SpaceX-ը նոր մոլորակներ կբացահայտի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2024
  • $
    387.63
  • RUBLE
    4.22
  • 414.92
WEATHER
+27.09 oC

SpaceX-ը նոր մոլորակներ կբացահայտի

13:59 20.02.2018

SpaceX-ը NASA-ից  թույլտվություն է ստացել և պատրաստվում է Falcon 9 բեռնատիեզերանավով  տիեզերք ուղարկել նոր տիեզերական TESS մանրադիտակը: Բացի նշվածից՝ ընկերությունը հայտարարել է, որ տիեզերք է ուղարկել ուրիշ կարևոր բեռներ, որոնք կօգտագործվեն տիեզերական առաքելության համար: Այս մասին հայտնել է Space News հանդեսը, նաև ներկայացրել է 2019-ի տիեզերական առաքելությունների համար նախատեսված բյուջեն:

Ներկայացված փաստաթղթերում նշվում է, որ 2018-ին  SpaceX ընկերությունը հաջողությամբ անցել է երկրորդ բաժնի լիցենզավորումը, որը ընկերությանը հնարավորություն կտա ուղեծիր տեղափոխել TESS մանրադիտակը: Այն հնարավորություն կտա գիտնականներին աստղերը հետազոտել և գտնել էկզոմոլորակներ: Այս տեղեկությունն ավելի ուշ հաստատել է NASA-ի պաշտոնական ներկայացուցիչ Շերիլ Ուորները:

Նշվում է, որ մանրադիտակը տիեզերքում կարող է աշխատել նվազագույնը 2 տարի և այդ ընթացքում հնարավոր կլինի ուսումնասիրել ավելի քան 200 հազար աստղ: Սպասվում է, որ TESS-ը կբացահայտի մի քանի հազար այլ մոլորակներ: Հայտնի է, որ այս պահի դրությամբ տիեզերքում հաստատված ավելի քան 2500 էկզոմոլորակ կա, որոնք բացահայտել է «Կեպլեր» մանրադիտակը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԲՏԱ նախարարի առաջին տեղակալը մասնակցել է Համաշխարհային տնտեսական ֆորումի հատուկ հանդիպմանը

13:46 02.05.2024

ԲՏԱ նախարարի առաջին տեղակալը մասնակցել է Համաշխարհային տնտեսական ֆորումի հատուկ հանդիպմանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Սաուդյան Արաբիայի Թագավորության էկոնոմիկայի և պլանավորման նախարար Ֆեյսալ Ալ-Իբրահիմին և Համաշխարհային տնտեսական ֆորումի նախագահ Բյորգե Բրենդենի հրավերով, ապրիլի 27-29-ը Սաուդյան Արաբիայի Թագավորության մայրաքաղաք Ռիադում մասնակցել է «Համաշխարհային համագործակցությանը, տնտեսական աճին և զարգացման համար էներգետիկային» նվիրված հատուկ հանդիպմանը: Հանդիպման ծրագրում ներառված երեք հիմնական թեմաներն էին՝ «A compact […] ...

Արեգակի վրա հզոր բռնկումներ են տեղի ունեցել

13:27 01.05.2024

Արեգակի վրա հզոր բռնկումներ են տեղի ունեցել

Հզոր և երկարատև արևային բռնկումներ են տեղի ունեցել ապրիլի 30-ին և մայիսի 1-ին, մագնիսական փոթորիկ կարող է ծածկել Երկիրը, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից (FSBI IPG): «Մայիսի 1-ին 41 րոպե տևողությամբ M9.5 բռնկում է արձանագրվել»,- հայտնում է ինստիտուտի հելիոգեոֆիզիկական ծառայությունը։ «Բռնկումը (M1.3/SF) ուղեկցվել է կորոնային զանգվածի արտանետմամբ՝ Երկիր մոլորակի ուղղությամբ», – ասվում է զեկույցում: […] ...

Մխիթար Հայրապետյանն ընդունել է Ֆրանսիայի պատվիրակությանը

21:08 30.04.2024

Մխիթար Հայրապետյանն ընդունել է Ֆրանսիայի պատվիրակությանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ապրիլի 30-ին ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի և եվրոպական գործերի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոյի ղեկավարած պատվիրակությանը: Նախարարն իր խոսքում ընդգծել է Հայաստան-Ֆրանսիա բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակն ու փոխգործակցության հետևողական զարգացման կարևորությունը: Հանդիպման ընթացքում Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է նախարարության գործունեության շրջանակն ու […] ...

Չինացի գիտնականները ստեղծել են Լուսնի առավել մանրամասն երկրաբանական քարտեզը

20:37 30.04.2024

Չինացի գիտնականները ստեղծել են Լուսնի առավել մանրամասն երկրաբանական քարտեզը

Պեկինի Գիտությունների ակադեմիայի (CAS) գիտնականները կազմել են Լուսնի երբևէ ստեղծված ամենամանրամասն երկրաբանական քարտեզը: Ատլասը պարունակում է ավելի քան 12 հազ. տարբեր շինություններ, որոնք կօգնեն պլանավորել վայրէջքի վայրերը ապագա առաքելությունների համար: Հետազոտությունը հրապարակվել է գիտական ​​հաստատության պաշտոնական կայքում։ CAS-ի մասնագետների աշխատանքը դարձավ առաջին խոշոր թարմացումը լուսնային մակերեսի վրա 1960-1970-ական թվականներին ՆԱՍԱ-ի «Ապոլլոն» ծրագրից հետո: Երկրաբանները հիմնվել […] ...

Գիտնականները նյութ են ստեղծել հողից ուրանը անվտանգ հեռացնելու համար

20:06 30.04.2024

Գիտնականները նյութ են ստեղծել հողից ուրանը անվտանգ հեռացնելու համար

Քաղաքացիական ճարտարագիտության և շինարարական տեխնոլոգիաների ինստիտուտի (KCIT) հարավկորեացի գիտնականները փորձարկել են բորի նիտրիդ (BN) նանոնյութը՝ հողից ուրանի թափոնները մաքրելու համար: Հետազոտությունը հրապարակվել է Journal of Hazardous Materials (JHM) գիտական ​​ամսագրում: Ուրանը գետնին է մտնում ռադիոակտիվ կեղտաջրերի հետ միասին, որոնք անխուսափելիորեն առաջանում են ատոմակայանների շահագործման ժամանակ: Այսօր ուրանով աղտոտված հողը չեզոքացնելու համար օգտագործվում են բարդ և […] ...

Առաջին անգամ հայտնաբերվել է բարձր ախտածին թռչնագրիպով դելֆին

16:34 30.04.2024

Առաջին անգամ հայտնաբերվել է բարձր ախտածին թռչնագրիպով դելֆին

Ֆլորիդայի համալսարանի գիտնականներն առաջին անգամ դելֆինի մեջ հայտնաբերել են բարձր ախտածին թռչնագրիպի վիրուս կամ HPAIV: Բացահայտման մասին հաղորդվում է «Communication Biology» ամսագրում հրապարակված հոդվածում: Զեկույցը նկարագրում է HPAIV-ի առաջին հայտնաբերումը հյուսիսամերիկյան կետաձկան մեջ: Վիրուսի ենթատեսակը և պաթոտիպը բնութագրվել են Այովա նահանգի Էյմս քաղաքի անասնաբուժական ծառայությունների ազգային լաբորատորիայում: Հաստատվել է, որ վիրուսը հանդիսանում է HPAI A […] ...

BACK_TO_TOP