20:41 04.03.2022
Հետազոտողները կարծում են, որ խելացի մեքենաների հայտնվելով աստիճանաբար կհրաժարվեն լուսացույցներից և ճանապարհային նշաններից։ Այս մասին հայտնում է Daily Star-ը։
NTT Corporation հեռահաղորդակցական ընկերության զեկույցի համաձայն՝ ապագայում քաղաքային ճանապարհներին ավելի քիչ կլինեն լուսացույցները, ճանապարհային նշանները և խցանումները։ Դա պայմանավորված կլինի նրանով, որ խելացի անօդաչու մեքենաները միմյանց հետ կշփվեն 5G-ի միջոցով, կհամակարգեն երթևեկությունը և կզգուշացնեն ճանապարհին առկա խնդիրների մասին։ Ըստ այդմ՝ փորձագետները կանխատեսել են լուսացույցների աստիճանական անհետացում։
Մասնագետները կարծում են, որ մեքենաները լուսացույցի կամ երթևեկության վերահսկիչի ցուցումներով առաջնորդվելու կարիք չեն ունենա՝ անօդաչու սարքերը կհամակարգվեն և կշարժվեն հերթով։
«Մեր մեքենաներից հավաքագրված տվյալներն օգտագործելով արդեն կարող ենք նավիգացիայի միջոցով ստանալ երթևեկության մասին տեղեկատվություն, ճանապարհների խցանումների, ինչպես նաև դրանք կիրառել մեքենաների ախտորոշման համար»,- ասում է NTT-ի հետազոտության և զարգացման պլանավորման ղեկավար Ացուշի Կոիզումին: Փորձագետի խոսքով՝ անօդաչու սարքերի բորտ-համակարգիչներն արդեն այնքան զարգացած են, որ կարող են միաժամանակ տեղեկատվություն փոխանակել 30 միլիոն մեքենաների հետ։
Կոիզումին ընդգծել է, որ խելացի քաղաքները կնվազեցնեն ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ պատահական մահերի թիվն ամբողջ աշխարհում՝ տարեկան 1,3 միլիոն դեպքով։
Հունվարի վերջին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ում առաջին անգամ Tesla-ի վարորդին դատելու են մահացու վթարի համար։ Ավտոպիլոտով էլեկտրական մեքենան անցել է կարմիր լույսի տակով և բախվել մեքենային, խցիկում գտնվող երկու մարդ մահացել են։
Խելացի մեքենաները գործածությունից դուրս կմղեն լուսացույցները
15:28 05.07.2025
ՀՀ-ին անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդն այն համարի իրենը, իր հայրենիք-պետության մեջ ապրելու այն կանոնը, որն ինքն է ստեղծել. վարչապետՀայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյա հոբելյանի առթիվ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել տոնական միջոցառում: Վերջինիս ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ: Շնորհավորական խոսքով հանդես են եկել վարչապետ Փաշինյանը, նախագահ […] ...
15:14 05.07.2025
ՀՀ ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի լիագումար նիստինՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 30-ից հուլիսի 4-ը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ/CPT) 117-րդ լիագումար նիստին` որպես Կոմիտեի` Հայաստանը ներկայացնող անդամ։ Նիստի շրջանակում հաստատվել է 2026 թվականի պարբերական այցերի ծրագիրը, ընդունվել են 2024 և 2025 թվականներին մի շարք երկրներ կատարված այցերի վերաբերյալ […] ...
14:54 05.07.2025
Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանըԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ: ...
14:44 05.07.2025
Մախաչևն արժանի է լինել երկու քաշային կարգերի չեմպիոն․ ԾառուկյանUFC-ի առաջատար, հայ մարտիկ Արման Ծառուկյանն ESPN-ին տված հարցազրույցում անդրադարձել է դաղստանցի Իսլամ Մախաչևի` կիսամիջին քաշային կարգ տեղափոխվելուն: Արմանին հարցրել են, թե արդյո՞ք նա հիասթափված է, որ Մախաչևը լքել է թեթև քաշային կարգը։ «Ոչ, որովհետև Իսլամը արժանի է լինել UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն: Ես պարզապես ուրախ եմ նրա համար, հուսով եմ, որ նա կնվաճի […] ...
14:30 05.07.2025
Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր երեք քաղաքապետԹուրքիայի հարավային երեք խոշոր քաղաքի՝ Ադիյամանի, Ադանայի և Անթալիայի քաղաքապետերը ձերբակալվել են կաշառակերության, պաշտոնեական դիրքի չարաշահման և կազմակերպված հանցավորության մեղադրանքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Associated Press-ը։ Ըստ աղբյուրի՝ ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ Ադիյամանի քաղաքապետ Աբդուրրահման Թութդերեն և Ադանայի քաղաքապետ Զեյդան Կարալարը։ Երկուսն էլ Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) անդամներ են։ […] ...