Գարշահոտություն և հոսանքահարվելու վտանգ. Գյումրիի քաղաքապետարանի և էլցանցերի անգործության հետևանքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.83
  • 450.86
WEATHER
+28.09 oC

Գարշահոտություն և հոսանքահարվելու վտանգ. Գյումրիի քաղաքապետարանի և էլցանցերի անգործության հետևանքը

18:55 28.07.2018

Արտակարգ իրավիճակ է Գյումրիի Ղանդիլյան փողոցի 11/40 շենքում: Բակն անբարեկարգ է, անձրևաջրերը կուտակվում են ու ճահիճ գոյացնում: Բարեկարգման աշխատանքներ քաղաքապետարանը չի կատարում՝ պատճառաբանելով, թե շենքի էլեկտրական մալուխները խանգարում են հարթեցման աշխատանքներին, բայց էլցանցին համապատասխան գրությամբ չի դիմել:

Երկու կառույցների անգործության հետևանքը շենքի բակում տիրող գարշահոտությունն է ու հոսանքահարման վտանգը: Ղանդիլյան 11/40 շենքի բակում տարբեր հաստության ու խճճված հոսանքալարերն ամենուր են: Դրանց բարձրությունը գետնից մեկ մետրից մի փոքր ավելի է: Այս մալուխներն ապահովում են 2 բնակելի շենքի ու հարակից սեփական տների էլեկտրամատակարարումը:

90-ականներին հախուռն էլեկտրաֆիկացման հետևանքները մինչ օրս վերացված չեն: Հաշվիչները տրանսֆորմատորային ենթակայանում են տեղադրված, և յուրաքանչյուր բնակարանի առանձին ու ցածր անցկացված հաղորդալարով հոսանք է հասնում: Մալուխները խանգարում են  նաև քաղաքապետարանին շենքի բակում բարեկարգման աշխատանքներ կատարել: Համենայնդեպս, այդպես են բացատրել բնակիչներին:

Շենքը թեքության վրա է կառուցվել՝ այստեղ նախկինում ճահիճ է եղել: Եղած խոնավությանը անձրևաջրերն են գումարվել, ու տարածքում տիղմն ու կուտակված ջուրն արդեն 5 ամիս է, ինչ անպակաս են: Քաղաքապետարանն էլցանցին չի դիմել, փոխարենը,  բնակիչներն են բազմիցս դիմումներ ուղարկել: Էլցանցի պատասխանը շենքի բնակիչներին նույնն է, ինչ խճճված մալուխներ ունեցող մյուս բոլոր թաղամասերի դեպքում, այն է՝ սպասել ներդրումների: Էլեկտրական ցանցերը 20 տարվա ընթացքում դեռ չի հասել անհատական բնակարաններին սնուցող մալուխների նորացմանը: Հերթագրել են ու հիմա 10 կիլովոլտ լարման գծերի հերթն է հասել:

«Եթե ծրագրում ենք, որ ներդրումային ծրագիր ենք անելու և ամբողջ քաղաքի ցանցը մեկ տարում հիմնանորոգելու ենք, դա չի ստացվի: Մեզ երևի տարիներ են պետք, որ այդ ամբողջ ծավալը վերականգնենք, նորմալացնենք»,- SHANTNEWS.AM-ի հետ զրույցում ասել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Ղարս» մասնաճյուղի գլխավոր ճարտարագետ Գրիշա Մարտիրոսյանը:

Ներկայումս Ղանդիլյան 11/40 շենքի մալուխային ցանցի նորոգման առաջարկի փաթեթը կազմվելու և ուղարկվելու է «Հայաստանի էլցանցեր»-ին: Նախագիծ է կազմվելու ու էլի հերթի է դրվելու, իսկ բակում բարեկարգման աշխատանքների համար մալուխների բարձրացման ժամանակավոր տարբերակ կկիրառվի, եթե Գյումրիի քաղաքապետարանը դիմի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները հեռացվում են

23:59 24.07.2025

Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները հեռացվում են

Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները խոչընդոտում են երթևեկությունն ու կայանումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը Ոստիկանության պարեկային ծառայության հետ համատեղ պարբերաբար ուժեղացված ստուգայցեր է իրականացնում քաղաքում: Հերթական ստուգայցի ընթացքում կազմվել են բազմաթիվ արձանագրություններ, իսկ արհեստական խոչընդոտները՝ մետաղական ձողեր, արկղեր, վահանակներ և այլ իրեր, առգրավվել և առանձին […] ...

Օրինազանց վարորդները հայտնաբերվել են ու ենթարկվել պատասխանատվության

23:57 24.07.2025

Օրինազանց վարորդները հայտնաբերվել են ու ենթարկվել պատասխանատվության

Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որ «Վոլկսվագեն»-ի վարորդը Մարտունի-Սևան ավոտճանապահին մեքենան վարում էր անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցներին։ Վայոց ձորի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագություն։ Հաջորդ տեսանյութը կրկին տարածվել էր համացացում, որում մեքենաները խոչընդոտում […] ...

Կամչատկայում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

23:49 24.07.2025

Կամչատկայում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայի երկրամասում գրանցվել է 4.9 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին նշվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում։ Ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 161 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 39 կմ խորության վրա։ ...

Մակրոն. Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում

23:44 24.07.2025

Մակրոն. Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում

Ֆրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր միկրոբլոգումում։ «Ես որոշել եմ, որ Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը։ Ես հանդիսավոր կերպով կհայտարարեմ այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում այս տարվա սեպտեմբերին։ Հիմա գլխավորը Գազայում պատերազմը անհապաղ դադարեցնելն ու խաղաղ բնակչությանը օգնություն ցուցաբերելն է», – ասել […] ...

46-ամյա մարմարաշենցին կանեփ էր աճեցնում և պահում թմրանյութ․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը

23:39 24.07.2025

46-ամյա մարմարաշենցին կանեփ էր աճեցնում և պահում թմրանյութ․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 22-ին Շիրակի մարզի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մարմարաշեն գյուղի 46-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված հողամասում հայտնաբերվել է կանեփի 233 բույս, իսկ ավտոտնակում՝ մոտ 3 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...

Ստեղծվում է կանաչապատ սահմանագիծ՝ գերեզմանատների և բնակելի հատվածների միջև

23:35 24.07.2025

Ստեղծվում է կանաչապատ սահմանագիծ՝ գերեզմանատների և բնակելի հատվածների միջև

Դավթաշենի գերեզմանատան ճանապարհամերձ և բնակելի թաղամասերին մոտ գտնվող հատվածները պարսպապատվում են կանաչապատ զանգվածով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Տնկվել է շուրջ 40 ծառ, տարածքում անցկացվում է ոռոգման նոր համակարգ: Ծրագիրը շարունակական է․ առաջիկայում կանաչապատման աշխատանքներ կիրականացվեն նաև Կենտրոնական (Թոխմախի), Սպանդարյանի և Շահումյանի գերեզմանատներում։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP