14:42 06.05.2022
Այսօր կայացել է «ՀՀ բնակավայրերի ջրահեռացման բնագավառի զարգացման հայեցակարգ և դրա իրականացման միջոցառումների պլան» խորհրդատվական ծառայության արդյունքների ներկայացման աշխատանքային հանդիպում, որն իրականացվում էր «Սևանա լճի շրջակա միջավայրի պաhպանություն» (EU4SEVAN) ծրագրի շրջանակում:
EU4Sevan ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից։ Այն «ԵՄ-ը հանուն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի» ԵՄ գործողության և ԳԴՀ ՏՀԶՆ-ի կողմից ֆինանսավորվող «ECOServe» ծրագրի մաս է կազմում։ Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից:
Հանդիպմանը ներկա էին ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը, ՀՀ ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը, EU4Sevan ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի, Գեղարքունիքի մարզպետարանի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, ինչպես նաև ծրագիրն իրականացնող այլ գործընկեր կառույցների ներկայացուցիչներ:
«Բնակչությանը ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններով ապահովելը պետության քաղաքականության առանցքային նպատակներից է, որտեղ հաշվի է առնվում տնտեսական արդյունավետությունը, սոցիալական արդարությունը, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանությունը: Այս առումով ջրահեռացման և կոյուղաջրերի ծառայությունների բարելավմանն ուղղված բարեփոխումներն ամենաբարդ խնդիրներից են և ունեն բախվող շահեր: Հուսով եմ, որ այսօրվա արդյունավետ քննարկման արդյունքներով կվերանայվի հայեցակարգը՝ առաջիկայում շրջանառելու նպատակով, որն ուղղված կլինի ջրային ոլորտի բարելավմանը»,- ընդգծել է ՀՀ ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը։
Աշխատաժողովի նպատակն էր #EU4Sevan ծրագրի գործընկերներին ներկայացնել խորհրդատուի՝ տ.գ.թ Էդուարդ Մեսրոպյանի կողմից իրականացված «ՀՀ բնակավայրերի ջրահեռացման բնագավառի զարգացման հայեցակարգը և դրա իրականացման միջոցառումների պլանը» խորհրդատվական ծառայության արդյունքները:
Քննարկվել են կեղտաջրերի հեռացման ու մաքրման բնագավառի զարգացման առաջարկները, կեղտաջրերի հեռացման ու մաքրման բնագավառի վերականգնման ու զարգացման համար առաջարկվող լուծումները, մանրամասնվեցին կեղտաջրերի հեռացման և մաքրման ոլորտի սակագնային քաղաքականությունն ու ոլորտի իրավական դաշտի վերլուծությունը:
Ներկայացվել է նաև Կեղտաջրերի հեռացման ու մաքրման ոլորտի տեխնիկական լուծումներ, ներդրումային ծրագրեր և ինստիտուցիոնալ կառուցվածքը և այլ ընթացիկ աշխատանքային հարցեր։
21:48 24.07.2025
Մեկնարկել է քոլեջների և ուսումնարանների ընդունելությունը23:59 24.07.2025
Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները հեռացվում ենԱվտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները խոչընդոտում են երթևեկությունն ու կայանումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը Ոստիկանության պարեկային ծառայության հետ համատեղ պարբերաբար ուժեղացված ստուգայցեր է իրականացնում քաղաքում: Հերթական ստուգայցի ընթացքում կազմվել են բազմաթիվ արձանագրություններ, իսկ արհեստական խոչընդոտները՝ մետաղական ձողեր, արկղեր, վահանակներ և այլ իրեր, առգրավվել և առանձին […] ...
23:57 24.07.2025
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են ու ենթարկվել պատասխանատվությանՕրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որ «Վոլկսվագեն»-ի վարորդը Մարտունի-Սևան ավոտճանապահին մեքենան վարում էր անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցներին։ Վայոց ձորի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագություն։ Հաջորդ տեսանյութը կրկին տարածվել էր համացացում, որում մեքենաները խոչընդոտում […] ...
23:49 24.07.2025
Կամչատկայում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի երկրամասում գրանցվել է 4.9 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին նշվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում։ Ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 161 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 39 կմ խորության վրա։ ...
23:44 24.07.2025
Մակրոն. Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանումՖրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր միկրոբլոգումում։ «Ես որոշել եմ, որ Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը։ Ես հանդիսավոր կերպով կհայտարարեմ այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում այս տարվա սեպտեմբերին։ Հիմա գլխավորը Գազայում պատերազմը անհապաղ դադարեցնելն ու խաղաղ բնակչությանը օգնություն ցուցաբերելն է», – ասել […] ...
23:39 24.07.2025
46-ամյա մարմարաշենցին կանեփ էր աճեցնում և պահում թմրանյութ․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումըՀուլիսի 22-ին Շիրակի մարզի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մարմարաշեն գյուղի 46-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված հողամասում հայտնաբերվել է կանեփի 233 բույս, իսկ ավտոտնակում՝ մոտ 3 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...
23:35 24.07.2025
Ստեղծվում է կանաչապատ սահմանագիծ՝ գերեզմանատների և բնակելի հատվածների միջևԴավթաշենի գերեզմանատան ճանապարհամերձ և բնակելի թաղամասերին մոտ գտնվող հատվածները պարսպապատվում են կանաչապատ զանգվածով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Տնկվել է շուրջ 40 ծառ, տարածքում անցկացվում է ոռոգման նոր համակարգ: Ծրագիրը շարունակական է․ առաջիկայում կանաչապատման աշխատանքներ կիրականացվեն նաև Կենտրոնական (Թոխմախի), Սպանդարյանի և Շահումյանի գերեզմանատներում։ Մանրամասները՝ տեսանյութում: ...