«Ելք» դաշինքում տարաձայնություններ չկան. Մարուքյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+10.09 oC

«Ելք» դաշինքում տարաձայնություններ չկան. Մարուքյան

20:04 17.02.2018

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն այսօր հերքել է շրջանառվող այն լուրերը, թե «Ելք» դաշինքում լուրջ տարաձայնություններ կան Հանրապետական կուսակցության այսպես կոչված «վարչապետական ծրագիրը» տապալելու կամ դրա դեմ դիրքորոշում արտահայտելու հարցում: 

Խնդիրն այն է, որ «Ելք» դաշինքը ներկայացնող երեք ուժերի ղեկավարները տարբեր առիթներով տված հարցազրույցներում միմյանցից տարբերվող դիրքորոշումներ են արտահայտել այդ հարցի վերաբերյալ, ինչն էլ տարաբնույթ մեկնաբանությունների ու եզրահանգումների առիթ է տվել, որ «Ելք»-ում կան խնդիրներ:

Էդմոն Մարուքյանը լրագրողի հարցը հումորով «դավադիր» է որակել ու հայտարարել, թե «չի կարող «Ելք»-ում որևէ բանավեճ ավարտվել հօգուտ իշխանության»:

Մարուքյանը չի ժխտել, որ «Ելք»-ում կան տարբեր կարծիքներ ու մոտեցումներ ոչ միայն այս, այլ շատ հարցերի վերաբերյալ, սակայն դա չի նշանակում, որ «Ելք»-ը խնդիր ունի կամ քանդվում է: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լեյբորիստ Սադիկ Խանը ռեկորդային երրորդ անգամ դարձել է Լոնդոնի քաղաքապետ

23:53 04.05.2024

Լեյբորիստ Սադիկ Խանը ռեկորդային երրորդ անգամ դարձել է Լոնդոնի քաղաքապետ

Բրիտանական լեյբորիստական ​​կուսակցությունում ընդդիմության ներկայացուցիչ Սադիկ Խանը վերընտրվել է Լոնդոնի քաղաքապետի պաշտոնում և այս պաշտոնը կզբաղեցնի երրորդ անգամ։ Այդ մասին են վկայում մայիսի 2-ին Անգլիայում կայացած տարածաշրջանային ընտրությունների վերջնական արդյունքները։ 53-ամյա քաղաքական գործիչը հավաքել է ընտրողների 43,7%-ը (1,088,225 ձայն), իշխող Պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Սյուզան Հոլը ապահովել է քվեարկած լոնդոնցիների 32,6%-ի (811,518 ձայն) աջակցությունը։ Խանը ծնվել […] ...

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է Իսրայելի հետ համաձայնագրի առաջին փուլում ազատ արձակել 33 պատանդների

23:36 04.05.2024

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է Իսրայելի հետ համաձայնագրի առաջին փուլում ազատ արձակել 33 պատանդների

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի առաջին փուլում ազատ արձակել 33 պատանդի։ Այս մասին հայտնում է Al Hadath հեռուստաալիքը։ Նշվում է, որ բանակցությունների սկզբից ի վեր մարդկանց թիվը, ում շարժումը պատրաստ էր ազատ արձակել, 20-ից հասել է 33-ի։ Մինչ այս հաղորդվում էր, որ ՀԱՄԱՍ-ը մտադիր է Իսրայելի հետ հրադադարի մասին համաձայնագիր կնքել փուլերով։ Այդ […] ...

Խարկովում մեկ օրում չորս պայթյուն է որոտացել

23:27 04.05.2024

Խարկովում մեկ օրում չորս պայթյուն է որոտացել

Խարկովում մեկ օրվա ընթացքում չորս անգամ պայթյուններ են տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է «Strana.ua» հրատարակությունը իր Telegram-ալիքում՝ հղում կատարելով տեղական ուղեցույցին։ Հստակեցվում է, որ հարձակումը ֆիքսվել է Նովոբավար թաղամասում։ Ավելի վաղ Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտարարել էր, որ քաղաքում պայթյուններ են եղել։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի Զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով (ԱԹՍ) հարձակվել և երկու […] ...

Բժիշկը ցրել է տաքացրած մակարոնեղենի մասին միֆը

22:58 04.05.2024

Բժիշկը ցրել է տաքացրած մակարոնեղենի մասին միֆը

Հակառակ տարածված կարծիքի, տաքացրած մակարոնեղենի մեջ պարունակվող օսլան չի վնասի ձեր առողջությանը, ասում է սննդաբան Անտոնինա Լեոնտևան։ Թեև թարմ պատրաստված արտադրանքը, ըստ Լեոնտևայի, ավելի անվտանգ է։ Երեք օր պահելուց հետո այն ուտելը թունավորման վտանգ է ներկայացնում, քանի որ խմորը լավ միջավայր է պաթոգեն միկրոօրգանիզմների համար։ «Իհարկե, ցանկացած մթերք լավ է, երբ այն թարմ է։ Ո՞րն […] ...

Թուրքիան հայտարարել է Եվրոպա ռուսական գազ արտահանելու պատրաստակամության մասին

22:22 04.05.2024

Թուրքիան հայտարարել է Եվրոպա ռուսական գազ արտահանելու պատրաստակամության մասին

Թուրքիայի խորհրդարանի ընդունած օրենքը երկրին թույլ կտա հեղուկ բնական գազ արտահանել Ռուսաստանից և Ադրբեջանից Եվրոպա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի գազաբաշխողների ասոցիացիայի (GAZBİR) ղեկավար Յաշար Արսլանը՝ մեջբերում է «ՌԻԱ նովոստին»։ Նախօրեին խորհրդարանը կողմ է քվեարկել օրինագծին, որը «հեղուկացում» բառը կավելացնի Թուրքիայի բնական գազի շուկայավարման մասին օրենքին: Փորձագետի կարծիքով, փոփոխությունները Թուրքիային թույլ կտան LNG մատակարարել եվրոպական, […] ...

Ընտրում են Եվրոպան. Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպանը՝ տարածքային ամբողջականության սպառնալիքների մասին

21:21 04.05.2024

Ընտրում են Եվրոպան. Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպանը՝ տարածքային ամբողջականության սպառնալիքների մասին

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժոնաթան Լաքոթը X-ի հարթակում գրել է. «Վրաստանը, Հայաստանը, Ուկրաինան, Մոլդովան, որոնցից յուրաքանչյուրին սպառնում է տարածքային ամբողջականության խախտման վտանգը, յուրաքանչյուրն ապակայունացման մանևրների թիրախում է, ընտրում են Եվրոպան: Ֆրանսիան մեծ դեր է խաղում Եվրամիության հետ նրանց մերձեցման գործում»: 🇬🇪🇦🇲🇺🇦🇲🇩🇪🇺 Géorgie, Arménie, Ukraine, Moldavie, chacune menacées dans leur intégrité territoriale, chacune cibles par des […] ...

BACK_TO_TOP