12:45 16.03.2022
ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացվում են քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողություններ՝ «Ֆինիկո» ընկերության հանցավոր գործունեության արդյունքում տուժած բոլոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2020թ. մարտից Հայաստանի Հանրապետությունում գործունեություն է իրականացրել «Ֆինիկո» («FINIKO») անվանումով ընկերություն, որը գործել է որպես ֆինանսական ներդրումային գործունեություն իրականացնող ընկերություն և հաճախորդներին առաջարկել է ներդրումներ կատարել՝ հետագայում 25-30 տոկոս եկամտաբերություն ստանալու նպատակով: Ներդրումները կատարվել են կանխիկ գումարները կրիպտոարժույթի փոխարկելու և դրանք ընկերության համապատասխան էլեկտրոնային դրամապանակ մուտքագրելու եղանակով:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ստեղծվել և ղեկավարվել է ֆինանսական բուրգ, այսինքն՝ իրականացվել է գույքի ներգրավմանն ուղղված գործունեություն, որով գույք ներդրողի օգուտը պայմանավորվել է նոր ներդրողների ներգրավումից ստացված գույքի հաշվին՝ առանց նշված գույքն իրական ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու մտադրության, որի արդյունքում անձանց պատճառվել է խոշոր չափի վնաս: Պարզվել է նաև, որ ՀՀ տարածքում «Ֆինիկո» անվանումով ընկերության գործունեությունը ղեկավարվել է Վազգեն Զոբոյանի և վերջինիս կնոջ կողմից, ովքեր 2021թ. հուլիսի 31-ից Հայաստանի Հանրապետությունում չեն գտնվում:
Վարույթն իրականացնող մարմինը հորդորում է, որ նշված ընկերության հանցավոր գործունեությունից տուժած քաղաքացիները դիմեն Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
21:33 20.05.2025
Ազիզ Նասիրզադեն ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկելԻրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Ավելի վաղ, հայտնել էինք, պաշտոնական այցով ՀՀ է ժամանել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեն։ Նրան ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ […] ...
21:27 20.05.2025
Քննարկվել են Գյումրի, Վաղարշապատ և Վարդենիս համայնքների ավագանիների ՔՊ խմբակցությունների աշխատանքին առնչվող հարցերՄայիսի 20-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են Գյումրի, Վաղարշապատ և Վարդենիս համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:20 20.05.2025
Երկրաշարժ Բավրա գյուղից 10 կմ հարավ-արևելքՄայիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 20:30-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 16։30-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.08⁰ և արևելյան երկայնության 43․93⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 10 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․8 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը […] ...
21:12 20.05.2025
Յամալի ծննդյան օրը նրան կհանձնվի «10» համարի մարզաշապիկը«Բարսելոնայի» 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալի ծննդյան օրը նրան կհանձնվի լեգենդար «10» համարի մարզաշապիկը, հաղորդում է Memorabilia-ն։ Եվրոպայի չեմպիոնը հուլիսի 13-ին կնշի իր ծննդյան 18-ամյակը: Յամալն ավարտվող մրցաշրջանում «Բարսելոնայի» հետ դարձել է Լա լիգայի հաղթող, նվաճել Իսպանիայի Սուպերգավաթն ու գավաթը: Այժմ «10» համարով հանդես է գալիս հարձակվող Անսու Ֆատին: «10» համարի մարզաշապիկով խաղացել է նաև […] ...
21:00 20.05.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Աբովյան փ. 62, 66 շենքեր և որ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ. 108 հասցե և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Իսահակյան փ. 16, 16ա շենքեր, Կորյունի նրբ․ 10, 11 շենքեր և հարակից ոչ […] ...
20:48 20.05.2025
ԵՄ ԱԳ նախարարները որոշել են չեղարկել Սիրիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներըԵՄ անդամ երկրները որոշել են չեղարկել Սիրիայի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները։ Այս մասին Բրյուսելում ԵՄ խորհրդի նիստի արդյունքներով հայտարարել է համայնքի դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։ «Այսօր մենք որոշել ենք չեղարկել Սիրիայի նկատմամբ մեր տնտեսական պատժամիջոցները։ Մենք ցանկանում ենք օգնել սիրիացի ժողովրդին վերականգնել նոր, ներառական և խաղաղ Սիրիան»,-գրել է նա։ ...