18:40 26.07.2018
ՀՀ Արարատի մարզի դատախազությունն ակտիվ միջոցառումներ է իրականացնում ՀՀ գլխավոր դատախազության կողմից վարվող քրեական քաղաքականության առաջնահերթությունների, դատախազության կոլեգիայի որոշումների և տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ, տեղեկացնում է ՀՀ դատախազության կայքը:
Մասնավորապես, այս տարվա հունիսի 12-ին կայացած դատախազության կոլեգիայի նիստի ընթացքում տրվել էին հանձնարարություններ՝ տարիներ շարունակ չբացահայտված, նաև վարույթները կասեցված սպանության և սպանության փորձերի, ինչպես նաև կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով հարուցված քրեական գործերի քննությունների նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: Խնդիր էր դրվել կոնկրետ ուղղությունների մատնանշմամբ հետաքննության և նախաքննության տարածքային մարմիններին տալ համապատասխանաբար օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, քննչական գործողություններ իրականացնելու գրավոր ցուցումներ:
Այս համատեքստում, մասնավորապես, Արարատի մարզի դատախազների կողմից մարզային քննչական վարչության քննչական բաժիննեից պահանջվել և ուսումնասիրվել են նախկին տարիներին սպանության հատկանիշներով հարուցված և որպես մեղադրյալ ներգրավվող անձը պարզված չլինելու հիմքով վարույթները կասեցված 10 քրեական գործ:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ մասնավորապես մեկ քրեական գործով՝ կապված 2009թ. Ղուկասավան գյուղի տարածքով անցնող ջրատարում խեղդամահ արված անձի դիակի հայնաբերման դեպքի հետ, ձեռք բերված փաստական տվյալների վերլուծությամբ տեսանելի են եղել կոնկրետ անձանց կողմից հանցագործությանը հնարավոր առնչություն ունենալու վարկածներ, սակայն այդ ուղղությամբ անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ չեն կատարվել:
Մյուս քրեական գործով՝ կապված 2011թ. անձի անհետ կորելու հետ, ուսումնասիրությամբ պարզվել է, որ նրան հայտնաբերելու ուղղությամբ չեն կատարվել հանցագործության բացահայտման համար կարևոր նշանակություն ունեցող հնարավոր բոլոր քննչական և այլ դատավարական գործողությունները:
Այս քրեական գործերի հանգամանքների վերաբերյալ մարզի դատախազության դատախազների կողմից տրվել են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ ցուցումներ, որոնց հիման վրա նախաքննության մարմինների կողմից որոշում է կայացվել վերսկսել վարույթները:
Վարույթը կասեցված ևս երկու քրեական գործերով՝ կապված մեկը 2008թ. Արարատի մարզի Դիտակ-Մխչյան ավտոճանապարհին ավտոմեքենայի մեջ մեկ անձի բռնի մահվան հետքերով դիակի հայտնաբերման, մյուսը՝ 2013թ.-ին անձի անհետ կորելու հետ, դատախազի կողմից տրվել են օպերատիվ-հետախուզական աշխատանքներ կատարելու հանձնարարություններ, նշվածներց առաջինով՝ նաև հանցագործությանը հնարավոր առնչություն ունեցող անձանց գտնելու ուղղությամբ կոնկրետ քննչական գործողություններ կատարելու ցուցումներ: Դրանց արդյունքներից ելնելով կորոշվի քրեական գործով վարույթը վերսկսելու հարցը: Սպանության դեպքերի՝ նշված հիմքով վարույթը կասեցված ևս 6 քրեական գործերի ուսումնասիրությունները շարունակվում են:
Բացի վերոնշյալից՝ Արարատի մարզի դատախազությունում ամփոփվել են 2018-ի առաջին կիսամյակի ընթացքում կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի արդյունքները: Մարզի վարչական տարածքում նշված ժամանակահատվածում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների փաստերով հարուցվել է 11 քրեական գործ, որը 2017թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավելի է 6-ով կամ 120 տոկոսով: Քրեական գործերից 6-ը հարուցվել են մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների կողմից:
Նշված քրեական գործերով առայժմ 1 անձի նկատմամբ /բանկային համակարգի աշխատակից/ հարուցվել է քրեական հետապնդում և առաջադրվել է մեղադրանք ու նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Հարուցված բոլոր քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:
