19:39 25.02.2022
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն ու մշտական հանձնաժողովների նախագահներն աշխատանքային այցով այսօր Շիրակի մարզում էին։ Պատգամավորները նախ մարզպետարանում փակ հանդիպում են ունեցել Շիրակի մարզի գերեվարված տղաների հարազատների հետ, նրանց են փոխանցել կարևոր տեղեկություններ։ Պատգմավորների աշխատանքային այցի հիմնական օրակարգում շրջայցն էր Գյումրիի տնակային թաղամասեր և վթարային շենքեր։
Քաղաքի ամենամեծ տնակային թաղամասը գտնվում է ավտոկայանի հարակից տարածքում։ Ըստ նախկին ու ներկա գլխավոր հատակագծի՝ այն համարվում էր կանաչ գոտի, բայց երկրաշարժից հետո վերածվեց ամենամեծ տնակային թաղամասի, որտեղ մինչ օրս ապրում են հարյուրավոր ընտանիքներ։ Համարակալումով այն 104 տնակային ավանն է, վերջին տվյալներով՝ հաշվառված են 153 ոչ հիմնական շինություններ, որոնցից 134-ը բնակեցված են, 19-ը համարվում են փակ դռներ։ Պատգամավորների ծանոթացումը թաղամասի խնդիրներին սկսվեց հենց տնակային թաղամասից։
Տնակային ավանի 153 ընտանիքներից 66-ը բնակարանային փոխհատուցում է ստացել, բայց շարունակում են տարբեր պատճառներով ապրել ժամանակավոր կացարաններում։ Տնակային ավանում ապրող ընդամենը 16 ընտանիք ունի անօթևանի կարգավիճակ, 71-ն առանց կարգավիճակի է։
«Էս պահի դրությամբ ունենք 2765 տնակային տնտեսություն, կարգավիճակի ճշտման գործընթաց է տարվում, թե որքանն են անօթևան, որքանն են դրսից եկել, ովքեր են տուն ստացել և դուրս չեն եկել։ Հանձնաժողով է ստեղծված՝ պարոն Ղուլարյանի գլխավորությամբ, աշխատանքներ են տարվում՝ 2023-25 թվականներին ՀՀ վարչապետի հանձնարարականով էս տնակային տնտեսությունների հարցը պետք է լուծվի»,- նշում է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը։
Տնակներում ապրող ընտանիքների կարգավիճակի ճանաչման հարցն, ըստ օրենսդիրների, կարևոր խնդիրներից մեկն է։ Տնակային ընտանիքների պատմությունները տարբեր են, բայց հարցի լուծման սպասումները նույնն են՝ երեք տասնամյակ անց դեռ բնակարանի են սպասում։ ԱԺ պատգամավորները նախատեսում են կառավարություն ներկայացնել անօթևանության խնդրի լուծման նոր նախագծեր։
«Մենք տարբեր իրավիճակներ ունենք, տարբեր խնդիրներ ունենք։ Մարդիկ կան, որ ուզում են հենց բնակարանի տրամադրում, մարդիկ կան, որ ուզում են տնակները սեփականաշնորհել և էդ հիմքերի վրա սեփական ուժերով տուն կառուցեն։ Այս բոլոր առաջարկներն ու դիտարկումները մենք հետո արդեն մեր կառավարության գործընկերների հետ համապատասխան հանձնաժողովներում աշխատանքային խմբերում կքննարկենք և փորձելու ենք պետական ռեսուրսներին համապատասխան, պետության հնարավորություններին համապատասխան լուծումներ առաջարկել»,- ասել է ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Տնակներում չեն ապրում, բայց բնակարանային ապահովման պահանջներ ունեն նաև վթարային շենքերի բնակիչները։ 4-րդ աստիճանի վթարայնության Տիգրան Մեծի 5 բազմաբնակարան շենքի երկրորդ մուտքը հիմա գրեթե բնակեցված չէ։ 16 ընտանիք լքել է իրենց քանդված բնակարանները, ապրում են այլ հասցեներում։
Ճարտարապետական նշանակության կառույցում հաշվառված ընտանիքները պատրաստ են վերադառնալ իրենց բնակարաններ շենքի ամրացումից հետո, որն այժմ քաղաքաշինական ծրագրերում է, և արդեն նախագիծ է կազմվում։ Մարզի վթարային շենքերից մի քանիսը հրատապ լուծման անհրաժեշտություն ունեն։
Արթիկում, Ամասիայում և Աշոցքում գտնվող վթարային շենքերը, ըստ վթարայնության աստիճանի, ևս կներառվեն կառավարության ծրագրերում։ Հրատապ լուծում պահանջող է նաև Աշոցքի Կոճոռ թաղամասի խնդիրը։
2020 թվականին ստեղծված աշխատանքային խումբը քննարկում էր 164 ընտանիքներին նոր բնակարաններով ապահովելու հարցը, որի լուծման տարբերակներից մեկն էր տեղում նոր շենքերի կառուցումը։ Ծրագիրը տարբեր պատճառներով հետաձգվեց։ Այժմ Կոճոռ տնակային թաղամասի ընտանիքների բնակապահովման հարցը նախատեսվում է վերանայել։
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...