավելի ընդգրկուն ծառայությունների մատուցմանը: Հաշվետու ժամանակահատվածում ստեղծվել է օրինակելի բաժանմունքի մոդելը, 26 փոստային բաժանմունք վերանորոգվել է, հանրային ծառայությունների մատուցման միասնական գրասենյակներ են բացվել Իջևանում, Գյումրիում, առաջիկայում կբացվի նաև Վանաձորում:

Ապահովվել է նաև «ՀայՓոստ»-ի ցանցի տեխնիկական հագեցվածությունը, ավելացվել է ավտոպարկը, արդյունքում՝ փոստի փոխանակման ժամկետը կրճատվել է 3 անգամ, տեղի է ունեցել փոստային ծառայությունների թվային տրանսֆորմացիա: Լայնածավալ աշխատանքներ են տարվել միջազգային համագործակցության խթանման ուղղությամբ, ինչի արդյունքում էապես նվազել են դեպի ՌԴ, Եվրոպա և ԱՄՆ փոստային ծառայությունների սակագները:

Մատուցվող ծառայությունների որակի բարձրացման նպատակով ներդրվել են Haypost med, Haypost pay և այլ գործիքներ:

Այնուհետև անդրադարձ է կատարվել «ՀայՓոստ»-ի կապիտալ ներդրումներին, որոնք միտված են լինելու փոստային 486 բաժանմունքների վերանորոգմանը, ավտոպարկի թարմացմանը, թվային տրանսֆորմացիայի ամբողջականացմանը:

Խորհրդակցության ընթացքում մտքեր են փոխանակվել «ՀայՓոստ»-ի շարունակական զարգացումն ապահովելուն ուղղված միջոցառումներին, ներկայացվել են մի շարք առաջարկություններ և դիտարկումներ:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է թվային լուծումների գնալու քաղաքականությունը և ընդգծել, որ «ՀայՓոստ»-ի խնդիրն է՝ մատուցվող նորանոր ծառայությունների միջոցով նպաստել քաղաքացիների կյանքի որակի բարելավմանը: Կառավարության ղեկավարի խոսքերով՝ «ՀայՓոստը» պետք է շարունակի էլեկտրոնային առևտրում ներգրավվելու քայլերը, ինչը թույլ կտա նաև հեռավոր շրջաններում բնակվող մեր քաղաքացիներին առավել դյուրին օգտվել այդ ծառայություններից՝ հաշվի առնելով «ՀայՓոստ»-ի բաժանմունքների լայն սփռվածությունը:

Վարչապետը հանձնարարել է գնահատել պետական այն ծառայությունները, որոնք հնարավոր կլինի մատուցել «ՀայՓոստ»-ի միջոցով՝ այդպիսով ընդլայնելով վերջինիս գործունեության դաշտն ու նպաստելով ծառայությունների ավելի որակյալ և սեղմ ժամկետներում մատուցմանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աշխարհի լավագույն հարձակողական կիսապաշտպանները

14:40 20.06.2025

Աշխարհի լավագույն հարձակողական կիսապաշտպանները

Հեղինակավոր FourFourTwo-ն հրապարակել է աշխարհի լավագույն հարձակողական կիսապաշտպանների ցանկը, որի՝ առաջին տեղում է «Բայերի» ֆուտբոլիստ Ֆլորիան Վիրցը: Հարձակողական կիսապաշտպանների տասնյակը հետևյալն է՝ 1. Ֆլորիան Վիրց 2. Ջուդ Բելինգհեմ 3. Ջամալ Մուսիալա 4. Բրունու Ֆերնանդեշ 5. Քոլ Պալմեր 6. Ռայան Շերկի 7. Դանի Օլմո 8. Չավի Սիմոնս 9. Սքոթ Մաքթոմինեյ 10. Մատեուս Կունյա ...

Իսրայելական անօդաչու թռչող սարքը թիրախավորել է Թեհրանի բնակելի շենքը

14:33 20.06.2025

Իսրայելական անօդաչու թռչող սարքը թիրախավորել է Թեհրանի բնակելի շենքը

Իսրայելական անօդաչու թռչող սարքը հարձակվել է Թեհրանի բնակելի շենքի վրա, հաղորդում է Fars գործակալությունը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ դա տեղի է ունեցել այսօր Իրանի մայրաքաղաքի կենտրոնական մասում գտնվող Գիշա շրջանում։ Գործակալությունը նաև հրապարակել է դեպքի վայրից լուսանկարներ, որտեղ լուրջ վնասներ չեն երևում։ ...

Իրանը հայտարարել է, որ երբեք չի ձգտի միջուկային զենքի

14:27 20.06.2025

Իրանը հայտարարել է, որ երբեք չի ձգտի միջուկային զենքի

Թեհրանը «երբեք» չի ձգտի միջուկային զենքի, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Սայիդ Խաթիբզադեն։ «Մենք երբեք չենք ձգտել միջուկային զենքի և ապագայում էլ չենք շարժվի այդ ուղղությամբ», – նրա խոսքերն է մեջբերում ISNA-ն։ Դիվանագետը նաև պնդել է, որ Իրանը թիրախավորում է միայն Իսրայելի ռազմական թիրախները։ ...

Վինիսիուսի հետ խոսակցության առաջին րոպեից հասկացել եմ, թե որքան լավ մարդ է նա․ Ալոնսո

14:22 20.06.2025

Վինիսիուսի հետ խոսակցության առաջին րոպեից հասկացել եմ, թե որքան լավ մարդ է նա․ Ալոնսո

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով աջ պաշտպանի դիրքին։ Նա երկու ընտրություն ունի ի դեմս Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի ու Դանի Կարվախալի․ «Յուրաքանչյուր մարզչի համար իսկապես արտոնություն է այսպիսի երկու խաղացողների ունենալը մեկ խաղային դիրքում։ Մենք ուրախ ենք, որ Կարվախալը վերադառնում է շարք։ Տրենտն ավելի ունիվերսալ է։ Այս օրերին Տրենտը մարզումների ժամանակ […] ...

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ և Խոյ համայնքների միավորման որոշման նախագծին

14:17 20.06.2025

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ և Խոյ համայնքների միավորման որոշման նախագծին

Կառավարության հավանությանն է արժանացել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը: Ըստ հիմնավորման՝ 2016 թ. փետրվարի 14-ից ի վեր իրականացվել է համայնքների միավորման թվով 77 ծրագիր, ինչի արդյունքում 908 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է թվով 64 համայնք: Միավորված համայնքներում իրականացվել են վերլուծություններ՝ համայնքային փնջերի ծրագրային […] ...

Իրան-Իսրայել հակամարտությունը պետք է դադարեցվի առանց որևէ պայմանի․ Փեզեշքիան

14:11 20.06.2025

Իրան-Իսրայել հակամարտությունը պետք է դադարեցվի առանց որևէ պայմանի․ Փեզեշքիան

Իրան-Իսրայել հակամարտությունը պետք է դադարեցվի առանց որևէ պայմանի, սակայն Թեհրանին անհրաժեշտ են երաշխիքներ, որ այլևս իսրայելական «հարձակումներ չեն լինի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Մենք միշտ ձգտել ենք խաղաղության, բայց ներկա պայմաններում պատերազմը դադարեցնելու միակ ճանապարհը թշնամու ագրեսիան առանց որևէ պայմանի դադարեցնելն է, ինչպես նաև երաշխիքներ տալը, որ սիոնիստ ահաբեկիչների արկածներն ընդմիշտ կավարտվեն», – […] ...

BACK_TO_TOP