Նշված քրեական գործերը հարուցվել են պաշտոնեական դիրքն օգտագործելով տարբեր չափերի յուրացումներ կատարելու, պաշտոնեկական կեղծիքի, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից իրենց լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ և իր կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելու, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու, առևտրային կամ այլ կազմակերպության ծառայողի կողմից կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով: Դրանք արձանագրվել են մարզի դպրոցներում, համայնքապետարաններում, բանկերից մեկի տարածքային մասնաճյուղում, մարզի առողջապահական հիմնարկներում՝ փորձագիտական հիմնարկի մարզային ստորաբաժանումում և համայնքային առողջության առաջնային պահպանման կենտրոնում, սոցիալական ծառայության տարածքային գործակալությունում:
Պետության գույքային շահերի պաշտպանության նկատառումներով Արարատի մարզի դատախազության դատախազների կողմից տարբեր բնագավառներում կատարվել են 3 ուսումնասիրություններ: Արդյունքում հարուցվել են նույնքան քրեական գործեր: Համապատասխան սուբյեկտներին տրվել են իրավախախտումների հետևանքով պետությանը պատճառված վնասները ՀՀ պետական բյուջե վերականգնելուն ուղղված նախազգուշացումներ:
Ընդհանուր առմամբ 2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործություններով և պետական շահերի պաշտպանության ոլորտում կատարվող ուսումնասիրություններով իրականացված աշխատանքի արդյունքում ՀՀ պետական բյուջե է վերականգնվել 8.723.734 ՀՀ դրամ գումար:
15:43 15.05.2025
ՆԱՏՕ-ն հանձնառու է աջակցել Ուկրաինային և ողջունում է Թրամփի ջանքերը՝ հակամարտությունը կարգավորելու համարՆԱՏՕ-ի երկրները աջակցություն են հայտնում ամերիկյան կողմի ջանքերին՝ Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համար, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Անթալիայում ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Մենք վերահաստատեցինք մեր աջակցությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերին՝ պատերազմը արդար և տևական կարգավորման հասցնելու համար», – ասել է Ռյուտեն։ Նա նշել է, որ […] ...
15:39 15.05.2025
Տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստըՄայիսի 15-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (FREDA) հոգաբարձուների խորհրդի նիստը, որը նախագահել է խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Քննարկվել են օրակարգում ընդգրկված մի շարք հարցեր, որոնք, մասնավորապես, վերաբերվել են ակտիվների գնահատման ծառայություններին, վարկային պարտավորությունների կատարմանը, ինչպես նաև փոխհատուցումների տրամադրմանը։ ...
15:36 15.05.2025
Լավրովը բացառում է Ուկրաինայում օտարերկրյա ռազմական ներկայության հնարավորությունըՈւկրաինայում որևէ օտարերկրյա ռազմական ներկայության մասին խոսք լինել չի կարող, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Դիվանագիտական ակումբի նիստում։ «Այն հարցը, թե ինչպիսի ռազմական կարողություններ կունենա Ուկրաինան, ամենևին էլ անպատասխան չէ։ Այստեղ որևէ օտարերկրյա ռազմական ներկայության մասին խոսք լինել չի կարող», – ասել է նա։ Նախարարը մեկնաբանել է նաև Ստամբուլում սպասվող ռուսական և […] ...
15:33 15.05.2025
Կայծակի հուժկու հարված Գեղարքունիքի մարզում․ Սուրենյանը կադրեր է հրապարակել«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում ուշագրավ կադրեր է հրապարակել։ «Ինձ ապշեցուցիչ կադր են ուղարկել։ Կայծակի հուժկու հարված Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղում»,-գրել է Սուրենյանը։ ...
15:30 15.05.2025
Կապահովվի նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի աշխատանքի ամբողջականությունըԳործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Որոշման ընդունման նպատակն է ապահովել նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի աշխատանքի ամբողջականությունը, շրջանառության բոլոր փուլերում գործընթացների ճիշտ կազմակերպումը, բարձրացնել հարկային մարմնի հսկողական միջոցառումների արդյունավետությունը և նպաստել հարկային իրավախախտումների բացահայտման գործընթացին: Որոշման ընդունման արդյունքում ակնկալվում […] ...
15:26 15.05.2025
Թրամփը հայտարարել է, որ կքննարկի 2028 թվականի նախագահի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շատերն իրեն խնդրում են կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում 2028 թվականին, և ինքը կմտածի այդ մասին։ «Գիտեք, մենք ուզում ենք վերընտրվել։ Շատերը խորհուրդ են տալիս դա անել։ Ես կմտածեմ դրա մասին, չնայած դա շատ դժվար է», – ասել է նա՝ ելույթ ունենալով Կատարի Ալ Ուդեյդ ամերիկյան ռազմաբազայում։ Ամերիկացի առաջնորդը […] ...