22:12 05.03.2022
Մասնագիտությամբ ֆիզիկ Սանասար Մարգարյանը շուրջ 40 տարի Մոսկվայում է բնակվել։ Բայց որոշեց վերադառնալ ու եղբոր՝ Վարուժանի հետ հայրենի հող ու ջրում գյուղատնտեսությամբ զբաղվել։ Մի քանի նախագիծ էին մտածել և դրանցից մեկը նախաձեռնեցին ու համոզված գործի անցան՝ վստահությամբ, որ էքստրեմալ պայմաններում աճող լոլիկի ծառը Շիրակի մարզում միակը կլինի։ 5-6 մետ բարձրության լոլիկի ծառը ֆիզիկ-գյուղատնտեսը հարմարեցրել է իր նախագծած ջերմոցին։
«Ինչու հենց լոլիկի ծառ որոշեցինք, որովհետև այն պրոյեկտները, որոնք կային չպետք է լինեին զուտ որպես նախագիծ անելու համար, այլ մարդկանց համար էին։Փորձում էինք հասկանալ ինչից սկսել։ Այս ծառերն աճում են 5-6 մետր բարձրության և մտածեցինք, որ ծառերը կաճեն չգիտես ուր կհասնեն։ Արեցինք 3 մետր բարձրության՝ հաշվի առնելով նաև պտուղների ծանրությունը, որ ներքև կիջնեն ու կաճեն»։
Ճապոնական «ֆ1 Սպրուտ» տեսակն է քաղցրահամ, հյութալի լոլիկը։ Արևելյան սերմով շիրակյան հողում լոլիկն աճեցնելու փորձն հաջողությամբ է պսակվել։ Երբ ծառն հասունանում է 100-160 գրամ, մեկ ողկույզի վրա լոլիկների թիվն հասնում է 10 հատի։
«Ըստ բնութագրերի նա տալիս է կես տոննա լոլիկ չի նշվում քանի տարվա մեջ է այս ցուցանիշը, բայց արդեն հասկանալի է, որ 15 տարվա ընթացքում է։ Ծառն ապրում է 15 տարի․ անընդմեջ եթե մենք նրան ջրենք, կյանք տանք, այն մշտական բերք կտա»։
Ջրում ու կյանք է տալիս մեծ տակառների մեջ։ Դրանց վրա անցքեր է արել, որ լոլիկի ծառի արմատները շնչեն։ Երեք երանգով՝ կարմիր, ինֆրակարմիր ու մանուշակույն լույս, ջուր ու ածխաթթու գազ․ այս հիմնական երևույթներն են, որոնք անհրաժեշտ են ծառը սնուցելու համար։ Գյուղատնտեսն ամենակարևորն է շեշտում, որ «ֆ1 Սպրուտ» տեսակի լոլիկները էկոլոգիապես մաքուր են, չեն պարունակում քիմիական ոչ մի տարր։ Բացատրում է նաև առողջապահական ու բժշկական բաղադրիչը ՝ երիտասարդացնող են, սրտանոթային աշխատանքը բարելավող։ Համապատասխան ջերմաստիճանը պահելու դեպքում տարին բոլոր լոլիկը բերք կտա, իսկ պահպանման ժամկետը նկարագրվում է 3-4 ամիս։ Ջերմոցի այս հատվածումՍանասարը նախատեսում է լոլիկի տնկիներն աճեցնել հարմարեցված բաժակների մեջ։ Ընդհանուր հաշվարկել է՝ 6300 տնկի։
«Դարակներ եմ պատրաստել 40 արկղից բաղկացած ու այստեղ ոչինչ չես հորինի։ Սա նրա համար է, որ շիվ աճեցվի։ Մենք պետք է փորձենք տնկել բաց հողում և ինձ թվում է Շիրակի մարզում սա կլինի լրիվ իրատեսական։ Փորձենք պետք է հունիսից մինչև օգոստոս ստանալ բերք, որովհետև մայիս ամսին այստեղ կարկուտ է, եթե այս շրջանում կարողանանք բերք աճեցնել, հրաշալի կլինի»։
