Գյումրիի Սլաբոտկա թաղամասի փողոցների հիմնանորոգման ընթացքում ալեքպոլցի վարպետների շարած հին «բրուշատկաները» չեն օգտագործվելու – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+29.09 oC

Գյումրիի Սլաբոտկա թաղամասի փողոցների հիմնանորոգման ընթացքում ալեքպոլցի վարպետների շարած հին «բրուշատկաները» չեն օգտագործվելու

23:08 03.03.2022

Սլաբոտկա թաղամասի փողոցների և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարակից տարածքի զբոսայգու հիմնանորոգման աշխատանքների մեկնարկի ժամկետ է նշվում ամառը։ Ծրագիրն իրականացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը՝ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ։ Այժմ կազմվում են «Կումայրի» արգելոցի պատմական միջուկի փողոցների վերականգնման նախագծերը։

Գյումրիի քաղաքապետարանում անցկացված հանրային քննարկմանը նախագծող ընկերությունը ներկայացրել է ծրագրի մանրամասները, իսկ բնապահպանները խոսել են շրջակա միջավայրի վրա ծրագրի ազդեցության, կանաչապատ հատվածների պահպանման հարցերից:

«Գյումրիի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում» ենթածրագրի շրջանակներում այս տարի կհիմնանորոգվեն Աճեմյան, Հանեսօղլյան, Ջիվանի, Տերյան և Նալբանդյան փողոցները, ինչպես նաև Հաղթանակի պողոտան ու Աբովյան փողոցի աջ և ձախ հատվածները։

Համաշխարհային բանկի միջոցներով իրականացվող ծրագրի նախագծման աշխատանքներն անցած տարվա հոկտեմբերից են սկսվել: «Կումայրի» պատմական արգելոցում ներառված փողոցների հիմնանորոգման նախագծի կազմման գործընթացում մասնագետները առաջնայինը հաշվի են առել պատմաճարտարապետական առանձնահատկությունները։

Սլաբոտկա թաղամասի հին ու նեղլիկ մի քանի փողոցների վերականգնման ժամանակ պահպանվելու են նաև բազալտե սալաքարերով ծածկված հատվածները։ Բայց որոշվել է չօգտագործել ալեքպոլցի վարպետների ձեռքով շարված հին «բրուշատկաները», դրանք կփոխարինվեն նորերով։

«Հին սալաքարերը ոնց որ այն վիճակում չեն, որ օգտագործենք, հետո նաև եղած հինը ամբողջությամբ չի հերիքի, պատկերացնում եք՝ հինը նորի հետ էլ չի խոսում, հետևաբար կփոխարինենք նորով: Գյումրիում կան փողոցներ բրուշատկաներով վերականգնված, հենց էդ տարբերակով էլ կվերականգնենք»,- նշել է Հայաստանի տարածքային զարգացման  հիմնադրամի փորձաքննող ինժեներ Անահիտ Հախումյանը:

Նեղլիկ փողոցների վերականգնմամբ բոլոր ենթակառուցվածքներն ու կոմունիկացիաները կլինեն ստորգետնյա։ Սպասարկող ընկերությունների հետ են  աշխատում անհրաժեշտ նախագծերը կազմելիս։ Փողոցներում վերգետնյա խողովակներ ու մալուխներ չեն լինելու։ Հնարավոր է՝ Սլաբոտկա թաղամասի փողոցներից մի քանիսի երթևեկությունը դառնա միակողմանի։

Տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրում է ներառված նաև Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարակից տարածքի և զբոսայգու հիմնանորոգումը։ Ծրագիրն ուշադրություն է դարձնում նաև բնապահպանական բաղադրիչին։ Շինարարության ընթացքում կպահպանվեն  բոլոր ծառատեսակներն ու կանաչապատ հատվածները, նախատեսվում է օազիսային  տարածքների ընդլայնում։ Հիմնանորոգումը ներառում է նաև այգու շատրվանները, որոնց ավազանն ու խողովակները, նախնական գնահատմամբ, քայքայված ու վթարային վիճակում են։

«Մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզել ենք, որ գրեթե 20 տարի առաջ, երբ շատրվանները գործել են,ժամանակի ընթացքում վերականգնվել են,բայց հիմա գտնվում են լիարժեք անմխիթար վիճակում,ամբողջությամբ պետք է քանդվի շատրվանների սալիկապատ հատվածները,որովհետև  քայքայված եննույնիսկ որոշ տեղերում կան նստվածքներ,էտ ամբողջը վերականգնվելու է,շատրվանների ճարտարապետական տեսքը պահպանվելու է»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է «Հալդի Քոնսալթ» ՍՊԸ տնօրեն Դավիթ Հովսեփյանը:

Զբոսայգու հարևանությամբ գտնվող  Շահումյան 188 շենքի արտաքին տեսքը ևս բակային հատվածում կվերականգնվի՝ համապատասխան  նախագծի պահանջներին։ Նախագծող ընկերությունը նաև ներկայացրեց այգու վերականգնման մի քանի նախնական էսքիզ։ Քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում ենթածրագրի շինմեկնարկը նախատեսվում է ամռանը։

Այժմ նախագծողներն ու բնապահպանները գնահատում են շինարարության ընթացքում շրջակա միջավայրի վրա ենթադրվող ազդեցությունները, հաշվի են առնելու պատմական միջուկի  հին շինությունների սեյսմիկ վիճակն ու հնարավոր ռիսկերը։ Շինարարության ընթացքում քաղաքի պատմական կենտրոնը բաց կլինի զբոսաշրջիկների և հյուրերի համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ձեր ամուր կամքով ու Ձեր ընտրությամբ մեր երկրում իշխանությունը պատկանում է Ձեզ` Հայաստանի Հանրապետության ժողովրդին, և դա անշրջելի է այլևս. ՏԿԵ նախարար

15:40 05.07.2025

Ձեր ամուր կամքով ու Ձեր ընտրությամբ մեր երկրում իշխանությունը պատկանում է Ձեզ` Հայաստանի Հանրապետության ժողովրդին, և դա անշրջելի է այլևս. ՏԿԵ նախարար

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության 30-ամյակի առթիվ: «Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առիթով: Ձեր ամուր կամքով ու Ձեր ընտրությամբ մեր երկրում իշխանությունը պատկանում է Ձեզ` Հայաստանի Հանրապետության ժողովրդին և դա անշրջելի է այլևս: Ձեր ամուր կամքով և Ձեր ընտրությամբ Հայաստանը հիմա ավելի անկախ է, քան երբևէ, […] ...

ՀՀ-ին անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդն այն համարի իրենը, իր հայրենիք-պետության մեջ ապրելու այն կանոնը, որն ինքն է ստեղծել. վարչապետ

15:28 05.07.2025

ՀՀ-ին անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդն այն համարի իրենը, իր հայրենիք-պետության մեջ ապրելու այն կանոնը, որն ինքն է ստեղծել. վարչապետ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյա հոբելյանի առթիվ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել տոնական միջոցառում: Վերջինիս ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ: Շնորհավորական խոսքով հանդես են եկել վարչապետ Փաշինյանը, նախագահ […] ...

ՀՀ ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի լիագումար նիստին

15:14 05.07.2025

ՀՀ ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի լիագումար նիստին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 30-ից հուլիսի 4-ը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ/CPT) 117-րդ լիագումար նիստին` որպես Կոմիտեի` Հայաստանը ներկայացնող անդամ։ Նիստի շրջանակում հաստատվել է 2026 թվականի պարբերական այցերի ծրագիրը, ընդունվել են 2024 և 2025 թվականներին մի շարք երկրներ կատարված այցերի վերաբերյալ […] ...

SHANTNEWS

15:00 05.07.2025

SHANTNEWS

Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը

14:54 05.07.2025

Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ: ...

Մախաչևն արժանի է լինել երկու քաշային կարգերի չեմպիոն․ Ծառուկյան

14:44 05.07.2025

Մախաչևն արժանի է լինել երկու քաշային կարգերի չեմպիոն․ Ծառուկյան

UFC-ի առաջատար, հայ մարտիկ Արման Ծառուկյանն ESPN-ին տված հարցազրույցում անդրադարձել է դաղստանցի Իսլամ Մախաչևի` կիսամիջին քաշային կարգ տեղափոխվելուն: Արմանին հարցրել են, թե արդյո՞ք նա հիասթափված է, որ Մախաչևը լքել է թեթև քաշային կարգը։ «Ոչ, որովհետև Իսլամը արժանի է լինել UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն: Ես պարզապես ուրախ եմ նրա համար, հուսով եմ, որ նա կնվաճի […] ...

BACK_TO_TOP