21:55 25.07.2018
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի պաշտոնակցի հետ առաջին հանդիպումից հետո, երբ մեկնել է Բաքու, ուշագրավ հայտարարություն է տարածել։
Ադրբեջանցու խոսքով՝ Հայաստանի արտաքին գործերի ներկա նախարար Զոհրաբ Մնացականյանն ավելի պրոֆեսիոնալ է, քան նրա նախորդը՝ Էդվարդ Նալբանդյանը։ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն այս եզրահանգմանն է եկել առաջին իսկ հանդիպման ընթացքում, և այլ մանրամասներ չի հաղորդել։
Իսկ հայկական սոցցանցերում սկսել են կատակներ անել այս առնչությամբ՝ կասկածամտությամբ հարցնելով՝ «որտե՞ղ են ուզում քցել»։
https://www.facebook.com/nikolay.torosyan/posts/2303325476360627
14:05 12.05.2025
Սրբուհի Գալյանն ուսանողներին է ներկայացրել քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում իրականացվող բարեփոխումներըԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ԵՊՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ, հանդիպել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի առաջին և երկրորդ կուրսի ուսանողներին: Նախարարը ողջունել է ուսանողներին և ներկայացրել Արդարադատության նախարարության կողմից իրականացվող քրեակատարողական ոլորտի բարեփոխումները, Քրեակատարողական ծառայության գործունեությունը, ազատությունից զրկված անձանց համար առկա վերասոցիալականացման ծրագրերը, քրեակատարողական ոլորտում իրականացվող աշխատանքները, Պրոբացիայի ծառայության շահառու հանդիսացող անձանց հաջողության պատմությունները: Սրբուհի Գալյանը նշել […] ...
13:54 12.05.2025
Քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ գործընկերության ընդլայնմանն ուղղված քայլերն ու առաջիկա ծրագրերըՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպան Լի Սինվեյին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ գործընկերության ընդլայնմանն ուղղված քայլերն ու առաջիկա ծրագրերը: Անդրադարձ է կատարվել միջազգային տարբեր հարթակներում փոխգործակցության հարցերի։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային զարգազումների շուրջ։ Երկուստեք ընդգծվել է ներկայիս՝ անորոշություններով, […] ...
13:45 12.05.2025
Հայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՄայիսի 5-ից 12-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4983 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 209 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 179, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 336, կեղծ վարորդական իրավունքի վկայականով երթևեկող՝ 1 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 50, չամրակապված վարելու՝ 961, առանց […] ...
13:34 12.05.2025
Բեսենթ. ԱՄՆ-ն և Չինաստանը ցանկանում են պահպանել և հավասարակշռել երկկողմ առևտուրըՈ՛չ Վաշինգտոնը, ո՛չ էլ Պեկինը հետաքրքրված չեն տնտեսական հարաբերությունների խզմամբ։ Նրանք ցանկանում են պահպանել և հավասարակշռել երկկողմ առևտուրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավար Սքոթ Բեսենթը։ «Երկու պատվիրակություններն էլ եկան այն եզրակացության, որ մեզանից ոչ մեկը չի ցանկանում խզում։ Բարձր մաքսատուրքերի ներդրումը դարձել է էմբարգո։ Կողմերից ոչ մեկը դա չի ցանկանում։ Մենք ցանկանում […] ...
13:24 12.05.2025
Մայիսը՝ Մելանոմայի իրազեկման ամիսՄելանոման մաշկի քաղցկեղի ամենաագրեսիվ տեսակներից է։ Ժամանակին չբացահայտվելու դեպքում այն կարող է տարածվել այլ օրգաններ և լուրջ վտանգել կյանքը։ Այնուամենայնիվ, վաղ հայտնաբերումն ու ժամանակին բուժումը զգալիորեն բարձրացնում են ապաքինման հնարավորությունները։ Աշխարհում մայիսը նշվում է որպես Մելանոմայի իրազեկման ամիս, որի նպատակն է բարձրացնել բնակչության տեղեկացվածությունը մաշկի առողջության մասին, խրախուսել ինքնաստուգումը և բժշկին ժամանակին դիմելու մշակույթը։ Այս […] ...
13:17 12.05.2025
Երևանի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ մեկ անձ կալանավորվել էՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ մայրաքաղաքի Անդրանիկի փողոցի մի բնակիչ ձեռք է բերում, պահում և օգտագործում է թմրամիջոց։ Քրեական ոստիկաները Մուրացանի փողոցում 51-ամյա տղամարդուն հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են վարչություն։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող 8 գրամից ավելի […] ...