Թո՛ղ գարուններն ու ժպիտները ձեր կյանքում լինեն անսպառ ու անհաշվելի․ Արթուր Թովմասյանի շնորհավորանքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+31.09 oC

Թո՛ղ գարուններն ու ժպիտները ձեր կյանքում լինեն անսպառ ու անհաշվելի․ Արթուր Թովմասյանի շնորհավորանքը

10:05 07.04.2022

ԱՀ Ազգային ժողովի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության օրվա առթիվ․

«Սիրելի՛ մայրեր, տիկնայք և աղջիկներ
Ջերմ զգացումներով շնորհավորում եմ ձեզ ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ:
1995 թվականից ապրիլի 7-ը նշվում է որպես Մայրության և գեղեցկության օր։ Այն մայրերին գնահատելու, մեր երախտիքն ու հիացմունքն արտահայտելու լավագույն առիթներից է։

Մեր ընկալումներում մայրությունը սրբազան արժեք է, և հավատարմությունն այդ ավանդույթներին շարունակվում է առայսօր։ Հայ կինն իր առաքինությամբ և իմաստությամբ մշտապես անգնահատելի դեր է ունեցել ընտանիքում և հասարակական կյանքում՝ դարերով ձևավորված ավանդույթների և ազգային արժեքների պահպանման անխախտ առաքելությամբ: Միայն ամուր ընտանիքն ու այդ ընտանիքից մղված սերն ու հավատն են, որ կարող են երաշխավորել մեր ժողովրդի լուսավոր ապագան և սերունդների հայեցի դաստիարակությունը:

Շնորհավորանքն այս տոնի կապակցությամբ նվազագույնն է, որ մենք կարող ենք անել ձեզ համար, որպես հայ ընտանիքի, հայոց պետականության և, ընդհանրապես, հայկականի հուսալի երաշխավորների։

«Մայրերի ափի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը»՝ Գարեգին Նժդեհի այս պատգամը միշտ արդիական է։

Սիրելի´ կանայք
Գնահատանքի և մեծարման այս գարնանային հիասքանչ տոնի առթիվ մաղթում եմ ձեզ անսահման սեր, երջանկություն, առողջություն: Թո՛ղ գարուններն ու ժպիտները ձեր կյանքում լինեն անսպառ ու անհաշվելի, իսկ ձեր հոգատարությունը, սերը, ողջախոհությունն ու նվիրումը լինեն մեր մշտական ուղեկիցը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զելենսկին նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

20:23 23.08.2025

Զելենսկին նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է երկու հրամանագիր՝ Ռուսաստանի և դրա հետ ենթադրաբար կապված անձանց դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին։ Այս մասին Ուկրաինայի առաջնորդը հայտնել է իր Telegram ալիքում։ Պետության ղեկավարը մանրամասնել է, որ հրամանագրերից մեկի շրջանակներում Ուկրաինայի պատժամիջոցները համաժամեցվում են կանադական պատժամիջոցների հետ։ Այսպիսով, սահմանափակումները կվերաբերեն 139 ֆիզիկական և իրավաբանական անձանց։ «Այսօրվա երկրորդ հրամանագիրը […] ...

Հարավային Կորեայի նախագահը կոչ է արել Ճապոնիային ամրապնդել համագործակցությունը․ Yonhap

20:13 23.08.2025

Հարավային Կորեայի նախագահը կոչ է արել Ճապոնիային ամրապնդել համագործակցությունը․ Yonhap

Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյունգը կոչ է արել Ճապոնիայի առաջնորդին ավելի սերտ համագործակցություն հաստատել փոփոխվող համաշխարհային առևտրային պայմանների ֆոնին շաբաթ օրը Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբայի հետ գագաթնաժողովի ժամանակ, հաղորդում է Yonhap News Agency-ն։ «Քանի որ համաշխարհային առևտրի և անվտանգության կարգը շարունակում է զարգանալ, ես կարծում եմ, որ Կորեայի Հանրապետությունը և Ճապոնիան, որոնք ունեն նմանատիպ […] ...

SHANTNEWS

20:00 23.08.2025

SHANTNEWS

Ուկրաինայի դեսպանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է քննարկել Ուկրաինա զորախումբ ուղարկելու հարցը

19:55 23.08.2025

Ուկրաինայի դեսպանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է քննարկել Ուկրաինա զորախումբ ուղարկելու հարցը

Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելյալովը պնդում է, որ երկիրը քննարկում է իր զինվորական կոնտինգենտն Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը Կիևի անվտանգության երաշխիքների շրջանակներում։ Ինչպես հաղորդում է RBC-Ukraine գործակալությունը, Ջելյալովը հայտարարել է, որ Թուրքիան «այն 10 երկրներից մեկն է, որոնք արդեն իսկ պոտենցիալ պատրաստ են զորքեր ուղարկել Ուկրաինա՝ անվտանգության երաշխիքներ տրամադրելու շրջանակներում»։ Նա նաև ասել է, որ Թուրքիայի […] ...

Էրդողանի կինը խնդրել է Մելանյա Թրամփին նամակ գրել Նեթանյահուին

19:44 23.08.2025

Էրդողանի կինը խնդրել է Մելանյա Թրամփին նամակ գրել Նեթանյահուին

Թուրքիայի նախագահի կինը՝ Էմինե Էրդողանը, խնդրել է ԱՄՆ նախագահ Մելանյա Թրամփի կնոջը՝ կոչ անել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին դադարեցնել ռազմական գործողությունը Գազայի հատվածում, որտեղ զոհվել է ավելի քան 18,000 անչափահաս, հաղորդում է Թուրքիայի առաջնորդի գրասենյակի հաղորդակցության բաժինը։ Էմինե Էրդողանը նամակում հիշեցրել է, որ վեց տարի առաջ խոսել է Մելանիայի հետ և գնահատել նրա բարոյական զգայունությունը, […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

19:32 23.08.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Գր․ Լուսավորչի փ. 3, 3/1, 3/2, 3/3 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հյուսիսային պող․ 3 շենք, Հին Երևանցու փ. 2 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ. 3, 5, […] ...

BACK_TO_TOP