15:20 27.07.2018
Արթիկի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի աշխատակիցները պահանջում են իր պաշտոնում վերականգնել կենտրոնի նախկին տնօրեն Սիմոն Մանուկյանին: Նրա աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է և այն երկարացնելու խնդրով այսօր բուժաշխատողները եկել են Շիրակի մարզպետի հետ հանդիպման:
Մարզպետ Կարեն Սարուխանյանը պատասխանել է, որ Արթիկի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի նախկին տնօրենը այլևս չի կարող աշխատել այդ պաշտոնում, քանի որ մարզպետարանն ու իրավապահները կենտրոնում լուրջ խախտումներ են հայտնաբերել: Դրանք դատախազությունն է ուսումնասիրում, քրեական գործ է հարուցվել, իսկ հիմքում այն է, որ ըստ մարզպետի, նախկին տնօրենը չարաշահումներ է թույլ տվել: Մասնավորապես 4 բուժքույր աշխատանքից ազատվել է առանց նոր հաստիքացուցակը հաստատելու, նաև կենտրոնում գրանցված աշխատակից է եղել, որն աշխատանքի չի ներկայացել:
«Տնօրենի պայմանագիրը չեմ երկարացրել ու դրա համար կան բազմաթիվ հիմնավորումներ: Տնօրենը բավական խախտումներով է աշխատել: Դրանք կախված են հաստիքացուցակի հետ: Գրանցված աշխատող կա, որը չի աշխատել իրականում ու երկար ժամանակ: 4 հոգու կրճատել է՝ դեռ նոր հաստիքացուցակները չհաստատված: Չարաշահումներ գոյություն ունեն, որոնք արվել են, և համապատասխան մարմինները ժամանակի ընթացքում ընթացք կտան: Ես՝ որպես մարզպետ, չեմ ցանկանում, որ այդ մարդը շարունակի աշխատել որպես տնօրեն»,- ասել է Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը
Արթիկի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի աշխատակիցները մեղադրանքներն անհիմն են համարում: Ըստ նրանց՝ սա աշխատանքից ազատված բուժքույրերի հաշվեհարդարն է նախկին տնօրենի նկատմամբ: Արթիկի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում մոտ օրերս տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի, իսկ նոր տնօրենի մրցույթը տեղի կունենա 2 ամսից:
21:48 24.07.2025
Մեկնարկել է քոլեջների և ուսումնարանների ընդունելությունը23:59 24.07.2025
Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները հեռացվում ենԱվտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները խոչընդոտում են երթևեկությունն ու կայանումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը Ոստիկանության պարեկային ծառայության հետ համատեղ պարբերաբար ուժեղացված ստուգայցեր է իրականացնում քաղաքում: Հերթական ստուգայցի ընթացքում կազմվել են բազմաթիվ արձանագրություններ, իսկ արհեստական խոչընդոտները՝ մետաղական ձողեր, արկղեր, վահանակներ և այլ իրեր, առգրավվել և առանձին […] ...
23:57 24.07.2025
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են ու ենթարկվել պատասխանատվությանՕրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որ «Վոլկսվագեն»-ի վարորդը Մարտունի-Սևան ավոտճանապահին մեքենան վարում էր անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցներին։ Վայոց ձորի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագություն։ Հաջորդ տեսանյութը կրկին տարածվել էր համացացում, որում մեքենաները խոչընդոտում […] ...
23:49 24.07.2025
Կամչատկայում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի երկրամասում գրանցվել է 4.9 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին նշվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում։ Ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 161 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 39 կմ խորության վրա։ ...
23:44 24.07.2025
Մակրոն. Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանումՖրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր միկրոբլոգումում։ «Ես որոշել եմ, որ Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը։ Ես հանդիսավոր կերպով կհայտարարեմ այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում այս տարվա սեպտեմբերին։ Հիմա գլխավորը Գազայում պատերազմը անհապաղ դադարեցնելն ու խաղաղ բնակչությանը օգնություն ցուցաբերելն է», – ասել […] ...
23:39 24.07.2025
46-ամյա մարմարաշենցին կանեփ էր աճեցնում և պահում թմրանյութ․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումըՀուլիսի 22-ին Շիրակի մարզի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մարմարաշեն գյուղի 46-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված հողամասում հայտնաբերվել է կանեփի 233 բույս, իսկ ավտոտնակում՝ մոտ 3 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...
23:35 24.07.2025
Ստեղծվում է կանաչապատ սահմանագիծ՝ գերեզմանատների և բնակելի հատվածների միջևԴավթաշենի գերեզմանատան ճանապարհամերձ և բնակելի թաղամասերին մոտ գտնվող հատվածները պարսպապատվում են կանաչապատ զանգվածով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Տնկվել է շուրջ 40 ծառ, տարածքում անցկացվում է ոռոգման նոր համակարգ: Ծրագիրը շարունակական է․ առաջիկայում կանաչապատման աշխատանքներ կիրականացվեն նաև Կենտրոնական (Թոխմախի), Սպանդարյանի և Շահումյանի գերեզմանատներում։ Մանրամասները՝ տեսանյութում: ...