Դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է ՄԹ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով նախարար Ջեյմս Քլեվերլիի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+25.09 oC

Դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է ՄԹ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով նախարար Ջեյմս Քլեվերլիի հետ

14:50 31.03.2022

Մարտի 31-ին ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է ՄԹ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով նախարար Ջեյմս Քլեվերլիի հետ։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին: Դեսպան Ներսեսյանը ներկայացրել է Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող վերջին զարգացումները, մասնավորապես` ադրբեջանական զինված ուժերի` Արցախի խաղաղ բնակչության դեմ շարունակվող սադրանքները, նրանց ահաբեկելու և հոգեբանական ճնշումներ գործադրելու անդադար փորձերը, հրադադարի խախտման դեպքերը և վերջիններիս հետևանքով Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամը։

Դեսպան Ներսեսյանն ընդգծել է իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ ՄԹ և միջազգային հանրության կողմից հրատապ քայլերի իրականացման, ինչպես նաև հավասարակշռված և հասցեագրված մոտեցման անհրաժեշտությունը:

Քննարկվել են երկկողմ փոխգործակցության մի շարք ուղղություններ, որոնք կնպաստեն երկու երկրների միջև հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը: Դեսպանն անդրադարձել է նաև Միացյալ Թագավորության Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացի նշանակությունը՝ բարձր գնահատելով Միացյալ Թագավորության կողմից ցուցաբերված աջակցությունը։

Կողմերն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության և Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին՝ նշելով, որ այդ ժամանակաշրջանում լուրջ աշխատանք է կատարվել հայ-բրիտանական երկկողմ օրակարգը հարստացնելու ուղղությամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Fox․ ԱՄՆ-ը կուսումնասիրի հազարավոր փաստաթղթեր՝ Բայդենի կողմից ավտոմատ ստորագրությունը հաստատելու համար

09:50 16.07.2025

Fox․ ԱՄՆ-ը կուսումնասիրի հազարավոր փաստաթղթեր՝ Բայդենի կողմից ավտոմատ ստորագրությունը հաստատելու համար

Սպիտակ տունը մտադիր է վերլուծել տասնյակ հազարավոր փաստաթղթեր՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի կողմից թղթեր ստորագրելու համար ավտոմատ ստորագրություն օգտագործելու հետաքննության համար, հաղորդում է Fox News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ հետաքննությունը ղեկավարում է Սպիտակ տան իրավաբանական խորհրդատուի գրասենյակը, իսկ դրա աշխատակիցները համակարգում են իրենց գործողությունները Արդարադատության նախարարության հետ։ Ազգային արխիվների և գրառումների […] ...

Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ երկրի սահմաններում վերահսկողության մեղմացումը դեռևս հնարավոր չէ

09:40 16.07.2025

Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ երկրի սահմաններում վերահսկողության մեղմացումը դեռևս հնարավոր չէ

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ ներկայումս, չնայած տոնական շրջանում երթևեկության մեծ խցանումների վերաբերյալ մտահոգություններին, սահմանային վերահսկողության մեղմացումը հնարավոր չէ։ «Դուք գիտեք, որ սա ժամանակավոր միջոցառում է, որը Գերմանիան ստիպված է ձեռնարկել, բայց պետք է հստակեցվի, որ մարդկանց անվերահսկելի հոսքը Գերմանիա կկարգավորվի», – ասել է Վադեֆուլը Բեռլինում իր սլովենացի գործընկեր Տանյա Ֆայոնի […] ...

Թրամփ. Հնդկաստանը, ըստ էության, իր շուկան կբացի ԱՄՆ-ի համար՝ առևտրային համաձայնագրի շրջանակներում

09:35 16.07.2025

Թրամփ. Հնդկաստանը, ըստ էության, իր շուկան կբացի ԱՄՆ-ի համար՝ առևտրային համաձայնագրի շրջանակներում

Հնդկաստանը, ըստ էության, ամբողջությամբ կբացի իր շուկաները ամերիկացի արտադրողների համար՝ Միացյալ Նահանգների հետ առևտրային համաձայնագրի շրջանակներում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա հաստատել է, որ Միացյալ Նահանգները համաձայնության են եկել Ինդոնեզիայի հետ երկկողմ առևտրային պայմանների վերաբերյալ։ «Մենք լիարժեք մուտք կունենանք Ինդոնեզիա։ Եվ մենք ունենք ևս մի քանի […] ...

Elnashra․ Ծայրահեղականները պղծել են քրիստոնեական եկեղեցին Աս-Սուվեյդայում

09:28 16.07.2025

Elnashra․ Ծայրահեղականները պղծել են քրիստոնեական եկեղեցին Աս-Սուվեյդայում

Անհայտ զինյալները հարձակվել են Սիրիայի հարավում գտնվող Աս-Սուվեյդա նահանգում գտնվող Հրեշտակապետ Միքայել եկեղեցու վրա, որտեղ շարունակվում է դրուզ լեռնականների և բեդվին ցեղերի միջև հակամարտությունը։ «Էլնաշրա» լրատվական պորտալի տվյալներով՝ ծայրահեղականների մի խումբ ներխուժել է Էս-Սուր քաղաքի եկեղեցի և սկսել ջարդ, ապա փորձել է հրկիզել եկեղեցու ներքին մասը։ Մինչ օրս ոչ մի ծայրահեղական խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել […] ...

Ովքե՞ր և ի՞նչ ընթացակարգով կարող են օգտվել Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից

09:20 16.07.2025

Ովքե՞ր և ի՞նչ ընթացակարգով կարող են օգտվել Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից

Ովքե՞ր և ի՞նչ ընթացակարգով կարող են օգտվել Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից․ «Սոցիալական հարթակ» հաղորդման շրջանակում մանրամասներ է ներկայացնում ԱՍՀ նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության ընտանիքներին տրվող նպաստների բաժնի պետ Արմեն Մարգարյանը։ Մանրամասները՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեսանյութում։   ...

Պաղեստինում հայտնել են, որ Երուսաղեմը և նրա սրբավայրերը հրեականացվում են

09:10 16.07.2025

Պաղեստինում հայտնել են, որ Երուսաղեմը և նրա սրբավայրերը հրեականացվում են

Իսրայելը գործողություններ է ձեռնարկում Երուսաղեմը և նրա սրբավայրերը բռնակցելու և հրեականացնելու ուղղությամբ, Բրյուսելում հայտարարել է Պաղեստինի արտաքին գործերի և արտագաղթյալների հարցերով պետական նախարար Ֆարսին Աղաբեկյանը։ Նա մասնակցել է Եվրոպական Միության և ԵՄ հարավային հարևանության երկրների նախարարների հանդիպմանը, հաղորդում է պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը։ «Իրավիճակը Հորդանան գետի Արևմտյան ափին, այդ թվում՝ Արևելյան Երուսաղեմում, մտահոգիչ է», – […] ...

BACK_TO_TOP