Մեկնարկում է «Դպրոցական լավագույն մինի այգի» հինգերորդ մրցույթը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+25.31 oC

Մեկնարկում է «Դպրոցական լավագույն մինի այգի» հինգերորդ մրցույթը

12:07 20.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև Ռուսաստանի ճյուղային սննդի ինստիտուտի և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցության» հիմնարկի հետ համատեղ մեկնարկում են «Դպրոցականի հետ համատեղ լավագույն մինի այգի» ամենամյա մրցույթը:

Այս տարի մրցույթն անցկացվում է հինգերորդ անգամ՝ որպես «Դպրոցական սնունդ» ծրագրի անբաժանելի մաս։ 2021 թվականից մեկնարկած այս նախաձեռնությունը դպրոցների համար հարթակ է՝ ցուցադրելու իրենց ստեղծարարությունն ու նորարարությունը, տարածելու առողջ սննդի գաղափարախոսությունը, խթանելու գյուղատնտեսական կրթությունը:

2025 թ. մրցույթն իրականացվում է «Դպրոցական այգու պահապանը» խորագրով։ Աշակերտներին առաջարկվում է մտածել իրենց այգու յուրօրինակ կախարդական պահապանի մասին, որը կպաշտպանի այգին և կօգնի խնամել այն։ Այս կերպարը կլինի այգու պաշտպանն ու դրա զարգացման խորհրդանիշը՝ դառնալով հետաքրքիր պատմությունների, հեքիաթների և այգիներում գունեղ ձևավորումների թեմա։

Երկու անվանակարգ՝ մեկ նպատակ

Նպատակ ունենալով ընդգրկել բոլոր հանրակրթական դպրոցներին՝ այս տարի ևս մրցույթը կանցկացվի երկու հիմնական անվանակարգերով․

• դպրոցական լավագույն մինի այգի․ այն դպրոցների համար, որոնք ունեն այգի հիմնելու դպրոցին մոտ տարածք և պայմաններ,

• լավագույն այգին՝ պատուհանագոգին․ այն դպրոցների համար, որոնք չունեն դպրոցամերձ հարմար տարածք, սակայն կարող են ստեղծագործաբար ձևավորել փոքր այգիներ դպրոցի պատերի ներսում։

Մրցանակներ

• «Դպրոցական լավագույն մինի այգի» անվանակարգի հաղթողը կստանա 3,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ դպրոցական այգին ընդլայնելու կամ բարելավելու նպատակով։

• Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած դպրոցները կստանան այգեգործական գործիքներ կամ խոհանոցային սարքավորումներ։

• «Լավագույն այգին` պատուհանագոգին» անվանակարգի հաղթողը կստանա արժեքավոր մրցանակ՝ նախագծի շարունակականությանն ու զարգացմանը նպաստելու համար։

Նախատեսվում են նաև հատուկ անվանակարգեր՝ մրցույթի ամենաօրինակելի կամ ստեղծագործական նախագծերն առանձնացնելու համար։ Բոլոր հաղթողները և անվանակարգերում առաջադրված մասնակիցները կստանան շնորհակալագրեր։

Ժամկետներ

Մրցույթն անցկացվելու է երկու փուլով․

• 1-ին փուլ․ դպրոցները պետք է լրացնեն և ներկայացնեն գրանցման հայտ՝ մրցույթին մասնակցելու համար. գրանցման վերջնաժամկետը 2025 թվականի հուլիսի 1-ն է։

• 2-րդ փուլ՝ մրցույթին մասնակցող դպրոցները պետք է պատրաստեն և ներկայացնեն ամբողջական փաթեթ: Փաթեթում պետք է ներկայացված լինի մինի այգի կամ կամ պատուհանագոգի այգի ստեղծելու և խնամելու իրենց աշխատանքը՝ ընդգծելով կայուն գյուղատնտեսության, թիմային աշխատանքի և առողջ սննդի արժեքները։

Փաթեթների ներկայացման վերջնաժամկետը 2025 թվականի դեկտեմբերի 1-ն է։

Հաղթողների անունները կհրապարակվեն 2026 թվականի փետրվարին։

Ինչպես մասնակցել

Այն դպրոցները, որոնք ցանկանում են մասնակցել մրցույթին, կարող են գտնել մանրամասն տեղեկատվություն՝ ներառյալ մրցույթի ամբողջական ուղեցույցը, պայմանները և գրանցման պահանջները հետևյալ հղումով:

Հարցերի դեպքում կազմակերպիչների կողմից խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է կապ հաստատել [email protected] հետևյալ էլեկտրոնային փոստի միջոցով:

Նորություններին և թարմացումներին կարելի է ծանոթանալ՝ հետևելով մրցույթի պաշտոնական ֆեյսբուքյան էջին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն

16:34 20.05.2025

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արսեն Հովհաննիսյանի երդման արարողությունը: Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դատավորին և մաղթել հաջողություններ: ...

«Սպորտինգը» 21-րդ անգամ դարձել է Պորտուգալիայի չեմպիոն

16:27 20.05.2025

«Սպորտինգը» 21-րդ անգամ դարձել է Պորտուգալիայի չեմպիոն

Լիսաբոնի «Սպորտինգը» երկրորդ մրցաշրջանն անընդմեջ և պատմության մեջ 21-րդ անգամ դարձել է ֆուտբոլի Պորտուգալիայի չեմպիոն: «Սպորտինգը» վերջին տուրում տանը 2-0 հաշվով հաղթել է «Վիտորիա Գիմարայեշին» և 82 միավորով գրավել առաջին տեղը` երկու միավորով առաջ անցնելով Լիսաբոնի «Բենֆիկայից»: ...

Տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժ

16:22 20.05.2025

Տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժ

Նախատեսվում է տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունը դիտարկել որպես գողության հանցակազմի 2-րդ մաս, որի պարագայում այն կդիտարկվի որպես միջին ծանրության հանցանք՝ ոչ մեծ ծանրության հանցանքի փոխարեն: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 20-ի նիստում: Առաջին ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ քրեական […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանին և Քարոլին Մուգարին

16:16 20.05.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանին և Քարոլին Մուգարին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանին և Քարոլին Մուգարին: Ողջունելով հյուրերին՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ ուրախ է ընդունել Համագումարի պատվիրակներին և լավ ծանոթ է Ամերիկայի հայկական համագումարի արդյունավետ ու կարևոր գործունեությանը։ Հանրապետության նախագահը կարևորել է Համագումարի աշխատանքը՝ որպես ամերիկյան և, ընդհանրապես, միջազգային հանրությանը Հայաստանում և մեր տարածաշրջանում […] ...

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի գլխավորած պատվիրակությունը

16:11 20.05.2025

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի գլխավորած պատվիրակությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով մայիսի 20-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: ...

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ զարգացման խորհրդի հերթական նիստը

16:06 20.05.2025

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ զարգացման խորհրդի հերթական նիստը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ այսօր՝ մայիսի 20-ին, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը։ Հանդիպման սկզբում մանրամասն անդրադարձ է կատարվել նախորդ նիստի ընթացքում ընդունված որոշումների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքներին։ Այս համատեքստում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը կարևորել է ներկայացված կարգավորումների մշտադիտարկման շարունակականությունը՝ դրանց ազդեցությունը գործարար միջավայրի բարելավման տեսանկյունից գնահատելու նպատակով: Հանդիպման […] ...

BACK_TO_TOP