Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը պետք է «հաշվարկվի այլ արժույթներով», այլ ոչ թե դոլարով. Լավրով  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+31.09 oC

Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը պետք է «հաշվարկվի այլ արժույթներով», այլ ոչ թե դոլարով. Լավրով 

16:24 08.04.2022

Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը պետք է հաշվարկվի այլ արժույթներով, ոչ թե դոլարով։ Այդ մասին ուրբաթ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Անցյալ տարի [Ռուսաստանի և Հայաստանի] ապրանքաշրջանառությունը կազմել է ավելի քան 2,6 միլիարդ դոլար, հավանաբար պետք է հաշվել այլ արժույթներով, բայց հետո կհամաձայնվենք ձեզ հետ»,- ասաց նա։

Լավրովը նշել է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առաջատար առևտրային և ներդրումային գործընկերը։

«Արտաքին առևտրում մեր մասնաբաժինը գերազանցում է 30 տոկոսը։ Մենք գոհունակությամբ արձանագրեցինք, որ կորոնավիրուսի հետևանքով առաջացած ռեցեսիայից հետո անցյալ տարի մեզ հաջողվեց ապրանքաշրջանառությունը վերադարձնել կայուն աճի հետագիծ»,- հավելեց նախարարը։

Լավրովն ասել է, որ Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպմանը ընդգծել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների կատարման կարևորությունը։

«Մենք մանրամասնորեն խոսել ենք Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին: Մենք կարևորել ենք Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին և անցյալ տարվա հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների խստիվ կատարումը»,- ասել է նա։

Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին.

«Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման համար պայմանների ստեղծման աշխատանքներին»,- ասել է նա։։

«Մենք վերահաստատեցինք ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից իր մանդատի խստիվ կատարման կարևորությունը, անդրադարձանք մեր ղեկավարների մակարդակով քննարկված հարցերին, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի ստեղծմանը և հետագա քայլերին՝ամրապնդել վստահությունն ու կայունությունը սահմանային գոտում:Ինչպես գիտեք, սա սկզբունքային պայմանավորվածություն է, որը ձեռք է բերվել անցյալ տարվա նոյեմբերին Սոչիում, ինչի մասին երեք առաջնորդները (Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի – ՏԱՍՍ) հայտարարեցին մամուլի ասուլիսում։ Հուսով ենք, որ մոտ ապագայում նման հանձնաժողով կստեղծվի, համենայնդեպս մեր գնահատմամբ, այս ճանապարհին որևէ խոչընդոտ չենք նկատում»,- հավելել է նախարարը։

Լավրովը պարզաբանել է, որ Ադրբեջանի զինված ուժերի՝ Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի ներխուժելու հետ կապված միջադեպի հանգամանքները Ռուսաստանի Դաշնության համար լիովին պարզ չեն։

«Մարտի 24-ի միջադեպի հենց սկզբից մենք հայտարարել էինք, որ մեր խաղաղապահ զորախումբը հետաքննում է բոլոր հանգամանքները,- ասաց նա,- մեզ համար այս հանգամանքները լիովին պարզ չեն, մենք չէինք ցանկանա առաջ ընկնել»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զելենսկին նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

20:23 23.08.2025

Զելենսկին նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է երկու հրամանագիր՝ Ռուսաստանի և դրա հետ ենթադրաբար կապված անձանց դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին։ Այս մասին Ուկրաինայի առաջնորդը հայտնել է իր Telegram ալիքում։ Պետության ղեկավարը մանրամասնել է, որ հրամանագրերից մեկի շրջանակներում Ուկրաինայի պատժամիջոցները համաժամեցվում են կանադական պատժամիջոցների հետ։ Այսպիսով, սահմանափակումները կվերաբերեն 139 ֆիզիկական և իրավաբանական անձանց։ «Այսօրվա երկրորդ հրամանագիրը […] ...

Հարավային Կորեայի նախագահը կոչ է արել Ճապոնիային ամրապնդել համագործակցությունը․ Yonhap

20:13 23.08.2025

Հարավային Կորեայի նախագահը կոչ է արել Ճապոնիային ամրապնդել համագործակցությունը․ Yonhap

Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյունգը կոչ է արել Ճապոնիայի առաջնորդին ավելի սերտ համագործակցություն հաստատել փոփոխվող համաշխարհային առևտրային պայմանների ֆոնին շաբաթ օրը Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբայի հետ գագաթնաժողովի ժամանակ, հաղորդում է Yonhap News Agency-ն։ «Քանի որ համաշխարհային առևտրի և անվտանգության կարգը շարունակում է զարգանալ, ես կարծում եմ, որ Կորեայի Հանրապետությունը և Ճապոնիան, որոնք ունեն նմանատիպ […] ...

SHANTNEWS

20:00 23.08.2025

SHANTNEWS

Ուկրաինայի դեսպանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է քննարկել Ուկրաինա զորախումբ ուղարկելու հարցը

19:55 23.08.2025

Ուկրաինայի դեսպանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է քննարկել Ուկրաինա զորախումբ ուղարկելու հարցը

Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելյալովը պնդում է, որ երկիրը քննարկում է իր զինվորական կոնտինգենտն Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը Կիևի անվտանգության երաշխիքների շրջանակներում։ Ինչպես հաղորդում է RBC-Ukraine գործակալությունը, Ջելյալովը հայտարարել է, որ Թուրքիան «այն 10 երկրներից մեկն է, որոնք արդեն իսկ պոտենցիալ պատրաստ են զորքեր ուղարկել Ուկրաինա՝ անվտանգության երաշխիքներ տրամադրելու շրջանակներում»։ Նա նաև ասել է, որ Թուրքիայի […] ...

Էրդողանի կինը խնդրել է Մելանյա Թրամփին նամակ գրել Նեթանյահուին

19:44 23.08.2025

Էրդողանի կինը խնդրել է Մելանյա Թրամփին նամակ գրել Նեթանյահուին

Թուրքիայի նախագահի կինը՝ Էմինե Էրդողանը, խնդրել է ԱՄՆ նախագահ Մելանյա Թրամփի կնոջը՝ կոչ անել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին դադարեցնել ռազմական գործողությունը Գազայի հատվածում, որտեղ զոհվել է ավելի քան 18,000 անչափահաս, հաղորդում է Թուրքիայի առաջնորդի գրասենյակի հաղորդակցության բաժինը։ Էմինե Էրդողանը նամակում հիշեցրել է, որ վեց տարի առաջ խոսել է Մելանիայի հետ և գնահատել նրա բարոյական զգայունությունը, […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

19:32 23.08.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Գր․ Լուսավորչի փ. 3, 3/1, 3/2, 3/3 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հյուսիսային պող․ 3 շենք, Հին Երևանցու փ. 2 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ. 3, 5, […] ...

BACK_TO_TOP