Ազատանի միջնակարգ դպրոցի համար նոր մասնաշենքեր են կառուցվում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

Ազատանի միջնակարգ դպրոցի համար նոր մասնաշենքեր են կառուցվում

21:00 18.02.2022

 

Ազատանի միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքները մեկնարկել են։ 2018 թվականից էր այն ներառվել  դպրոցաշինական ծրագրում։ Ուսումնասիրությունների արդյունքում մարզային 26 դպրոցների մասնաշենքերի հետագա շահագործումը համարվել է խիստ վտանգավոր։ Շիրակի մարզում այդպիսիք են համարվել Արթիկի թիվ 2 հիմնական և Ազատանի միջնակարգ դպրոցները: Արթիկի դպրոցի շինարարությունը սկսվել էր 2021 թվականի նոյեմբերից։ Երկու համայնքներում դպրոցների կառուցման ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության և տարածքային զարգացման հիմնադրամի համատեղ միջոցներով:

Ազատանի միջնակարգ դպրոցի հին ու ամենամեծ տիպային շենքը կառուցվել է 1986 թվականին: 88-ին վնասվել է, դասերն անցկացնել այս շենքում արգելվել է, դպրոցը  տեղակայվել է վրաններում, հետո տնակներում: Բայց վթարային շենքը դատարկ չի մնացել, տեքստիլ արտադրամաս է գործել:

1993-94 թվականներին, սակայն, դպրոցը վերադարձել է իր վթարային ու վտանգավոր մասնաշենք, որտեղ գյուղի 740 աշակերտներից սովորում է մոտ 450-ը, մյուսները դպրոց են գնացել մոտ երկու կմ հեռու գտնվող այլ մասնաշենքում :

«Սեյսմիկ ծառայության կողմից տրվել է համապատասխան եզրակացություն։ 2011 թվականին ուսումնասիրել են, 3-րդ աստիճանի վթարայնության շենք է, նաև կիսանկուղային հարկը ջրով լցվելու արդյունքում բավականին ճաքերը  շենքում շատացել են, նստվածքներ կան։ Հիմնավոր մեր  ներկայացրած փաստարկներից հետո էր  երևի,որ դպրոցական մասնաշենքի կառուցումը  ընդգրկվեց պետության  կարևոր ծրագրերի շարքում»,- նշել է Ազատանի միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն Համլետ Ոսկանյանը։

 

Ըստ մասնագիտական եզրակացության, դպրոցի մասնաշենքը հետագա շահագործման համար վտանգավոր է, ենթակա է քանդման: Բայց հիմա այստեղ են տեղափոխվել նաև մյուս մասնաշենքի աշակերտները: Դպրոցն անցել է երկհերթ  գրաֆիկի:

Գյուղի դպրոցի մյուս  մասնաշենքը կառուցվել է 2005 թվականին, աշակերտության թվակազմը հաշվի առնելով, նախատեսվում էր, որ Ազատանը  պետք է ունենար երկու դպրոց, սակայն ծրագիրը այդ թվերին չի հաստատվել, և որոշվել է դպրոցի աշակերտական համակազմը բաժանել երկու մասի:

17 տարի առաջ կառուցված դպրոցի հարևանությամբ նոր մասնաշենքերի հիմքեր են գցվում։ Նորի կառուցումը դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում է:

«Շատ բարձր սեյսմակայունությամբ մասնաշենքեր են լինելու, որովհետև ամբողջովին կրող մասը երկաթբետոնյա կոնստրուկցիաներ են, իսկ ինչպես գիտեք, երկաթբետոնյա կոնստրուկցիան ամենադիմացկունն է այս պահի դրությամբ շինարարության մեջ»,- նշել է «ԱՐ ՀՈՎ ՇԻՆ» ընկերության ինժեներական գծով պատասխանատուն։

 

Նախագծման փուլում տեղանքում մասնագիտական ուսումնասիրություններ են կատարվել: Տրված եզրակացության հիման վրա թույլատրվել է  եռահարկ մասնաշենքեր կառուցել: Նոր կառուցվող մասնաշենքերը միանալու են գործող երկհարկանի դպրոցին, որտեղ միայն վերանորոգման անհրաժեշտություն կա ։

Ազատանի դպրոցի նոր մասնաշենքերի կառուցումը կավարտվի երկու տարում։ Այդ ընթացքում 740 աշակերտները դասերը կշարունակվեն վթարային ու հին մասնաշենքում, որը ենթակա է քանդման։ Նախագծանախահաշվային աշխատանքների ընթացքում վերջապես  կարգավորվել է նաև դպրոցի հարակից տարածքի պատկանելիության հարցը, այն կառավարության որոշմամբ հատկացվել է կրթօջախին: 2005 թվականին կառուցված  դպրոցը  չի ունեցել սեփականության կադաստրային վկայական:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

09:00 06.07.2025

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

Հուլիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 07:48-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03։48-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

22:59 05.07.2025

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

22:45 05.07.2025

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

BRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

22:29 05.07.2025

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

22:15 05.07.2025

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

Ամերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...

SHANTNEWS

22:00 05.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP