Հայաստանի ամբողջ տարածքում իրականացվեց համապետական ծառատունկ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+30.09 oC

Հայաստանի ամբողջ տարածքում իրականացվեց համապետական ծառատունկ

16:41 07.05.2022

Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ այսօր Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում իրականացվեց համապետական ծառատունկ։
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմը, Անտառային կոմիտեն, «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը, Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը, «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն» ՊՈԱԿ-ը և այլ գերատեսչությունների ղեկավարներ ու աշխատակազմի ներկայացուցիչներ ծառատունկ իրականացրեցին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Բյուրականի անտառպետության տարածքում։ Նշված տարածում տնկվեց շուրջ 8500 տնկի։

Հիմնական անտառկազմող ծառատեսակներն էին սոճին, կաղնին, իսկ ուղեկցող այլ ծառատեսակները՝ հացենի, թեղի, խնձորենի։

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը շնորհակալություն հայտնեց ծառատունկի մասնակիցներին․

«Ինչպես գիտեք, կլիմայի փոփոխության դեմ մղվող համաշխարհային պայքարի շրջանակում Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը։Ծառ տնկելն ու խնամելը ամենաշնորհակալ գործն է, որ մենք կարող ենք անել այսօր վաղվա օրվա ու ապագա սերունդների համար։
Եվ այսօր այս ծառատունկով մենք ևս մեկ քայլով մոտեցանք Հայաստանի կանաչ ապագայի մեր միասնական տեսլականին։
Շնորհակալ եմ յուրաքանչյուրին, ով այսօր իր լուման կներդնի ծառատունկի իրականացման մեջ՝ դա կլինի մասնակցություն համապետական ծառատունկի միջոցառումներին, թե մեկ ծառի տնկում սեփական այգում կամ բակում»,-նշել է նախարարը։

May be an image of 9 people, people standing and outdoors

May be an image of 10 people, people standing, outdoors and tree

May be an image of 10 people, people standing and outdoors

May be an image of 1 person and outdoors

May be an image of 6 people and outdoors

May be an image of outdoors

May be an image of 14 people, people standing and outdoors

May be an image of 6 people, people standing and outdoors

May be an image of 6 people, people standing and outdoors

May be an image of 5 people, people standing and nature

May be an image of 8 people, people standing, tree and outdoors

May be an image of 6 people, people standing and outdoors

May be an image of 3 people, people standing and outdoors

May be an image of 8 people, people standing, outdoors and tree

May be an image of 4 people, people standing and outdoors

May be an image of 1 person and grass

May be an image of plant, nature and grass

May be an image of 1 person and outdoors

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զինհաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում է հոգեբանական և կենցաղապահովման պայմանների բարելավման աջակցություն

14:55 20.06.2025

Զինհաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում է հոգեբանական և կենցաղապահովման պայմանների բարելավման աջակցություն

Երևանի քաղաքապետարանը՝ Զինվորի տուն բարեգործական ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում է մի ծրագիր, որի շրջանակներում զինհաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում է հոգեբանական և կենցաղապահովման պայմանների բարելավման աջակցություն: Ծրագրի շահառուներից շուրջ 200-ը ստացել է հոգեբանական օգնություն, իսկ 18-ը՝ բնակարանային պայմանների բարելավում: ...

Ռուսաստանը հետևում է Սամվել Կարապետյանի գործին․ Պեսկով

14:48 20.06.2025

Ռուսաստանը հետևում է Սամվել Կարապետյանի գործին․ Պեսկով

Ռուսաստանը հետևում է գործարար Սամվել Կարապետյանի գործին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք, անշուշտ, հետևում ենք։ Մեզ համար նա Ռուսաստանի քաղաքացի է։ Մենք չենք ցանկանում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց մենք, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք Ռուսաստանի քաղաքացու հետ կապված ամեն ինչին», – լրագրողներին ասել է Պեսկովը։   ...

Աշխարհի լավագույն հարձակողական կիսապաշտպանները

14:40 20.06.2025

Աշխարհի լավագույն հարձակողական կիսապաշտպանները

Հեղինակավոր FourFourTwo-ն հրապարակել է աշխարհի լավագույն հարձակողական կիսապաշտպանների ցանկը, որի՝ առաջին տեղում է «Բայերի» ֆուտբոլիստ Ֆլորիան Վիրցը: Հարձակողական կիսապաշտպանների տասնյակը հետևյալն է՝ 1. Ֆլորիան Վիրց 2. Ջուդ Բելինգհեմ 3. Ջամալ Մուսիալա 4. Բրունու Ֆերնանդեշ 5. Քոլ Պալմեր 6. Ռայան Շերկի 7. Դանի Օլմո 8. Չավի Սիմոնս 9. Սքոթ Մաքթոմինեյ 10. Մատեուս Կունյա ...

Իսրայելական անօդաչու թռչող սարքը թիրախավորել է Թեհրանի բնակելի շենքը

14:33 20.06.2025

Իսրայելական անօդաչու թռչող սարքը թիրախավորել է Թեհրանի բնակելի շենքը

Իսրայելական անօդաչու թռչող սարքը հարձակվել է Թեհրանի բնակելի շենքի վրա, հաղորդում է Fars գործակալությունը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ դա տեղի է ունեցել այսօր Իրանի մայրաքաղաքի կենտրոնական մասում գտնվող Գիշա շրջանում։ Գործակալությունը նաև հրապարակել է դեպքի վայրից լուսանկարներ, որտեղ լուրջ վնասներ չեն երևում։ ...

Իրանը հայտարարել է, որ երբեք չի ձգտի միջուկային զենքի

14:27 20.06.2025

Իրանը հայտարարել է, որ երբեք չի ձգտի միջուկային զենքի

Թեհրանը «երբեք» չի ձգտի միջուկային զենքի, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Սայիդ Խաթիբզադեն։ «Մենք երբեք չենք ձգտել միջուկային զենքի և ապագայում էլ չենք շարժվի այդ ուղղությամբ», – նրա խոսքերն է մեջբերում ISNA-ն։ Դիվանագետը նաև պնդել է, որ Իրանը թիրախավորում է միայն Իսրայելի ռազմական թիրախները։ ...

Վինիսիուսի հետ խոսակցության առաջին րոպեից հասկացել եմ, թե որքան լավ մարդ է նա․ Ալոնսո

14:22 20.06.2025

Վինիսիուսի հետ խոսակցության առաջին րոպեից հասկացել եմ, թե որքան լավ մարդ է նա․ Ալոնսո

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով աջ պաշտպանի դիրքին։ Նա երկու ընտրություն ունի ի դեմս Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի ու Դանի Կարվախալի․ «Յուրաքանչյուր մարզչի համար իսկապես արտոնություն է այսպիսի երկու խաղացողների ունենալը մեկ խաղային դիրքում։ Մենք ուրախ ենք, որ Կարվախալը վերադառնում է շարք։ Տրենտն ավելի ունիվերսալ է։ Այս օրերին Տրենտը մարզումների ժամանակ […] ...

BACK_TO_TOP