«Շիրակի ձմեռ-2022» փառատոն Մեծ Սարիար գյուղում․ սակավ ձյան պատճառով ձմեռային մարզաձևերը չեն ներկայացվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+14.09 oC

«Շիրակի ձմեռ-2022» փառատոն Մեծ Սարիար գյուղում․ սակավ ձյան պատճառով ձմեռային մարզաձևերը չեն ներկայացվել

19:08 26.02.2022

Այսօր անցկացվել է «Շիրակի ձմեռ-2022» փառատոնը։ Առաջին անգամ միջոցառման վայր ձյունառատ Աշոցքի փոխարեն ընտրվել էր Մեծ Սարիար գյուղի հարակից անտառապատ տարածքը, որը  ձմռան ամիսներին  առաձնանում էր իր հաստ ձնածածկույթով։ Սակայն, երեկ երեկոյան, տեղացած անձրևը այլ  իրավիճակ էր  ստեղծել ձմեռային սպորտաձևերի սիրահարների համար։

Փառատոնի անցկացման վայրը Մեծ Սարիարի անտառն էր, որտեղ հասնելու համար ստիպված անցնել էր պետք ցեխապատ երկար ճանապարհով, այդ հատվածը  իսկական փորձություն դարձավ նույնիսկ ամենագնաց ավտոմեքենաների վարորդների համար։ Ճանապարհին  մի քանի մեքենաներ արգելափակվել էին ցեխաշերտի մեջ, մի մասն էլ  շրջանցիկ ճանապարհներ էին որոնում։

Փառատոնին մասնակցելու համար մարզի տարբեր տարածաշրջաններից ու հանրապետության  այլ բնակավայրերից եկել -հասել էին Մեծ Սարիար գյուղ ։ Անտառի մի փոքր հատվածում, այնուամենայիվ, ձյուն գտնվեց, այդտեղ էլ անցկացվեց դահուկավազքի սիրողական առաջնություն։ Ու սա միակ ձմեռային մարզաձևն էր, որը  փառատոնի շրջանակներում ներկայացվեց։

Նախապես ծրագրված սպորտային  միջոցառումներն իրենց տեղը զիջել էին ցուցադրական ելույթներին։ Ռոբոտաշինության խմբակի պատանի ծրագրավորողները ցուցադրեցին իրենց  նախագծած ռոբոտները, իսկ ավիամոդելային խմբակի երեխաները մրցեցին  սավառնող իրենց ինքնաթիռներով։

Միջոցառման անբաժանելի մաս էր կազմում համտեսը։ Առանձնացված տաղավարներում մարդիկ ճաշակում էին թխվածքներն ու ճաշատեսակները։ Միջոցառմանը ներկա  պրոֆեսիոնալ  զբոսավարների հայկական ասոցիացիայի անդամներն էին փաստում, որ Շիրակի մարզը շարունակում է մնալ ամենապահանջված զբոսաշրջային ուղղությունը Հայաստանում։

«Գյումրին դարձել է մեր Հայաստանի այցեքարտերից մեկը, տուրիստական ընկերությունների ցանկալի ուղղություններից մեկը։ Եթե էքսկուրսիաներ են ցանկանում, միանշանակ առաջարկվում է Գյումրին, որովհետև հայրաքաղաքում պահպանված են հնությունները։ Եթե ուզում  ես  հանգստանալ, վայելել հին հայկական մշակույթն ու ճարտարապետությունը, միանշանակ պետք է գալ Գյումրի»,-նշում է  պրոֆեսիոնակ զբոսավարների Հայկական ասոցիացիայի զբոսավար Դավիթ Բաբայանը։

Ըստ զբոսավարների մարզում տուրիզմի զարգացմանը խանգարում են  ենթակառուցվածքների անհարմարությունները։ Վերջին տարիներին Հանրապետության գյուղական բնակավայրերում զարգանում է նաև էկոտուրիզմը։

«Շիրակի մարզի զբոսաշրջային հնարավորությունների մեջ ձմեռային տուրիզմը մեծ դեր ունի՝ հաշվի առնելով բնակլիմայական պայմաններ, և Շիրակի ձմեռ միջոցառումը հենց  դրան է ուղղված։ Իհարկե կարծում եմ, որ պետք է  էս միջոցառումը անցկացնել ձմռան սկզբում, ոչ թե վերջում, այս տարվանից մենք մոտեցումը կփոխենք, որպեսզի  փառատոնով մենք ազդարարենք  սեզոնի սկիզբը և զբոսաշրջիկներին հրավիրենք Շիրակի մարզում ձմեռային տուրիզմով զբաղվելու»,- նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Շիրակի ձմեռ-2022» փառատոնը առիթ էր ներկայացնելու  մարզի զբոսաշրջային պոտենցիալը։ Այն նաև տարբեր բնակավայրերի երիտասարդներին միմյանց հետ շփվելու հնարավորություն տվեց։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

22:59 05.07.2025

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

22:45 05.07.2025

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

BRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

22:29 05.07.2025

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

22:15 05.07.2025

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

Ամերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...

SHANTNEWS

22:00 05.07.2025

SHANTNEWS

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

21:50 05.07.2025

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...

BACK_TO_TOP