11:11 28.07.2018
Թբիլիսիից մեկ տարի առաջ Ադրբեջան առևանգված ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլիի պաշտպանական կողմը գլխավոր դատախազին է փոխանցել Մուխթարլիի գրավոր ցուցմունքը, որտեղ ասված է. «Իմ առևանգման մեջ ուղղակիորեն ներգրավված է Վրաստանի կառավարությունը, քրեական ոստիկանությունը, սահմանապահ ծառայության և«Լագոդեխի» մաքսակետի ղեկավարը»:
Ավելի վաղ Մուխթարլին իր առևանգման մեջ ուղղակիորեն մեղադրել էր Վրաստանի նախկին վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին:
Իր ցուցմունքում Մուխթարլին մանրամասնորեն նկարագրել է, թե ինչ հանգամանքներում են իրեն առևանգել: Նրա խոսքով, իր վրա հարձակվողները եղել են քրեական ոստիկանության համազգեստով, հարձակվել են հետևից, ծեծել են, ուժով նստեցրել մեքենա: Այն շարժվել է ներքև, թեքվել աջ և կանգ առել մանկական հրապարակի մետ, որտեղ իրեն սկսել են մեքենայի մեջ ծեծել: Ապա տարել են օդանավակայան, տոպրակ հագցրել գլխին, սակայն անցքերից լրագրողը տեսել է Սագարեջո տանող ճանապարհը, որը նրան լավ ծանոթ է եղել:
«Ինձ Վրաստանում առևանգողները վրացիներ էին: Նրանք հեռախոսով վրացերեն էին խոսում: Իմ առևանգմանն ուղղակիորեն մասնակից է Վրաստանի կառավարությունը, քրեական ոստիկանությունը, սահմանապահ ծառայության և Լագոդեխի մաքսային անցակետի ղեկավարը, քանի որ ինձ առևանգելուց հետո ժամանելով Լագոդեխիի սահմանային կետ, նրանք չեզոք տարածքում ինձ փոխանցեցին ադրբեջանական կողմին»,- ցուցմունքում գրել է Մուխթարլին:
Հիշեցնենք, որ ադրբեջանական իշխանություններից Վրաստանում ապաստան փնտրող ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլիին, ով զբաղված էր ալիևների ընտանիքի ստվերային բիզնես գործունեության հետաքննությամբ, Թբիլիսիից առևանգել էին 2017թ մայիսի 29-ին: Ավելի ուշ հայտարարություն էր տարածվել, որ նա «ձերբակալվել» էր Ադրբեջանի սահմանին: Մուխթարլիին մեղադրանք էր ներկայացվել երեք հոդվածով`սահմանն ապօրինի հատելու, իրավապահ մարմիններին դիմադրություն ցույց տալու և մաքսանենգության համար: Ըստ հետաքննության՝ նրա մոտ հայտնաբերվել էր չհայտարարագրված 10.000 եվրո:
2018թ հունվարի 12-ին Բաքվի դատարանը Աֆղան Մուխարլիին դատապարտեց 12 տարվա ազատազրկման:
22:12 11.08.2025
Երբ ես սիրողական բռնցքամարտիկ էի, կրկնում էի Նասիմ Համեդի շարժումները․ ՈւսիկՊրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկը խոստովանել է, որ սիրողական կարիերայի ժամանակ փորձել է մենամարտել Նասիմ Համեդի ոճով։ Այս մասին հաղորդում է SecondsOut Boxing News-ը։ «Երբ ես սիրողական բռնցքամարտիկ էի, կրկնում էի Նասիմ Համեդի շարժումները։ Բայց դրա պատճառով մարզասրահում անընդհատ ճնշում կար, քանի որ ինձ թույլ չէին տալիս դա անել։ Մարզիչներն […] ...
21:44 11.08.2025
Կամչատկայում 5.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԿամչատկայում տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ օջախը գտնվել է 41.5 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 347 կմ հեռավորության վրա։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան: ...
21:28 11.08.2025
«Սաութհեմփթոնը» Սպերցյանի տրանսֆերի համար առաջարկ է կատարել․ ԿարպովԱնգլիական «Սաութհեմփթոնը» Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի համար 12 միլիոն եվրո է առաջարկել ռուսական «Կրասնոդարին»։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Իվան Կարպովը: Ռուսաստանի չեմպիոնն իր ավագի համար պաշտոնական առաջարկն արդեն ստացել է և այժմ քննարկում է: Transfermarkt-ը 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո: ...
21:19 11.08.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Կորյունի փ. 5 շենք, Կորյունի նրբ․ 4, 6, 6/1 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10:00-16:00 Նոր Արեշ թաղ. 44, 46, 50 փողոցների առանձնատներ և ոչ […] ...
21:11 11.08.2025
Արարատ Միրզոյանն ու Ժան-Նոել Բարոն մտքեր են փոխանակել տարածաշրջանում ստեղծվելիք քաղաքական և տնտեսական աննախադեպ հնարավորությունների շուրջՕգոստոսի 11-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Նախարար Միրզոյանը հանգամանալից անդրադարձ է կատարել օգոստոսի 8-ի համաձայնություններին, ի թիվս մյուսների՝ ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը՝ որպես գործընթացում այս պահին կարևորագույն հանգրվան: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, […] ...