Վարչապետ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+28.09 oC

Վարչապետ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն

16:44 18.04.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 19-20-ին երկօրյա պաշտոնական այց կկատարի Ռուսաստանի Դաշնություն:

Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երկու երկրների առաջնորդները կքննարկեն հայ-ռուսական ռազմավարական և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր: Անդրադարձ կկատարվի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին:

Նիկոլ Փաշինյանն ապրիլի 20-ին հանդիպում կունենա նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի, Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

Նախատեսված է նաև վարչապետի այցը Նիժնի Նովգորոդ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 19.06.2025

SHANTNEWS

Բաջոն մարզաշապիկ է նվիրել Մեսսիին

19:58 19.06.2025

Բաջոն մարզաշապիկ է նվիրել Մեսսիին

Լեգենդար Ռոբերտո Բաջոն մարզաշապիկ է նվիրել Լիոնել Մեսսիին։ Այս մասին սոցցանցերում հայտնել է «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը։ «Ի՜նչ հիասքանչ հանդիպում էր։ Ռոբերտո, շնրոհակալ եմ այս հրաշալի ու նշանակալի նվերի և զրույցի համար։ Դու ֆուտբոլի լեգենդ ես։ Միշտ ուրախ եմ քեզ համար»,- գրել է Մեսսին։ ...

ՆԳՆ փրկարար ծառայությունում ամփոփվել են համալիր ստուգումների արդյունքները

19:53 19.06.2025

ՆԳՆ փրկարար ծառայությունում ամփոփվել են համալիր ստուգումների արդյունքները

Հունիսի 18-ին Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավար կազմի հետ։ Օրակարգում Երևան քաղաքի փրկարարական վարչությանը և ենթակա ստորաբաժանումներին մարտի 31-ից ապրիլի 4-ը ցուցաբերված մեթոդական ու մասնագիտական օգնության և համալիր ստուգումների արդյունքների ամփոփումն էր։ Ստուգումների ընթացքում հայտնաբերված թերություններն ու մեթոդամասնագիտական օգնության արդյունքները ներկայացրել է Ծառայության կազմակերպման […] ...

Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

19:45 19.06.2025

Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 17-ին մայրաքաղաքի Մազմանյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է ներկայացվել 26-ամյա երիտասարդ։ Նա հունիսի 10-ից Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության […] ...

«Այաքսից» հրաժարվել են մեկնաբանել Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին լուրը

19:35 19.06.2025

«Այաքսից» հրաժարվել են մեկնաբանել Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին լուրը

Ամստերդամի «Այաքսից» հրաժարվել են մեկնաբանել «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հավանական տեղափոխության մասին լուրը։ Այս մասին հայտնում է Metaratings-ը։ «Չենք մեկնաբանում այդ լուրը»,- ասել է «Այաքսի» ներկայացուցիչը։ Մինչ այդ «Спорт-Экспресс»-ը հաղորդել էր, որ «Այաքսը» կրկին ցանկանում է ձեռք բերել հայ ֆուտբոլիստին ու պատրաստ է այս ամռանը գնել նրա տրանսֆերը։ ...

Կոտայքի քրեական ոստիկանների հերթական բացահայտումը

19:27 19.06.2025

Կոտայքի քրեական ոստիկանների հերթական բացահայտումը

Կոտայքի մարզի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Աբովյան քաղաքի 41-ամյա մի բնակիչ ապօրինի պահում և օգտագործում է թմրանյութ։ Քրեական ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումները տվել են արդյունք․ ներկայացվել է 4 գրամից ավելի «մեթանֆետամին» տեսակի թմրանյութի նմանվող բյուրեղանման զանգված։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, […] ...

BACK_TO_TOP