14:35 31.07.2018
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը բարձրաձայնում է Սլովակիայի՝ Ադրբեջանին ապօրինաբար զենք մատակարարելու հարցի մասին, իսկ նույն կերպ վարվո՞ւմ են արդյոք Բելառուսի ու ՌԴ ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ: Հուլիսի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս հարցն ուղղվեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանին:
Հարցին՝ ի՞նչ է փոխվել նախորդ իշխանությունների քաղաքականության համեմատ, նա հիշեցրեց, որ ՀՀ վարչապետն անձամբ անդրադարձել է այս խնդրին, նշել, որ Բելառուսի ղեկավարի հետ հանդիպմանը այս հարցը բարձրացրել է, խոսել արձագանքի մասին:
Բալայանն ասաց, որ թե՛ նոր, թե՛ հին իշխանությունները բարձրաձայնել են այս խնդրի մասին՝ և՛ ռուսաստանցի, և՛ բելառուս գործընկերների առջև:
«Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ չկենտրոնանանք կոնկրետ մեկ երկրից մատակարարումների վրա: Օրինակ՝ Սլովակիայից մատակարարումները կոնկրետ օրենքի, գործող միջազգային իրավունքի խախտում են, երբ տրված է միջազգային օգտագործողի սերտիֆիկատ մեկ երկրի համար, բայց այդ զենքը, բոլորը փայլուն գիտեն, որ հայտնվում է մեկ այլ երկրում: Եվ այն երկրում, որտեղ դա հայտնվում է, գլուխ են գովում՝ տեսեք, մենք զարտուղի ճանապարհով զենք ենք բերել: Սրա համար, կարծում եմ, համապատասխան երկրների, նաև Սլովակիայի քրեական օրենսգրքում համապատասխան հոդվածներ նախատեսած են»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է այլ երկրներից զենքի մատակարարումներին, եթե դրանք օրինական են, ապա ըստ Բալայանի, Հայաստանի հնարավորությունները՝ դրանք սահմանափակելու, զուտ քաղաքական են. ազդելու որևէ իրավական մեխանիզմ չկա:
«Մենք շարունակում ենք և վերահաստատում ենք մեր այն պնդումը, սկզբունքային դիրքորոշումը, որ խնդրահարույց է ցանկացած զենքի, մահաբեր սպառազինության մատակարարումը Ադրբեջանին՝ հաշվի առնելով նրա անկանխատեսելի արտաքին քաղաքականությունը, այդ երկրում Մարդու իրավունքների խայտառակ վիճակը, որ նշանակում է՝ այն ոչ միայն պոտենցիալ արտաքին հակառակորդների դեմ կարող է կիրառվել, այլև սեփական բնակչության»,- նշեց ԱԳՆ խոսնակը:
22:12 11.08.2025
Երբ ես սիրողական բռնցքամարտիկ էի, կրկնում էի Նասիմ Համեդի շարժումները․ ՈւսիկՊրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկը խոստովանել է, որ սիրողական կարիերայի ժամանակ փորձել է մենամարտել Նասիմ Համեդի ոճով։ Այս մասին հաղորդում է SecondsOut Boxing News-ը։ «Երբ ես սիրողական բռնցքամարտիկ էի, կրկնում էի Նասիմ Համեդի շարժումները։ Բայց դրա պատճառով մարզասրահում անընդհատ ճնշում կար, քանի որ ինձ թույլ չէին տալիս դա անել։ Մարզիչներն […] ...
21:44 11.08.2025
Կամչատկայում 5.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԿամչատկայում տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ օջախը գտնվել է 41.5 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 347 կմ հեռավորության վրա։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան: ...
21:28 11.08.2025
«Սաութհեմփթոնը» Սպերցյանի տրանսֆերի համար առաջարկ է կատարել․ ԿարպովԱնգլիական «Սաութհեմփթոնը» Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի համար 12 միլիոն եվրո է առաջարկել ռուսական «Կրասնոդարին»։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Իվան Կարպովը: Ռուսաստանի չեմպիոնն իր ավագի համար պաշտոնական առաջարկն արդեն ստացել է և այժմ քննարկում է: Transfermarkt-ը 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո: ...
21:19 11.08.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Կորյունի փ. 5 շենք, Կորյունի նրբ․ 4, 6, 6/1 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10:00-16:00 Նոր Արեշ թաղ. 44, 46, 50 փողոցների առանձնատներ և ոչ […] ...
21:11 11.08.2025
Արարատ Միրզոյանն ու Ժան-Նոել Բարոն մտքեր են փոխանակել տարածաշրջանում ստեղծվելիք քաղաքական և տնտեսական աննախադեպ հնարավորությունների շուրջՕգոստոսի 11-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Նախարար Միրզոյանը հանգամանալից անդրադարձ է կատարել օգոստոսի 8-ի համաձայնություններին, ի թիվս մյուսների՝ ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը՝ որպես գործընթացում այս պահին կարևորագույն հանգրվան: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, […] ...