Գյուղատնտես Սանասարը մեկ այլ կարևոր ծրագիր էլ է մշակել՝ դարձյալ եղբոր հետ։ Գարնանացան ցորենից էկոլոգիապես մաքուր հացի ալյուր են ստանալու։ Հիմա փորձնական փուլն է, բայց վստահեցնում է, որ վերջնարդյունքը գոհացնող է լինելու։ Գարնանացան ցորեն աճեցնելու առանձնահատկությունն ու կարևորությունն է էլ է բացատրում։ Ջերմոցի մեջ գյուղատնտեսը հատուկ գրատախտակ է առանձնացրել, որտեղ արդեն առարկայական կամ ֆիզիկայի բանաձևերի միջոցով բացատրում է իր նախագծերի կարևորությունը։ Որքան բարձր է հողի թթվայնությունը, այդքան այդ հողից ստացված բերքն էկոլոգիապես մաքուր ու անվտանգ է լինում, բացատրոււմ է ֆիզիկ-գյուղատնտեսը։ Արդեն առաջին փորձն ունի՝ գարնանացան ցորենից ալյուր ստանալու։ Մնում է դրանք իրացնել և հողագործներին ապացուցել, որ գարնանացան ցորենի հացի որակը ոչնչով չի զիջում։
15:56 05.07.2025
Փարիզում 102 տարվա ընթացքում առաջին անգամ Սեն գետը բացվել է հանրային լողի համարՓարիզի Սեն գետը ավելի քան 100 տարվա ընթացքում առաջին անգամ բացվել է հանրային լողի համար, շաբաթ օրը հաղորդել է France-Presse գործակալությունը։ Մայիսին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայտարարեց, որ հուլիսի 5-ից մինչև օգոստոսի վերջը Սեն գետի վրա կստեղծվի հանրային լողի երեք գոտի։ Մյուս գոտիներում լողալը կմնա արգելված։ «Հանրությունը վերջապես կարողացավ կրկին զգալ Սենում լողալու ուրախությունը», – […] ...
15:40 05.07.2025
Ձեր ամուր կամքով ու Ձեր ընտրությամբ մեր երկրում իշխանությունը պատկանում է Ձեզ` Հայաստանի Հանրապետության ժողովրդին, և դա անշրջելի է այլևս. ՏԿԵ նախարարՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության 30-ամյակի առթիվ: «Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առիթով: Ձեր ամուր կամքով ու Ձեր ընտրությամբ մեր երկրում իշխանությունը պատկանում է Ձեզ` Հայաստանի Հանրապետության ժողովրդին և դա անշրջելի է այլևս: Ձեր ամուր կամքով և Ձեր ընտրությամբ Հայաստանը հիմա ավելի անկախ է, քան երբևէ, […] ...
15:28 05.07.2025
ՀՀ-ին անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդն այն համարի իրենը, իր հայրենիք-պետության մեջ ապրելու այն կանոնը, որն ինքն է ստեղծել. վարչապետՀայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյա հոբելյանի առթիվ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել տոնական միջոցառում: Վերջինիս ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ: Շնորհավորական խոսքով հանդես են եկել վարչապետ Փաշինյանը, նախագահ […] ...
15:14 05.07.2025
ՀՀ ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի լիագումար նիստինՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 30-ից հուլիսի 4-ը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ/CPT) 117-րդ լիագումար նիստին` որպես Կոմիտեի` Հայաստանը ներկայացնող անդամ։ Նիստի շրջանակում հաստատվել է 2026 թվականի պարբերական այցերի ծրագիրը, ընդունվել են 2024 և 2025 թվականներին մի շարք երկրներ կատարված այցերի վերաբերյալ […] ...
14:54 05.07.2025
Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանըԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ: ...