12:38 11.04.2022
ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը։
2022 թվականի ապրիլի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 1015 զանգ:
Նախորդ շաբաթվա ընթացքում գրանցվել է հրդեհի 6 դեպք, որից 2-ը օժանդակ շինությունում, 2-ը աղբանոցում, 1 դեպք գրանցվել է չոր խոտածածկ տարածքում: Հրշեջ-փրկարարները արձագանքել են ստացված բոլոր ահազանգերին և բնակչությանը ցուցաբերել անհրաժեշտ օգնություն: Արձանագրված բոլոր դեպքերում հրդեհը ժամանակին մեկուսացվել է ՝ տուժածներ չկան:
Արձանագրված բոլոր հրդեհների դեպքերի առթիվ ստուգում է իրականացնում պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:
Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման ուղղությամբ սակրավորական խմբերը, գործընկեր կառույցների հետ մեկտեղ, շաբաթվա ընթացքում ԱՀ Մարտակերտի և Ասկերանի շրջաններից, ինչպես նաև Ստեփանակերտ քաղաքի հարակից տարածքներից հայտնաբերել ու վնասազերծել են հրթիռակասետային 2 ռումբ, 31 պայթուցիչ, գնդիկաբեկորային 3 ավիառումբ, 26 արկ, 23 ձեռքի և 37 նռնականետի նռնակ:
Նշված ժամանակահատվածում գրանցվել է տեխնածին բնույթի 20, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 28 կանչ: Փրկարարները կատարել են դռան 11 և վերելակի 2 բացում, առողջական խնդիր ունեցող մեկ քաղաքացու տեղափոխում: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 4 ելք: Շաբաթվա ընթացքում փրկարարներն արձագանքնել են այլ բնույթի ևս 10 կանչերի:
Շաբաթվա ընթացքում ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում 2 հաղորդում է ստացվել ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբեյալ, 2 դեպքում էլ փրկարարները ժամանակին արձագանքել են և ցուցաբերել անհրաժեշտ օգնություն:
ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում: Ցանկացած իրավիճակում հիշեք՝ 911, 101, 112 օգնության ու փրկության հեռախոսահամարները:
20:23 23.08.2025
Զելենսկին նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է երկու հրամանագիր՝ Ռուսաստանի և դրա հետ ենթադրաբար կապված անձանց դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին։ Այս մասին Ուկրաինայի առաջնորդը հայտնել է իր Telegram ալիքում։ Պետության ղեկավարը մանրամասնել է, որ հրամանագրերից մեկի շրջանակներում Ուկրաինայի պատժամիջոցները համաժամեցվում են կանադական պատժամիջոցների հետ։ Այսպիսով, սահմանափակումները կվերաբերեն 139 ֆիզիկական և իրավաբանական անձանց։ «Այսօրվա երկրորդ հրամանագիրը […] ...
20:13 23.08.2025
Հարավային Կորեայի նախագահը կոչ է արել Ճապոնիային ամրապնդել համագործակցությունը․ YonhapՀարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյունգը կոչ է արել Ճապոնիայի առաջնորդին ավելի սերտ համագործակցություն հաստատել փոփոխվող համաշխարհային առևտրային պայմանների ֆոնին շաբաթ օրը Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբայի հետ գագաթնաժողովի ժամանակ, հաղորդում է Yonhap News Agency-ն։ «Քանի որ համաշխարհային առևտրի և անվտանգության կարգը շարունակում է զարգանալ, ես կարծում եմ, որ Կորեայի Հանրապետությունը և Ճապոնիան, որոնք ունեն նմանատիպ […] ...
19:55 23.08.2025
Ուկրաինայի դեսպանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է քննարկել Ուկրաինա զորախումբ ուղարկելու հարցըԹուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելյալովը պնդում է, որ երկիրը քննարկում է իր զինվորական կոնտինգենտն Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը Կիևի անվտանգության երաշխիքների շրջանակներում։ Ինչպես հաղորդում է RBC-Ukraine գործակալությունը, Ջելյալովը հայտարարել է, որ Թուրքիան «այն 10 երկրներից մեկն է, որոնք արդեն իսկ պոտենցիալ պատրաստ են զորքեր ուղարկել Ուկրաինա՝ անվտանգության երաշխիքներ տրամադրելու շրջանակներում»։ Նա նաև ասել է, որ Թուրքիայի […] ...
19:44 23.08.2025
Էրդողանի կինը խնդրել է Մելանյա Թրամփին նամակ գրել ՆեթանյահուինԹուրքիայի նախագահի կինը՝ Էմինե Էրդողանը, խնդրել է ԱՄՆ նախագահ Մելանյա Թրամփի կնոջը՝ կոչ անել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին դադարեցնել ռազմական գործողությունը Գազայի հատվածում, որտեղ զոհվել է ավելի քան 18,000 անչափահաս, հաղորդում է Թուրքիայի առաջնորդի գրասենյակի հաղորդակցության բաժինը։ Էմինե Էրդողանը նամակում հիշեցրել է, որ վեց տարի առաջ խոսել է Մելանիայի հետ և գնահատել նրա բարոյական զգայունությունը, […] ...
19:32 23.08.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Գր․ Լուսավորչի փ. 3, 3/1, 3/2, 3/3 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հյուսիսային պող․ 3 շենք, Հին Երևանցու փ. 2 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ. 3, 5, […] ...