Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը Ավանի Կաթողիկե եկեղեցին հանրահռչակվել է և մաքրվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+28.09 oC

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը Ավանի Կաթողիկե եկեղեցին հանրահռչակվել է և մաքրվել

17:59 18.04.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Հուշարձանների և տեսարժան վայրերի օրվա միջոցառումների շարքում հանրահռչակել և մաքրել է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գտնվող Կաթողիկե եկեղեցին:

Ապրիլի 18-ը նշվում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր, որի նպատակն է բարձրացնել մարդկության իրազեկությունը պատմամշակութային ժառանգության մասին, անհրաժեշտ ջանքեր գործադրել հուշարձանների պահպանության և հանրահռչակման համար։

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ու իր ենթակայությամբ համապատասխան ստորաբաժանումները յուրաքանչյուր տարվա ապրիլի 18-ին պատմության և մշակույթի մի շարք հուշարձանների տարածքներում իրականացնում են տարբեր միջոցառումներ, որոնք միտված են հուշարձանների մասին իրազեկվածության բարձրացմանը, դրանց հանրահռչակմանը և պահպանությանը։ Այս տարի այս միջոցառման թիրախում էր շատերին քիչ հայտնի, բայց մեր պատմության համար կարևորագույն քաղաքական, հոգևոր և ճարտարապետական գոհարներից մեկը՝ Երևան քաղաքի Ավան վարչական տարածքում գտնվող Կաթողիկե եկեղեցին, որի պահպանմանը, հանրահռչակմանը միտված և մաքրման աշխատանքները նախաձեռնել էր «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության աշխատակիցների աջակցությամբ և մասնակցությամբ։

Ավանի Կաթողիկե եկեղեցու մաքրման աշխատանքներին մասնակցել են Երևանի թիվ 39 դպրոցի աշակերտները և ուսուցիչները, նաև քաղաքացիներ ու տարբեր տարիքի երեխաներ։ Մինչ մաքրման աշխատանքների մեկնարկը ՊՄՀՊ վարչության պետի տեղակալ Լուսինե Իգիթյանն աշակերտներին ներկայացրել է Ավանի տաճարի պատմությունը, ճարտարապետությունը և բացառիկ հոգևոր ու քաղաքական դերն ու նշանակությունը վաղ միջնադարում:

Ավանի Կաթողիկե եկեղեցին (հիշատակվում է նաև Ծիրանավոր կամ Սբ. Հովհաննես) թվագրվում է 6-րդ դարով։ Ըստ VII դ. պատմիչ Սեբեոսի՝ Ավանում 591 թ. կաթողիկոս Հովհան Բագարանցին կառուցել է կաթողիկոսարանը: 611 թ․ նա թաղվել է Կաթողիկեի հարավային կողմում: Կաթողիկոսարանի Կաթողիկե եկեղեցին արտաքուստ ուղղանկյուն է, ներսից` խաչաձև գմբեթավոր (գմբեթը չի պահպանվել), քառախորան, չորս անկյուններում շրջանաձև հատակագծով, գմբեթածածկ ավանդատներով, որոնք աղոթասրահի հետ հաղորդակցվում են շրջանի երեք քառորդ հատվածքի խորշերով: Կառուցվել է տեղական տուֆի սրբատաշ քարերով։ Կաթողիկեին հյուսիսային կողմին կից է կաթողիկոսի պալատը, որը եկեղեցու հետ հաղորդակցվում է հյուսիսային մուտքով: Եկեղեցին փլուզվել է 1679 թ․ երկրաշարժից։ 1968 թ. բարեկարգվել է տարածքը: 1978 թ. պեղվել է կաթողիկոսարանի պալատական շենքը, նորոգվել Կաթողիկեի հարավային ճակատը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 19.06.2025

SHANTNEWS

Բաջոն մարզաշապիկ է նվիրել Մեսսիին

19:58 19.06.2025

Բաջոն մարզաշապիկ է նվիրել Մեսսիին

Լեգենդար Ռոբերտո Բաջոն մարզաշապիկ է նվիրել Լիոնել Մեսսիին։ Այս մասին սոցցանցերում հայտնել է «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը։ «Ի՜նչ հիասքանչ հանդիպում էր։ Ռոբերտո, շնրոհակալ եմ այս հրաշալի ու նշանակալի նվերի և զրույցի համար։ Դու ֆուտբոլի լեգենդ ես։ Միշտ ուրախ եմ քեզ համար»,- գրել է Մեսսին։ ...

ՆԳՆ փրկարար ծառայությունում ամփոփվել են համալիր ստուգումների արդյունքները

19:53 19.06.2025

ՆԳՆ փրկարար ծառայությունում ամփոփվել են համալիր ստուգումների արդյունքները

Հունիսի 18-ին Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավար կազմի հետ։ Օրակարգում Երևան քաղաքի փրկարարական վարչությանը և ենթակա ստորաբաժանումներին մարտի 31-ից ապրիլի 4-ը ցուցաբերված մեթոդական ու մասնագիտական օգնության և համալիր ստուգումների արդյունքների ամփոփումն էր։ Ստուգումների ընթացքում հայտնաբերված թերություններն ու մեթոդամասնագիտական օգնության արդյունքները ներկայացրել է Ծառայության կազմակերպման […] ...

Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

19:45 19.06.2025

Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 17-ին մայրաքաղաքի Մազմանյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է ներկայացվել 26-ամյա երիտասարդ։ Նա հունիսի 10-ից Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության […] ...

«Այաքսից» հրաժարվել են մեկնաբանել Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին լուրը

19:35 19.06.2025

«Այաքսից» հրաժարվել են մեկնաբանել Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին լուրը

Ամստերդամի «Այաքսից» հրաժարվել են մեկնաբանել «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հավանական տեղափոխության մասին լուրը։ Այս մասին հայտնում է Metaratings-ը։ «Չենք մեկնաբանում այդ լուրը»,- ասել է «Այաքսի» ներկայացուցիչը։ Մինչ այդ «Спорт-Экспресс»-ը հաղորդել էր, որ «Այաքսը» կրկին ցանկանում է ձեռք բերել հայ ֆուտբոլիստին ու պատրաստ է այս ամռանը գնել նրա տրանսֆերը։ ...

Կոտայքի քրեական ոստիկանների հերթական բացահայտումը

19:27 19.06.2025

Կոտայքի քրեական ոստիկանների հերթական բացահայտումը

Կոտայքի մարզի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Աբովյան քաղաքի 41-ամյա մի բնակիչ ապօրինի պահում և օգտագործում է թմրանյութ։ Քրեական ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումները տվել են արդյունք․ ներկայացվել է 4 գրամից ավելի «մեթանֆետամին» տեսակի թմրանյութի նմանվող բյուրեղանման զանգված։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, […] ...

BACK_TO_TOP