ՖԻՖԱ-ն պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+32.09 oC

ՖԻՖԱ-ն պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

10:25 28.02.2022

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, Դոնբասում ռուսական զորքերի հատուկ գործողության պատճառով արգելել է Ռուսաստանում անցկացնել միջազգային հանդիպումներ: Ռուսաստանի հավաքականը տնային հանդիպումները պետք է անցկացնի չեզոք տարածքում, առանց հանդիսատեսի և հանդես գա որպես «Ռուսաստանի ֆուտբոլային միության թիմ»: Այս մասին հայտնել է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։

ՖԻՖԱ-ն իր հովանու ներքո անցնող միջազգային մրցաշարերում Ռուսաստանի հավաքականին զրկել է նաև դրոշի և օրհներգի օգտագործումից, ինչպես նաև սպառնացել է Ռուսաստանին լիովին հեռացնել ֆուտբոլից: Միաժամանակ կոչ է արել հակամարտող կողմերին շտապ վերականգնել խաղաղությունն ու սկսել կառուցողական երկխոսություն:

Մոտ ապագայում ՖԻՖԱ-ն Միջազգային օլիմպիական կոմիտեի և ՈՒԵՖԱ-ի հետ կքննարկի Ռուսաստանի հավաքականի դեմ հետագա պատժամիջոցները, ընդհուպ մինչև միջազգային մրցումների կասեցումը, «եթե իրավիճակը չբարելավվի»:

Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից հետո Լեհաստանի, Չեխիայի և Շվեդիայի հավաքականները հրաժարվել են Ռուսաստանի հետ խաղալ 2022 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության փլեյ-օֆֆում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը կոչ է անում Թրամփին դադարեցնել Խամենեիի նկատմամբ անհարգալից տոնը

15:45 28.06.2025

Իրանը կոչ է անում Թրամփին դադարեցնել Խամենեիի նկատմամբ անհարգալից տոնը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է դադարեցնի անհարգալից խոսույթ օգտագործել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի նկատմամբ, եթե նա անկեղծ է Թեհրանի հետ համաձայնության գալու իր ցանկության մեջ, սոցիալական ցանցերում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Եթե նախագահ Թրամփը անկեղծ է համաձայնության գալու իր ցանկության մեջ, նա պետք է դադարեցնի անհարգալից և անընդունելի […] ...

Պաղեստինցիներին որպես մարդասիրական օգնություն տրամադրված ալյուրի մեջ թմրանյութեր են հայտնաբերվել

15:25 28.06.2025

Պաղեստինցիներին որպես մարդասիրական օգնություն տրամադրված ալյուրի մեջ թմրանյութեր են հայտնաբերվել

Գազայի իշխանությունները հայտարարել են, որ պաղեստինցիներին որպես մարդասիրական օգնություն տրամադրվող ալյուրի մեջ թմրանյութեր են հայտնաբերվել։ «Մենք խորը մտահոգություն ենք հայտնում և դատապարտում ենք, այսպես կոչված, ամերիկա-իսրայելական մարդասիրական օգնության բաշխման կենտրոններում քաղաքացիներին տրամադրվող ալյուրի պարկերում թմրամիջոցային ազդեցություն ունեցող օքսիկոդոնի հաբերի հայտնաբերումը», – ասվում է սոցիալական ցանցերում տեղադրված հայտարարության մեջ։ Ինչպես նշել են անկլավի իշխանությունները՝ հայտնի է […] ...

ՊՍԺ-ն օգնել է «Լիոնին»

15:10 28.06.2025

ՊՍԺ-ն օգնել է «Լիոնին»

Ֆրանսիական ՊՍԺ-ն «Լիոնին» օգնելու համար վճարել է Բրեդլի Բարկոլայի տրանսֆերի ամբողջ գումարը, հայտնում է RMC Sport-ը: Փարիզյան ակումբը որոշել է այս կերպ օգնել «Լիոնին», որպեսզի ակումբը կարողանա բարելավել ֆինանսական վիճակը: Ավելի վաղ վերահսկողության և կառավարման Ազգային կոմիտեն ֆինանսական խնդիրների պատճառով «Լիոնին» տեղափոխել էր Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոն՝ Լիգա 2: ...

SHANTNEWS

15:00 28.06.2025

SHANTNEWS

Նուբարաշենցու հողամասում կանեփի 210 բույս է հայտնաբերվել․ նա ձերբակալվել է

14:54 28.06.2025

Նուբարաշենցու հողամասում կանեփի 210 բույս է հայտնաբերվել․ նա ձերբակալվել է

Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողները տեղեկություն են ստացել, որ վարչական շրջանի 8-րդ փողոցի 50-ամյա բնակիչը հողամասում աճեցնում է թմրաբույսեր։ Տարածքային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում զննվել է տղամարդու հողամասը։ Իրավապահները հայտնաբերել են կանեփի 210 բույս։ 50-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:44 28.06.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում հունիսի 28-ին ուշ երեկոյան, 29-30-ին, հուլիսի 1-ի գիշերը և կեսօրից հետո, հուլիսի 2-3-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 29-30-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում հունիսի 28-ին ուշ […] ...

BACK_TO_TOP