Գյումրիի Մուշ և Անի թաղամասերի բազմաբնակարան շենքերի 25-30%-ը  բնակեցված չեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

Գյումրիի Մուշ և Անի թաղամասերի բազմաբնակարան շենքերի 25-30%-ը  բնակեցված չեն

18:53 17.02.2022

Գյումրիի Մուշ և Անի թաղամասերում շենքերի 25-30 տոկոսը չբնակեցված է կամ փակ դռներով բնակարաններն են։ «Կարին» համատիրության սպասարկման տարածքում են  52 շենքերի 1750 բնակարաններ, որտեղ մեծ թիվ են կազմում  փակ դռները։

Ձմռանը շենքերում  ջրագծերն ու կոյուղագծերը  հաճախակի  են սառչում, խցանվում։ Անհատապես ջրազրկելու հնարավորություն չկա, խնդիրը կարգավորելու համար ստիպված են լինում ամբողջ շենքը ջրազրկել:

«Էն մյուս տարածքների նման էստեղ առանձին փականներ չկան, եթե ջրազրկում ես՝ ամբողջ շենքը պետք է ջրազրկես, հնարավոր չէ  առանձին  հասցեներում աշխատել։ Եթե կոորդինատներ ունենում ենք, խնդրում ենք, գալիս դուռը բացում են, վթարը վերացնում ենք, բայց երբեմն կոնտակտներ չենք գտնում, ջուրը երկրորդ-երրորդ հարկերից լցվում է առաջին հարկերն ու հեղեղում բնակարանները»,- նշում է «Կարին» համատիրության նախագահ Սենիկ Եսայանը։

 

 

«Կենտրոն»  համատիրության բնակֆոնդում գտնվող շենքերը 230-ն են՝ 5845 բնակարանով։ Մուշ և Անի թաղամասերի համեմատ՝ հին բնակելիներ են, քաղաքի կենտրոնն ավելի խիտ է բնակեցված։ Վերջին երեք տարիներին փակ դռների թիվը  նվազել է, խնդիրները ևս:

 

Համատիրությունները  երբեմն մշտապես բացակայող և որևէ կոորդինատ չունեցող բնակարաններում ջրի արտահոսքը դադարեցնելու համար ստիպված են լինում դիմել փրկարարների, ոստիկանության միջամտությանը, բնակարանի դուռը բացելու իրավունք ստանալու համար նույնիսկ դիմում են դատարան:

«Բնակարան մուտք գործելու իրավունք ոչ մի մարդ չունի, մենակ դատախազի, դատավորի  թույլտվությամբ։ Այ էդ ժամանակ առաջ են գալիս  տարբեր տեսակի գրագրություններ, քաշքշուկներ, բայց, վերջիվերջո, այդ խնդիրները կլուծվեն, տարիներով կամ շաբաթներով դռները փակ չեն  մնում»,- նշում է «Կենտրոն»  համատիրության նախագահ Մովսես Ջուհարյանը։

 

Շենքերում շատ են նաև չսեփականաշնորհված բնակարանները, որտեղ մարդիկ ապրում են, բայց սեփականաշնորհել չեն ուզում: Այդ բնակարաններում ևս համատիրությունները սպասարկման աշխատանքներ կատարելիս խնդիրների են բախվում:

«Ովքեր որ գտնվում են այլ երկրներում, ամեն տարի ուրիշների միջոցով կամ իրենք, երբ որ գալիս են իրենց հայրենիք, անպայման վարձերը վճարում են, ավելի լավ, քան որ էստեղ ապրում էին։ Մեզ մոտ  չվճարողները կա՛մ շատ հարուստներն են, կա՛մ շատ քյասիբները»,- շեշտում է «Կենտրոն» համատիրության նախագահը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այրվել է վագոն-տնակ

10:00 06.07.2025

Այրվել է վագոն-տնակ

Հուլիսի 6-ին, ժամը 01:42-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքի 5-րդ փողոցում այրվում է չշահագործվող վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:09-ին, մարվել՝ 04:01-ին: Այրվել է վագոն-տնակը (մոտ 20 քմ)՝ գույքով: ...

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

09:00 06.07.2025

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

Հուլիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 07:48-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03։48-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

22:59 05.07.2025

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

22:45 05.07.2025

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

BRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

22:29 05.07.2025

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

22:15 05.07.2025

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

Ամերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...

BACK_TO_TOP