16:01 06.05.2022
Մեր երկրում զարգանում է անկանխիկ վճարումների մշակույթը, և անկանխիկ գործառնություններն անխափան, պարզ և արագ կատարելու համար պետությունն իրականացնում է անհրաժեշտ օրենսդրական, ենթակառուցվածքային և կրթական գործողություններ:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանն ու Ծովինար Վարդանյանը «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի փոփոխություններով առաջարկում են ընդլայնել խաղային բիզնեսի ոլորտում անկանխիկ վճարումների շրջանակը` տվյալ ոլորտի գործունեության ֆինանսական թափանցիկության բարձրացման և արդյունավետ վերահսկողության ապահովման նպատակով:
Օրենքն ուժի մեջ մտնելով` կարգելվի տոտալիզատորի, շահումով խաղերի կազմակերպիչների և նմանատիպ այլ սուբյեկտների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրել և ելքագրել կանխիկ եղանակով, իսկ 6 ամիս հետո նախատեսվում է դա իրականացնել բացառապես բանկային հաշիվների միջոցով: Նման պահանջ է սահմանվում նաև շահումների տրամադրման վերաբերյալ:
Հիմնական զեկուցող, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո կառավարությունը ներկայացրել է խմբագրական և տեխնիկական բնույթի առաջարկներ, որոնք ընդունվել են:
Գործադիրի առաջարկով օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը` բացառությամբ 3-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
Գևորգ Պապոյանը նաեւ նշել է, որ առաջարկվող փոփոխությունները բխում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական և կառավարության ծրագրերից:
«Մեզ համար առաջնահերթ է մեր հանրության շահը, որի պաշտպանությանն է ուղղված օրենսդրական փաթեթը»,- ասել է հանձնաժողովի նախագահը և հավելել, որ Հայաստանում խաղալը պետք է դառնա դժվար, ոչ գրավիչ:
Նա տեղեկացրել է, որ իրականացնում են ոլորտի վերաբերյալ նաև միջազգային փորձի ուսումնասիրություններ հնարավոր այլ լուծումներ գտնելու ուղղությամբ: «Պայքարը խաղամոլության դեմ շարունակական է լինելու»,- շեշտադրել է Գևորգ Պապոյանը:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը նշել է, որ կառավարությունը դրական դիրքորոշում է ներկայացրել նախագծերի փաթեթի վերաբերյալ: Գործադիրը բովանդակային փոփոխություն չի առաջարկել:
Քննարկման արդյունքում օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:
Հանձնաժողովականները քննարկել և դրական եզրակացություն են տվել նաև Ֆինանսավարկային և բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ հրավիրելու վերաբերյալ որոշման նախագծին:
Քննարկման առարկան ՀՀ հաշվեքննիչ պալատի` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում դպրոցների սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման վարկային և դրամաշնորհային ծրագրերի հաշվեքննության վերաբերյալ ընթացիկ եզրակացությունն է:
Նախագծերի փաթեթն ու հանձնաժողովի որոշման նախագիծը քննարկվել են ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 6-ի արտահերթ նիստում:
21:48 24.07.2025
Մեկնարկել է քոլեջների և ուսումնարանների ընդունելությունը23:59 24.07.2025
Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները հեռացվում ենԱվտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները խոչընդոտում են երթևեկությունն ու կայանումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը Ոստիկանության պարեկային ծառայության հետ համատեղ պարբերաբար ուժեղացված ստուգայցեր է իրականացնում քաղաքում: Հերթական ստուգայցի ընթացքում կազմվել են բազմաթիվ արձանագրություններ, իսկ արհեստական խոչընդոտները՝ մետաղական ձողեր, արկղեր, վահանակներ և այլ իրեր, առգրավվել և առանձին […] ...
23:57 24.07.2025
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են ու ենթարկվել պատասխանատվությանՕրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որ «Վոլկսվագեն»-ի վարորդը Մարտունի-Սևան ավոտճանապահին մեքենան վարում էր անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցներին։ Վայոց ձորի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագություն։ Հաջորդ տեսանյութը կրկին տարածվել էր համացացում, որում մեքենաները խոչընդոտում […] ...
23:49 24.07.2025
Կամչատկայում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի երկրամասում գրանցվել է 4.9 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին նշվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում։ Ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 161 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 39 կմ խորության վրա։ ...
23:44 24.07.2025
Մակրոն. Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանումՖրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր միկրոբլոգումում։ «Ես որոշել եմ, որ Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը։ Ես հանդիսավոր կերպով կհայտարարեմ այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում այս տարվա սեպտեմբերին։ Հիմա գլխավորը Գազայում պատերազմը անհապաղ դադարեցնելն ու խաղաղ բնակչությանը օգնություն ցուցաբերելն է», – ասել […] ...
23:39 24.07.2025
46-ամյա մարմարաշենցին կանեփ էր աճեցնում և պահում թմրանյութ․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումըՀուլիսի 22-ին Շիրակի մարզի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մարմարաշեն գյուղի 46-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված հողամասում հայտնաբերվել է կանեփի 233 բույս, իսկ ավտոտնակում՝ մոտ 3 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...
23:35 24.07.2025
Ստեղծվում է կանաչապատ սահմանագիծ՝ գերեզմանատների և բնակելի հատվածների միջևԴավթաշենի գերեզմանատան ճանապարհամերձ և բնակելի թաղամասերին մոտ գտնվող հատվածները պարսպապատվում են կանաչապատ զանգվածով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Տնկվել է շուրջ 40 ծառ, տարածքում անցկացվում է ոռոգման նոր համակարգ: Ծրագիրը շարունակական է․ առաջիկայում կանաչապատման աշխատանքներ կիրականացվեն նաև Կենտրոնական (Թոխմախի), Սպանդարյանի և Շահումյանի գերեզմանատներում։ Մանրամասները՝ տեսանյութում: ...