Արձանագրվել է նաև ոստիկանության ծառայողի կողմից տարեց կնոջը հարվածելու և հրելու դեպք. ՄԻՊ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.83
  • 450.86
WEATHER
+25.09 oC

Արձանագրվել է նաև ոստիկանության ծառայողի կողմից տարեց կնոջը հարվածելու և հրելու դեպք. ՄԻՊ

21:18 06.05.2022

ՀՀ ՄԻՊ-ը ներկայացրել է մայիսի 6-ին իրականացված արագ արձագանքման այցերի և մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ ամփոփ.
Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այսօր այցելել են թվով 4 ոստիկանության բաժիններ՝ խորհրդատվություն և իրավունքների իրացման աջակցություն ցուցաբերելով ավելի քան 45 անձանց։
Այցերի արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ, մասնավորապես.

1. Արձանագրվել են բերման ենթարկված անձանց նվազագույն իրավունքներից առնվազն մեկ զանգ կատարելու իրավունքի իրացմանը խոչընդոտելու դեպքեր։
Այսպես, ոստիկանության բաժիններում արձանագրվել են ինչպես առնվազն մեկ զանգի հնարավորություն ունենալու մասին չտեղեկացնելու, այնպես էլ փաստաբանի ներկայության պատճառաբանությամբ այդ իրավունքից օգտվելը սահմանափակելու դեպքեր։
Ավելին, համատարած բնույթ է կրել ոստիկանության բաժիններում վարչական ձերբակալման ենթարկված անձանց հեռախոսները նրանց կամքին հակառակ անջատելու կամ անջատել պարտադրելու պրակտիկան, ինչպիսի պայմաններում անձի մոտ տպավորություն է ստեղծվում զանգ կատարելու իրավունքի բացակայության մասին։

Նման վարքագիծը հատկապես դատապարտելի է անչափահասների մասնակցությամբ վարույթի դեպքում։ Արձանագրված բոլոր դեպքերում Պաշտպանի արագ արձագանքման խմբերի միջնորդությամբ զանգ կատարելու իրավունքը քաղաքացիների ցանկության դեպքում իրացվել է։

Վերոշարադրյալի հաշվառմամբ Պաշտպանը արձանագրում է, որ ոստիկանության ծառայողները պարտավոր են ապահովել անձի՝ առնվազն մեկ զանգ կատարելու հնարավորությունը, այդ իրավունքի իրացման սահմանափակումը վարչական ձերբակալման ժամանակ ոչ մի դեպքում արդարացված չի կարող համարվել։

2. Արձանագրված հաջորդ խնդիրը վերաբերում է վարչական ձերբակալման ենթարկված օտարերկացիներին՝ նվազագույն իրավունքների մասին վերջիններիս հասկանալի լեզվով չտեղեկացնելու խնդրին։

Մասնավորապես՝ Ոստիկանության Էրեբունու բաժնում 2 անձ պնդել են, որ իրենք հայերեն կարդալ չգիտեն, մինչդեռ՝ իրենց իրավունքների վերաբերյալ ձևաթուղթը տրամադրվել է հայերեն, այն պայմաններում, երբ նրանք չեն տիրապետում լեզվին։ Պաշտպանն արձանագրում է, որ անձի իրավունքների մասին վերջինիս տեղեկացնելը չպետք է կրի ձևական բնույթ, այն պետք է իրականում երաշխավորի այդ իրավունքների իրացման իրական հնարավորությունը և բերման ենթարկված անձը պետք է հնարավորություն ունենա իրեն հասկանալի լեզվով այդ իրավունքների մասին տեղեկացվելու։

3. Պաշտպանի արագ արձագանքման խմբերը Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնում արձանագրել են դեպք, երբ բաժին բերված քաղաքացին եղել է առանց կոշիկների, ընդ որում, վերջինիս ևս հնարավորություն չեն տվել զանգ կատարելու և Պաշտպանի ներկայացուցիչների միջնորդությամբ անձը զանգ է կատարել։

4. Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնի բաժնում արձանագրվել է Հաղթանակի կամրջի մոտից բերման ենթարկված 16 տարեկան անձի մոտ մարմանական վնասվածքների դեպքեր, որոնք ըստ վերջինիս պնդման, առաջացել են Ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման արդյունք։
Ըստ այդ անձի, բերման ենթարկելիս ոստիկանների գործողությունների արդյունքում ջարդվել է նաև իր ակնոցը։
Նույն վայրից բերման ենթարկված այլ անձանց մոտ ևս արձանագրվել են տարբեր տեսակ մարմանական վնասվածքների, հագուստի վնասվելու դեպքեր։

Նշվածի վերաբերյալ Պաշտպանը տեղեկացնում է, որ համապատասխան գրություններով կդիմի իրավասու մարմիններին՝ դեպքի կապակցությամբ մանրամասն քննություն իրականացնելու պահանջով։

5. Պաշտպանի աշխատակազմի կողմից ԶԼՄ-ների հրապարակումների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է նաև ոստիկանության ծառայողի կողմից տարեց կնոջը հարվածելու և հրելու դեպք, ինչը հատկապես անընդունելի է անձի՝ տարիքով պայմանավորված դիմադրելու սահմանափակ հնարավորության պայմաններում։ Պաշտպանը կրկին հատուկ զգուշացնում է, որ ոստիկանության ծառայողների կողմից նման գործելաոճը անընդունելի և դատապարտելի է, և յուրաքանչյուր նման դեպք պետք է դառնան մանրամասն քննության առարկա։

6. Մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է նաև իրականացվող երթերին և այլ հավաքների մասնակիցների և մասնակից չհանդիսացող քաղաքացիների կողմից միմյանց հասցեին վիրավորական արտահայտություններ անելու և արժանապատվության նվաստացմանն ուղղված գործողությունների տարբեր դրսևորումներ։
Արձանագրվել են դեպքեր, երբ երթերին չմասնակցող անձանց ու երթի մասնակիցների միջև վիճաբանությունների պատճառը եղել է հավաքի մասնակիցների կողմից փակված ճանապարհը չբացելը նաև այն անձանց համար, ովքեր շտապում են հիվանդանոց։

Մարդու իրավունքների պաշտպանը կրկին հորդորում է բոլոր անձանց զերծ մնալ քաղաքական կողմնորոշմամբ, կարծիքով, հավաքներին մասնակցելու կամ չմնասնակցելու փաստով պայմանավորված անհադուրժողական վարքագիծ դրսևորելուց, միմյանց նկատմամբ վիրավորական արտահայտություններ թույլ տալուց և ընդհանրապես ցանակացած եղանակով ատելության ու անհանդուրժողական վարքագծից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները հեռացվում են

23:59 24.07.2025

Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները հեռացվում են

Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները խոչընդոտում են երթևեկությունն ու կայանումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը Ոստիկանության պարեկային ծառայության հետ համատեղ պարբերաբար ուժեղացված ստուգայցեր է իրականացնում քաղաքում: Հերթական ստուգայցի ընթացքում կազմվել են բազմաթիվ արձանագրություններ, իսկ արհեստական խոչընդոտները՝ մետաղական ձողեր, արկղեր, վահանակներ և այլ իրեր, առգրավվել և առանձին […] ...

Օրինազանց վարորդները հայտնաբերվել են ու ենթարկվել պատասխանատվության

23:57 24.07.2025

Օրինազանց վարորդները հայտնաբերվել են ու ենթարկվել պատասխանատվության

Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որ «Վոլկսվագեն»-ի վարորդը Մարտունի-Սևան ավոտճանապահին մեքենան վարում էր անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցներին։ Վայոց ձորի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագություն։ Հաջորդ տեսանյութը կրկին տարածվել էր համացացում, որում մեքենաները խոչընդոտում […] ...

Կամչատկայում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

23:49 24.07.2025

Կամչատկայում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայի երկրամասում գրանցվել է 4.9 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին նշվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում։ Ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 161 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 39 կմ խորության վրա։ ...

Մակրոն. Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում

23:44 24.07.2025

Մակրոն. Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում

Ֆրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր միկրոբլոգումում։ «Ես որոշել եմ, որ Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը։ Ես հանդիսավոր կերպով կհայտարարեմ այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում այս տարվա սեպտեմբերին։ Հիմա գլխավորը Գազայում պատերազմը անհապաղ դադարեցնելն ու խաղաղ բնակչությանը օգնություն ցուցաբերելն է», – ասել […] ...

46-ամյա մարմարաշենցին կանեփ էր աճեցնում և պահում թմրանյութ․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը

23:39 24.07.2025

46-ամյա մարմարաշենցին կանեփ էր աճեցնում և պահում թմրանյութ․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 22-ին Շիրակի մարզի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մարմարաշեն գյուղի 46-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված հողամասում հայտնաբերվել է կանեփի 233 բույս, իսկ ավտոտնակում՝ մոտ 3 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...

Ստեղծվում է կանաչապատ սահմանագիծ՝ գերեզմանատների և բնակելի հատվածների միջև

23:35 24.07.2025

Ստեղծվում է կանաչապատ սահմանագիծ՝ գերեզմանատների և բնակելի հատվածների միջև

Դավթաշենի գերեզմանատան ճանապարհամերձ և բնակելի թաղամասերին մոտ գտնվող հատվածները պարսպապատվում են կանաչապատ զանգվածով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Տնկվել է շուրջ 40 ծառ, տարածքում անցկացվում է ոռոգման նոր համակարգ: Ծրագիրը շարունակական է․ առաջիկայում կանաչապատման աշխատանքներ կիրականացվեն նաև Կենտրոնական (Թոխմախի), Սպանդարյանի և Շահումյանի գերեզմանատներում։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP