16:50 06.05.2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն այսօր մասնակցել է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) կողմից իրականացվող «Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն»-II և «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրերի մեկնարկային աշխատաժողովին։
Աշխատաժողովին մասնակցել են նախարարության Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Պավել Ցուգունյանը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը, շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդես է եկել ողջույնի խոսքով։
Նախարարի տեղակալը նախ շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին, ի դեմս՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությանն ու Գերմանիայի վերականգնման վարկերի բանկի (KfW), ինչպես նաև Շվեյցարիայի կառավարությանն ու Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությանը համագործակցության և Հայաստանում շրջակա միջավայրի ոլորտի զարգացման և արդյունավետ կառավարման գործընթացին շարունակական աջակցության համար։
«Տարիների ընթացքում բնության հանդեպ ոչ բարեխիղճ վերաբերմունքի դրսևորման արդյունքում մենք ունեցանք մի իրավիճակ, երբ որոշ կենդանատեսակներ հայտնվել են անհետացման վտանգի եզրին։ Այս խնդրի լուծման համատեքստում էկոլոգիական միջանցքների ստեղծումն այն կարևորագույն միջոցառումներից է, որը թույլ տվեց բարելավել իրավիճակը և նպաստել կենդանիների ազատ ու անվտանգ տեղաշարժին բնության հատուկ պահպանվող տարածքներում և իրենց բնակության արեալներում»,- նշել է նախարարի տեղակալը։
Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը նշել է, որ բնության հատուկ պահպանվող տարածքների միջև ցանցի ստեղծման շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական ծրագրի շրջանակում մեծ նշանակություն ունի էկոլոգիական միջանցքների ստեղծումը։
Արամ Մեյմարյանն անդրադարձել է նաև բնության հատուկ պահպանվող տարածքների ու հարակից համայնքների միջև իրավահարաբերությունների կարգավորմանն ուղղված օրենսդրական բարեփոխումներին։
Նախարարի տեղակալը ևս մեկ անգամ կարևորել է ծրագրերը, քանզի իրենց արդյունքներով դրանք կնպաստեն համայնքների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությամբ զբաղվող մարմինների միջև կապի ձևավորմանը՝ համայնքներին ներգրավելով բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման, պահպանության և կառավարման գործընթացներում։
Ելույթներով հանդես են եկել աշխատաժողովի մասնակիցները, ներկայացվել է երկու ծրագրերի միջև փոխկապվածությունը, քննարկվել են դրանք կյանքի կոչելու ճանապարհներ։
Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ միավորելով բոլոր ջանքերը, ներգրավելով միջազգային գործընկերների փորձը և գործի դնելով մեր ամբողջ ներուժը կարող ենք ապահովել այս երկու ծրագրերի արդյունավետ իրականացումը։
21:48 24.07.2025
Մեկնարկել է քոլեջների և ուսումնարանների ընդունելությունը23:59 24.07.2025
Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները հեռացվում ենԱվտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները խոչընդոտում են երթևեկությունն ու կայանումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը Ոստիկանության պարեկային ծառայության հետ համատեղ պարբերաբար ուժեղացված ստուգայցեր է իրականացնում քաղաքում: Հերթական ստուգայցի ընթացքում կազմվել են բազմաթիվ արձանագրություններ, իսկ արհեստական խոչընդոտները՝ մետաղական ձողեր, արկղեր, վահանակներ և այլ իրեր, առգրավվել և առանձին […] ...
23:57 24.07.2025
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են ու ենթարկվել պատասխանատվությանՕրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որ «Վոլկսվագեն»-ի վարորդը Մարտունի-Սևան ավոտճանապահին մեքենան վարում էր անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցներին։ Վայոց ձորի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագություն։ Հաջորդ տեսանյութը կրկին տարածվել էր համացացում, որում մեքենաները խոչընդոտում […] ...
23:49 24.07.2025
Կամչատկայում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի երկրամասում գրանցվել է 4.9 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին նշվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում։ Ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 161 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 39 կմ խորության վրա։ ...
23:44 24.07.2025
Մակրոն. Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանումՖրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր միկրոբլոգումում։ «Ես որոշել եմ, որ Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը։ Ես հանդիսավոր կերպով կհայտարարեմ այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում այս տարվա սեպտեմբերին։ Հիմա գլխավորը Գազայում պատերազմը անհապաղ դադարեցնելն ու խաղաղ բնակչությանը օգնություն ցուցաբերելն է», – ասել […] ...
23:39 24.07.2025
46-ամյա մարմարաշենցին կանեփ էր աճեցնում և պահում թմրանյութ․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումըՀուլիսի 22-ին Շիրակի մարզի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մարմարաշեն գյուղի 46-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված հողամասում հայտնաբերվել է կանեփի 233 բույս, իսկ ավտոտնակում՝ մոտ 3 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...
23:35 24.07.2025
Ստեղծվում է կանաչապատ սահմանագիծ՝ գերեզմանատների և բնակելի հատվածների միջևԴավթաշենի գերեզմանատան ճանապարհամերձ և բնակելի թաղամասերին մոտ գտնվող հատվածները պարսպապատվում են կանաչապատ զանգվածով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Տնկվել է շուրջ 40 ծառ, տարածքում անցկացվում է ոռոգման նոր համակարգ: Ծրագիրը շարունակական է․ առաջիկայում կանաչապատման աշխատանքներ կիրականացվեն նաև Կենտրոնական (Թոխմախի), Սպանդարյանի և Շահումյանի գերեզմանատներում։ Մանրամասները՝ տեսանյութում: ...