Մարինա Կալյուրանդը Ադրբեջանին հորդորել է անմիջապես հետ քաշել զորքերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+31.09 oC

Մարինա Կալյուրանդը Ադրբեջանին հորդորել է անմիջապես հետ քաշել զորքերը

14:45 02.04.2022

Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար, պատգամավոր Մարինա Կալյուրանդը տեսազանգ Է ունեցել ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության կոմիտեի համանախագահ Ջավանշիր Ֆեյզիևի հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Եվրախորհրդարանի կայքէջը:

Մարինա Կալյուրանդը իր մտահոգությունն է հայտնել նախորդ շաբաթ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա նախահարձակ ռազմական ներխուժման կապակցությամբ, որը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի խախտում է։

Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավարը հորդորել է անմիջապես հետ քաշել ուժերը շփման գծից հետ՝ համաձայն ԵԱՀԿ Մինսկի համանախագահ բոլոր երեք երկրների կոչերի։

«Ես նաև հիշեցրել եմ Եվրախորհրդարանի 2022 թվականի մարտի 10-ի բանաձևը՝ Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ և շեշտել եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախատեսված անկախ տեխնիկական առաքելության` տարածաշրջան մուտք գործելու և իրենց աշխատանքն անխոչընդոտ կատարելու՝ Ադրբեջանի շտապ թույլտվության անհրաժեշտությունըː

Ողջունել եմ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների, ինչպես նաև Եվրոպական խորհրդի նախագահի ապրիլի 6-ին Բրյուսելում նախատեսված հանդիպման հայտարարությունը, և հույս եմ հայտնել, որ ԵՄ-ն կկարողանա նպաստել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը: Ադրբեջանին հորդորել եմ ձեռնպահ մնալ ցանկացած միակողմանի գործողություններից, որոնք կարող են խաթարել այս ջանքերը:

Եվ որ ոչ պակաս կարևոր է, բարձրաձայնել եմ մտահոգություններս և հավելյալ տեղեկություն հայցել Միացյալ Թագավորությունում զգալի չափով գումարի առգրավման վճռի մասին, որը պարոն Ֆեյզիևի ընտանիքի մերձավոր անդամների հաշիվներից լվացվել էր, այսպես կոչված, Ադրբեջանական լվացքատան սխեմայի միջոցով»,- նշել է Կալյուրանդը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի այս տարվա առաջին կանգառն Արտաշատն է

20:32 23.08.2025

«Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի այս տարվա առաջին կանգառն Արտաշատն է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը նախքան տոնական համերգի մեկնարկը շրջել են Արտաշատում և ծանոթացել տեղական արտադրանքի տոնավաճառին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Քաղաքում այսօր գործել են նաև տուրիստական մեքենաներ, որոնք միջոցառման մասնակիցներին տեղափոխել են մարզի տեսարժան վայրեր՝ Խոր Վիրապ, Ազատի ջրամբար և Դվինի հնավայր: […] ...

Զելենսկին նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

20:23 23.08.2025

Զելենսկին նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է երկու հրամանագիր՝ Ռուսաստանի և դրա հետ ենթադրաբար կապված անձանց դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին։ Այս մասին Ուկրաինայի առաջնորդը հայտնել է իր Telegram ալիքում։ Պետության ղեկավարը մանրամասնել է, որ հրամանագրերից մեկի շրջանակներում Ուկրաինայի պատժամիջոցները համաժամեցվում են կանադական պատժամիջոցների հետ։ Այսպիսով, սահմանափակումները կվերաբերեն 139 ֆիզիկական և իրավաբանական անձանց։ «Այսօրվա երկրորդ հրամանագիրը […] ...

Հարավային Կորեայի նախագահը կոչ է արել Ճապոնիային ամրապնդել համագործակցությունը․ Yonhap

20:13 23.08.2025

Հարավային Կորեայի նախագահը կոչ է արել Ճապոնիային ամրապնդել համագործակցությունը․ Yonhap

Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյունգը կոչ է արել Ճապոնիայի առաջնորդին ավելի սերտ համագործակցություն հաստատել փոփոխվող համաշխարհային առևտրային պայմանների ֆոնին շաբաթ օրը Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբայի հետ գագաթնաժողովի ժամանակ, հաղորդում է Yonhap News Agency-ն։ «Քանի որ համաշխարհային առևտրի և անվտանգության կարգը շարունակում է զարգանալ, ես կարծում եմ, որ Կորեայի Հանրապետությունը և Ճապոնիան, որոնք ունեն նմանատիպ […] ...

SHANTNEWS

20:00 23.08.2025

SHANTNEWS

Ուկրաինայի դեսպանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է քննարկել Ուկրաինա զորախումբ ուղարկելու հարցը

19:55 23.08.2025

Ուկրաինայի դեսպանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է քննարկել Ուկրաինա զորախումբ ուղարկելու հարցը

Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելյալովը պնդում է, որ երկիրը քննարկում է իր զինվորական կոնտինգենտն Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը Կիևի անվտանգության երաշխիքների շրջանակներում։ Ինչպես հաղորդում է RBC-Ukraine գործակալությունը, Ջելյալովը հայտարարել է, որ Թուրքիան «այն 10 երկրներից մեկն է, որոնք արդեն իսկ պոտենցիալ պատրաստ են զորքեր ուղարկել Ուկրաինա՝ անվտանգության երաշխիքներ տրամադրելու շրջանակներում»։ Նա նաև ասել է, որ Թուրքիայի […] ...

Էրդողանի կինը խնդրել է Մելանյա Թրամփին նամակ գրել Նեթանյահուին

19:44 23.08.2025

Էրդողանի կինը խնդրել է Մելանյա Թրամփին նամակ գրել Նեթանյահուին

Թուրքիայի նախագահի կինը՝ Էմինե Էրդողանը, խնդրել է ԱՄՆ նախագահ Մելանյա Թրամփի կնոջը՝ կոչ անել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին դադարեցնել ռազմական գործողությունը Գազայի հատվածում, որտեղ զոհվել է ավելի քան 18,000 անչափահաս, հաղորդում է Թուրքիայի առաջնորդի գրասենյակի հաղորդակցության բաժինը։ Էմինե Էրդողանը նամակում հիշեցրել է, որ վեց տարի առաջ խոսել է Մելանիայի հետ և գնահատել նրա բարոյական զգայունությունը, […] ...

BACK_TO_TOP