Տուգանվել է էներգետիկ ընկերության գլխավոր ճարտարագետը՝ օրենքի խախտմամբ էներգատեղակայանք գործարկելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+25.09 oC

Տուգանվել է էներգետիկ ընկերության գլխավոր ճարտարագետը՝ օրենքի խախտմամբ էներգատեղակայանք գործարկելու համար

14:40 31.03.2022

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժինն ուսումնասիրություններ է կատարել «ՀԷՑ» ՓԲ ընկերության «Մուսալեռ» մասնաճյուղում։

Պարզվել է, որ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում գտնվող «Արջաղբյուր» ՍՊ ընկերության ենթակայանը սնող «ՀԷՑ» ՓԲ ընկերության հաշվեկշռում գտնվող («Արջաղբյուր» ՍՊ ընկերության ենթակայանին կից) «Մուսալեռ» մասնաճյուղին պատկանող 𝟏𝟎 կՎ լարման օդային գծին հավաքակցված է 𝟏𝟎կվ լարման բջիջ՝ առանց էներգետիկայի և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմնից՝ ՔՏՀԱՏՄ-ից ստացված գործարկման եզրակացության։

Խախտվել է «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի այն պահանջը, ըստ որի՝ էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձինք ու սպառողները պարտավոր են չգործարկել էներգատեղակայանքը՝ մինչև Տեսչական մարմնից գործարկման եզրակացություն ստանալը:

ՔՏՀԱ տեսչական մարմինը, ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 𝟏𝟎𝟒-րդ, 𝟐𝟑𝟐𝟏-րդ հոդվածներով, 𝟐𝟖𝟏-րդ հոդվածով, 𝟐𝟖𝟐-րդ հոդվածի 𝟏-ին կետով՝ ««ՀԷՑ» ՓԲ ընկերության «Մուսալեռ» մասնաճյուղի «Արմավիր» էլեկտրական ցանցի գլխավոր ճարտարագետ Վ․ Թ․-ին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 𝟏𝟎𝟒-րդ հոդվածի հատկանիշներով ենթարկել է վարչական պատասխանատվության։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփ. Հնդկաստանը, ըստ էության, իր շուկան կբացի ԱՄՆ-ի համար՝ առևտրային համաձայնագրի շրջանակներում

09:35 16.07.2025

Թրամփ. Հնդկաստանը, ըստ էության, իր շուկան կբացի ԱՄՆ-ի համար՝ առևտրային համաձայնագրի շրջանակներում

Հնդկաստանը, ըստ էության, ամբողջությամբ կբացի իր շուկաները ամերիկացի արտադրողների համար՝ Միացյալ Նահանգների հետ առևտրային համաձայնագրի շրջանակներում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա հաստատել է, որ Միացյալ Նահանգները համաձայնության են եկել Ինդոնեզիայի հետ երկկողմ առևտրային պայմանների վերաբերյալ։ «Մենք լիարժեք մուտք կունենանք Ինդոնեզիա։ Եվ մենք ունենք ևս մի քանի […] ...

Elnashra․ Ծայրահեղականները պղծել են քրիստոնեական եկեղեցին Աս-Սուվեյդայում

09:28 16.07.2025

Elnashra․ Ծայրահեղականները պղծել են քրիստոնեական եկեղեցին Աս-Սուվեյդայում

Անհայտ զինյալները հարձակվել են Սիրիայի հարավում գտնվող Աս-Սուվեյդա նահանգում գտնվող Հրեշտակապետ Միքայել եկեղեցու վրա, որտեղ շարունակվում է դրուզ լեռնականների և բեդվին ցեղերի միջև հակամարտությունը։ «Էլնաշրա» լրատվական պորտալի տվյալներով՝ ծայրահեղականների մի խումբ ներխուժել է Էս-Սուր քաղաքի եկեղեցի և սկսել ջարդ, ապա փորձել է հրկիզել եկեղեցու ներքին մասը։ Մինչ օրս ոչ մի ծայրահեղական խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել […] ...

Ովքե՞ր և ի՞նչ ընթացակարգով կարող են օգտվել Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից

09:20 16.07.2025

Ովքե՞ր և ի՞նչ ընթացակարգով կարող են օգտվել Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից

Ովքե՞ր և ի՞նչ ընթացակարգով կարող են օգտվել Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից․ «Սոցիալական հարթակ» հաղորդման շրջանակում մանրամասներ է ներկայացնում ԱՍՀ նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության ընտանիքներին տրվող նպաստների բաժնի պետ Արմեն Մարգարյանը։ Մանրամասները՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեսանյութում։   ...

Պաղեստինում հայտնել են, որ Երուսաղեմը և նրա սրբավայրերը հրեականացվում են

09:10 16.07.2025

Պաղեստինում հայտնել են, որ Երուսաղեմը և նրա սրբավայրերը հրեականացվում են

Իսրայելը գործողություններ է ձեռնարկում Երուսաղեմը և նրա սրբավայրերը բռնակցելու և հրեականացնելու ուղղությամբ, Բրյուսելում հայտարարել է Պաղեստինի արտաքին գործերի և արտագաղթյալների հարցերով պետական նախարար Ֆարսին Աղաբեկյանը։ Նա մասնակցել է Եվրոպական Միության և ԵՄ հարավային հարևանության երկրների նախարարների հանդիպմանը, հաղորդում է պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը։ «Իրավիճակը Հորդանան գետի Արևմտյան ափին, այդ թվում՝ Արևելյան Երուսաղեմում, մտահոգիչ է», – […] ...

Պաղեստինը կոչ է արել ԵՄ-ին ակտիվացնել ջանքերը Գազայի պատերազմը դադարեցնելու համար

09:00 16.07.2025

Պաղեստինը կոչ է արել ԵՄ-ին ակտիվացնել ջանքերը Գազայի պատերազմը դադարեցնելու համար

Պաղեստինի ինքնավարությունը կոչ է անում Եվրամիությանը (ԵՄ) ակտիվացնել ջանքերը՝ Գազայի հատվածում անհապաղ հրադադարի հասնելու համար, Բրյուսելում ԵՄ-ի և ԵՄ հարավային հարևանության նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է Պաղեստինի արտաքին գործերի և արտագաղթյալների հարցերով պետական նախարար Ֆարսին Աղաբեկյանը։ «Պաղեստինը կոչ է անում Եվրամիությանը ակտիվացնել ջանքերը՝ Գազայի հատվածում անհապաղ հրադադարի հասնելու և իր բնակչությանը մարդասիրական օգնության անխափան մատակարարումն […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:51 16.07.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP