16:18 06.05.2022
Սեպտեմբերի 5-10-ը Հայաստանում անցկացվելիք «STARMUS VI» միջազգային գիտական փառատոնին ընդառաջ՝ այսօր կայացել է տեղեկատվական արշավի մեկնարկն ազդարարող առաջին միջոցառումը՝ մամուլի ասուլիսի ձևաչափով: Փառատոնը Հայաստանում կազմակերպվում է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո՝ ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ՝ ի դեմս ՀՀ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների:
Ասուլիսի խոսնակներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը և «STARMUS» փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանը։ Լրագրողների հետ հանդիպմանը ներկայացվել են փառատոնի մանրամասները, համաշխարհային ճանաչում ունեցող հատուկ հյուրերի անունները և նախատեսվելիք միջոցառումները։
«Այսօր պաշտոնապես ազդարարում ենք «STARMUS VI»-ի իրականացման հետհաշվարկի մեկնարկը, և վստահաբար կարող եմ ասել, որ Հայաստանում նմանօրինակ միջազգային փառատոնի հյուրընկալումն աննախադեպ իրադարձություն է ոչ միայն մեր երկրի, այլև ողջ տարածաշրջանի համար»,-փառատոնի մեկնարկն ազդարարել է աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանը։
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ միջոցառումն իր յուրահատկությամբ կխթանի գիտության ու արվեստի զարգացումը Հայաստանում և հզոր գիտական համայնք ստեղծելու հնարավորություն կընձեռի` համատեղելով տեխնոլոգիական ուղղվածություն ունեցող արդյունաբերությունը, ուսումնական կենտրոնները և գիտական հաստատությունները: Նրա խոսքով՝ փառատոնի կազմակերպումը կստեղծի նաև համագործակցության նոր հնարավորություններ արվեստի և գիտության բնագավառներում:
«Այն հարթակ կհանդիսանա երիտասարդ գիտնականների կարողությունների զարգացման համար, կխրախուսի նրանց նախաձեռնողականությունը և ներգրավվածությունը գիտական կյանքում: Մինչ այժմ Հայաստանում տարբերակված մոտեցում չի եղել բարձր տեխնոլոգիական և ոչ բարձր տեխնոլոգիական կրթության նկատմամբ, և գլոբալ առումով շոշափելի քայլեր չեն եղել: Հուսով եմ, որ «STARMUS» փառատոնը կկոտրի որոշ կարծրատիպեր և կլուծի իր առջև դրված այն գլխավոր խնդիրը, որ մենք համամարդկային արժեքների մի մասն ենք՝ և՛ գիտության, և՛ մշակույթի, և՛ շփման առումով: Մեր հասարակությունը կարիք ունի մտածելակերպի փոփոխության, որի կարևորագույն խնդիրը կրթությունն է: «STARMUS» փառատոնը հասարակությանը կտա այն ազդակը, որ գիտությունը, կրթությունը և մշակույթը համամարդկային գերագույն արժեքներ են: Միջավայրի փոփոխություն. սա է մեր գերխնդիրը, որն էլ իր հերթին կբերի մտածողության փոփոխության»,- փաստել է Վահրամ Դումանյանը:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանի խոսքերով՝ «STARMUS VI» փառատոնի անցկացումը մեր երկրում փաստում է, որ Հայաստանը գիտության, տեխնոլոգիաների, երաժշտության ու արվեստի բնագավառներում կարևոր դերակատարություն է ունեցել:
«Մեկ անգամ չէ, որ հայկական մտքի թռիչքն ու տաղանդը մարդկության պատմության մեջ համաշխարհային հաջողություն են գրանցել և հայ ազգին բերել ճանաչելիություն: Այսօր էլ վստահաբար կարող եմ ասել, որ մեր երիտասարդությունն իր ներուժով նոր խոսք և ասելիք կբերի գիտության ու տեխնոլոգիաների ոլորտ»,- ընդգծել է Ռոբերտ Խաչատրյանը՝ հավելելով, որ փառատոնը կբարձրացնի Հայաստանի ճանաչելիությունն աշխարհում և կձևավորի մի հարթակ, որտեղ կարելի է օգտակար կապեր ձևավորել։
«STARMUS» փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրաելյանը հավելել է, որ մեր երկրում վերջին տարիներին գիտության մասսայականացման առումով լուրջ աշխատանքներ են իրականացվում:
«Առաջին անգամ ՀՀ կառավարությունը, ԿԳՄՍ նախարարությունը և Գիտության կոմիտեն այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր են անում, որի վառ օրինակը «STARMUS» փառատոնը Հայաստան բերելն է: «STARMUS»-ի ձևաչափն առանձնահատուկ է նրանով, որ հանրայնացնում և երիտասարդությանն է մոտեցնում գիտությունը՝ ամբողջացնելով այն արվեստով ու երաժշտությամբ»,- նշել է նա՝ տեղեկացնելով, որ միջոցառումներին մասնակցելու են հինգ տասնյակից ավելի աշխարհահռչակ գիտնականներ, ինժեներներ և տիեզերագնացներ, այդ թվում՝ Նոբելյան մրցանակակիրներ, համաշխարհային երաժշտության աստղեր, տեխնոլոգիական ոլորտի ականավոր ներկայացուցիչներ: Մասնավորապես՝ Հայաստանը հյուրընկալելու է աշխարհահռչակ «Sons of Apollo» խմբին, Ռիք Վեյքմանին, Սերժ Թանկյանին, Տիգրան Համասյանին և այլոց:
Ընդհանուր առմամբ փառատոնը Հայաստանի հանրության համար հասանելի է դարձնելու աշխարհահռչակ գիտնականների դասախոսությունները, արվեստի գործիչների կատարումներն ու գիտության առաջիկա զարգացումների մասին հետաքրքրաշարժ դասախոսություն-ներկայացումները։ Հայաստանում «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնի ծրագրում նախատեսվում են համագումարների ու գիտաժողովների շարք, բազմաբնույթ մշակութային միջոցառումներ, գիտական ճամբարներ, որոնք գիտությունը, արվեստն ու երաժշտությունը յուրովի կներկայացնեն հանրությանը, այդ թվում՝ Երևանից դուրս։
Հայաստանում «STARMUS VI» գիտության և արվեստի փառատոնը կանցկացվի «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով և նվիրված է լինելու Մարսի վրա «Մարս 3» տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին: Հատկանշական է, որ «Մարս 3»-ը դեպի Կարմիր մոլորակ է տեղափոխել հայ մեծանուն ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M (փրոփ-էմ) ռոբոտը։
«STARMUS» փառատոնը հիմնադրվել է աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանի և լեգենդար «Queen» խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյի կողմից՝ դառնալով համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներին, Նոբելյան մրցանակակիրներին, տիեզերագնացներին, մտածողներին, գիտության, մշակույթի ու արվեստի գործիչներին միավորող հարթակ, որի շրջանակում նրանք հանրության հետ կիսվում են իրենց գիտելիքներով, փորձով ու նորագույն հայտնագործություններով։
21:48 24.07.2025
Մեկնարկել է քոլեջների և ուսումնարանների ընդունելությունը23:59 24.07.2025
Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները հեռացվում ենԱվտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները խոչընդոտում են երթևեկությունն ու կայանումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը Ոստիկանության պարեկային ծառայության հետ համատեղ պարբերաբար ուժեղացված ստուգայցեր է իրականացնում քաղաքում: Հերթական ստուգայցի ընթացքում կազմվել են բազմաթիվ արձանագրություններ, իսկ արհեստական խոչընդոտները՝ մետաղական ձողեր, արկղեր, վահանակներ և այլ իրեր, առգրավվել և առանձին […] ...
23:57 24.07.2025
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են ու ենթարկվել պատասխանատվությանՕրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որ «Վոլկսվագեն»-ի վարորդը Մարտունի-Սևան ավոտճանապահին մեքենան վարում էր անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցներին։ Վայոց ձորի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագություն։ Հաջորդ տեսանյութը կրկին տարածվել էր համացացում, որում մեքենաները խոչընդոտում […] ...
23:49 24.07.2025
Կամչատկայում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի երկրամասում գրանցվել է 4.9 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին նշվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում։ Ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 161 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 39 կմ խորության վրա։ ...
23:44 24.07.2025
Մակրոն. Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանումՖրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր միկրոբլոգումում։ «Ես որոշել եմ, որ Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը։ Ես հանդիսավոր կերպով կհայտարարեմ այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում այս տարվա սեպտեմբերին։ Հիմա գլխավորը Գազայում պատերազմը անհապաղ դադարեցնելն ու խաղաղ բնակչությանը օգնություն ցուցաբերելն է», – ասել […] ...
23:39 24.07.2025
46-ամյա մարմարաշենցին կանեփ էր աճեցնում և պահում թմրանյութ․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումըՀուլիսի 22-ին Շիրակի մարզի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մարմարաշեն գյուղի 46-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված հողամասում հայտնաբերվել է կանեփի 233 բույս, իսկ ավտոտնակում՝ մոտ 3 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...
23:35 24.07.2025
Ստեղծվում է կանաչապատ սահմանագիծ՝ գերեզմանատների և բնակելի հատվածների միջևԴավթաշենի գերեզմանատան ճանապարհամերձ և բնակելի թաղամասերին մոտ գտնվող հատվածները պարսպապատվում են կանաչապատ զանգվածով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Տնկվել է շուրջ 40 ծառ, տարածքում անցկացվում է ոռոգման նոր համակարգ: Ծրագիրը շարունակական է․ առաջիկայում կանաչապատման աշխատանքներ կիրականացվեն նաև Կենտրոնական (Թոխմախի), Սպանդարյանի և Շահումյանի գերեզմանատներում։ Մանրամասները՝ տեսանյութում: ...