15:49 30.03.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ընդունել է Ֆրանսիայի ԱԳՆ ֆրանսիական տարածքային միավորների արտաքին հարցերի վարչության պետի տեղակալ Քսավիե դʼԱրգոևին և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի խորհրդական Քրիստոֆ Քացախյանին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հունիսի վերջին Լիոնում կայանալիք հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի կազմակերպման վերաբերյալ հարցեր։
Վաչե Տերտերյանը ընդգծել է, որ նման քննարկումների կազմակերպումը մինչ համաժողովի անցկացումը շատ լավ առիթ է գաղափարները, մոտեցումները, նպատակներն ու մեխանիզմները մեկ անգամ ևս թարմացնելու և թիմերում ոգևորություն առաջացնելու համար՝ հաշվի առնելով Հայաստանում վերջին շրջանում համայնքային թիմերի պատասխանատուների փոփոխությունները։
Քսավիե դʼԱրգոևը ներկայացրել է Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման համակարգի կառավարման յուրահատկությունը և ֆրանսիական տարածքային միավորների արտաքին հարցերի վարչության դերը ՏԻՄ համակարգում՝ հավելելով, որ կառույցը խթանում է թե՛ կենտրոնացված և թե՛ ապակենտրոնացված համագործակցությունը։
Փոխնախարարը նշել է, որ հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությունը կարևոր դեր ունի երկու երկրների համագործակցային ծրագրերի շարքում և խթանում է ինչպես համայնքների, այնպես էլ մարզերի միջև գործընկերությունը։ Տերտերյանը հավելել է, որ կողմերի համար գրավիչ կարող է լինել ՀՀ մարզերի և Ֆրանսիայի շրջանների համագործակցության մեծամասշտաբ ծրագրերի իրականացումը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ֆրանսիական սերտ համագործակցությանը խթանող այլ հարցեր և պայմանավորվածություն ձեռք բերել ֆրանսիական ՏԻՄ համակարգի զարգացման փորձը խորապես ուսումնասիրել և կիրառել Հայաստանում։
09:35 16.07.2025
Թրամփ. Հնդկաստանը, ըստ էության, իր շուկան կբացի ԱՄՆ-ի համար՝ առևտրային համաձայնագրի շրջանակներումՀնդկաստանը, ըստ էության, ամբողջությամբ կբացի իր շուկաները ամերիկացի արտադրողների համար՝ Միացյալ Նահանգների հետ առևտրային համաձայնագրի շրջանակներում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա հաստատել է, որ Միացյալ Նահանգները համաձայնության են եկել Ինդոնեզիայի հետ երկկողմ առևտրային պայմանների վերաբերյալ։ «Մենք լիարժեք մուտք կունենանք Ինդոնեզիա։ Եվ մենք ունենք ևս մի քանի […] ...
09:28 16.07.2025
Elnashra․ Ծայրահեղականները պղծել են քրիստոնեական եկեղեցին Աս-ՍուվեյդայումԱնհայտ զինյալները հարձակվել են Սիրիայի հարավում գտնվող Աս-Սուվեյդա նահանգում գտնվող Հրեշտակապետ Միքայել եկեղեցու վրա, որտեղ շարունակվում է դրուզ լեռնականների և բեդվին ցեղերի միջև հակամարտությունը։ «Էլնաշրա» լրատվական պորտալի տվյալներով՝ ծայրահեղականների մի խումբ ներխուժել է Էս-Սուր քաղաքի եկեղեցի և սկսել ջարդ, ապա փորձել է հրկիզել եկեղեցու ներքին մասը։ Մինչ օրս ոչ մի ծայրահեղական խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել […] ...
09:20 16.07.2025
Ովքե՞ր և ի՞նչ ընթացակարգով կարող են օգտվել Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրիցՈվքե՞ր և ի՞նչ ընթացակարգով կարող են օգտվել Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից․ «Սոցիալական հարթակ» հաղորդման շրջանակում մանրամասներ է ներկայացնում ԱՍՀ նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության ընտանիքներին տրվող նպաստների բաժնի պետ Արմեն Մարգարյանը։ Մանրամասները՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեսանյութում։ ...
09:10 16.07.2025
Պաղեստինում հայտնել են, որ Երուսաղեմը և նրա սրբավայրերը հրեականացվում ենԻսրայելը գործողություններ է ձեռնարկում Երուսաղեմը և նրա սրբավայրերը բռնակցելու և հրեականացնելու ուղղությամբ, Բրյուսելում հայտարարել է Պաղեստինի արտաքին գործերի և արտագաղթյալների հարցերով պետական նախարար Ֆարսին Աղաբեկյանը։ Նա մասնակցել է Եվրոպական Միության և ԵՄ հարավային հարևանության երկրների նախարարների հանդիպմանը, հաղորդում է պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը։ «Իրավիճակը Հորդանան գետի Արևմտյան ափին, այդ թվում՝ Արևելյան Երուսաղեմում, մտահոգիչ է», – […] ...
09:00 16.07.2025
Պաղեստինը կոչ է արել ԵՄ-ին ակտիվացնել ջանքերը Գազայի պատերազմը դադարեցնելու համարՊաղեստինի ինքնավարությունը կոչ է անում Եվրամիությանը (ԵՄ) ակտիվացնել ջանքերը՝ Գազայի հատվածում անհապաղ հրադադարի հասնելու համար, Բրյուսելում ԵՄ-ի և ԵՄ հարավային հարևանության նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է Պաղեստինի արտաքին գործերի և արտագաղթյալների հարցերով պետական նախարար Ֆարսին Աղաբեկյանը։ «Պաղեստինը կոչ է անում Եվրամիությանը ակտիվացնել ջանքերը՝ Գազայի հատվածում անհապաղ հրադադարի հասնելու և իր բնակչությանը մարդասիրական օգնության անխափան մատակարարումն […] ...
08:51 16.07.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...