16:56 07.05.2022
Ադրբեջանական կողմը կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ, հրազենային վիրավորում է ստացել հանքի հորատող աշխատակիցներից մեկը, «Ազատությանը» տեղեկացրել է «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։
«Կրակոցները սկսվել են երեկ երեկոյան, այսօր ցերեկը նորից ակտիվացել են: Եվ ցավոք սրտի, ունենք վիրավոր, մեր աշխատակիցն է, որը աշխատում է Սոթքի հանքավայրում, վիրավորվել է սրտի կողմից, ձախ թևը, բարեբախտաբար, ներքին օրգանների վնասվածքներ չկան: Տվյալ դեպքում աշխատակիցը գտնվում է հոսպիտալում և բժիշկները իրավիճակը գնահատում են կայուն», – ասել է Գրիգորյանը:
Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավարից azatutyun.am-ը տեղեկացել է, որ Գեղարքունիքի մարզի Սոթք ու սահմանային այլ բնակավայրերի ուղղությամբ կրակոցներ չեն եղել, բայց հանքի ուղղությամբ դեռևս կրակում են:
«Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունից փոխանցում են՝ հանքավայրը դադարեցրել է աշխատանքը.
«Այս պահին Սոթքի հանքավայրը դադարեցրել է աշխատանքը և տեղի է ունեցել տարհանում՝ աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար»:
14:55 20.06.2025
Զինհաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում է հոգեբանական և կենցաղապահովման պայմանների բարելավման աջակցությունԵրևանի քաղաքապետարանը՝ Զինվորի տուն բարեգործական ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում է մի ծրագիր, որի շրջանակներում զինհաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում է հոգեբանական և կենցաղապահովման պայմանների բարելավման աջակցություն: Ծրագրի շահառուներից շուրջ 200-ը ստացել է հոգեբանական օգնություն, իսկ 18-ը՝ բնակարանային պայմանների բարելավում: ...
14:48 20.06.2025
Ռուսաստանը հետևում է Սամվել Կարապետյանի գործին․ ՊեսկովՌուսաստանը հետևում է գործարար Սամվել Կարապետյանի գործին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք, անշուշտ, հետևում ենք։ Մեզ համար նա Ռուսաստանի քաղաքացի է։ Մենք չենք ցանկանում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց մենք, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք Ռուսաստանի քաղաքացու հետ կապված ամեն ինչին», – լրագրողներին ասել է Պեսկովը։ ...
14:40 20.06.2025
Աշխարհի լավագույն հարձակողական կիսապաշտպաններըՀեղինակավոր FourFourTwo-ն հրապարակել է աշխարհի լավագույն հարձակողական կիսապաշտպանների ցանկը, որի՝ առաջին տեղում է «Բայերի» ֆուտբոլիստ Ֆլորիան Վիրցը: Հարձակողական կիսապաշտպանների տասնյակը հետևյալն է՝ 1. Ֆլորիան Վիրց 2. Ջուդ Բելինգհեմ 3. Ջամալ Մուսիալա 4. Բրունու Ֆերնանդեշ 5. Քոլ Պալմեր 6. Ռայան Շերկի 7. Դանի Օլմո 8. Չավի Սիմոնս 9. Սքոթ Մաքթոմինեյ 10. Մատեուս Կունյա ...
14:33 20.06.2025
Իսրայելական անօդաչու թռչող սարքը թիրախավորել է Թեհրանի բնակելի շենքըԻսրայելական անօդաչու թռչող սարքը հարձակվել է Թեհրանի բնակելի շենքի վրա, հաղորդում է Fars գործակալությունը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ դա տեղի է ունեցել այսօր Իրանի մայրաքաղաքի կենտրոնական մասում գտնվող Գիշա շրջանում։ Գործակալությունը նաև հրապարակել է դեպքի վայրից լուսանկարներ, որտեղ լուրջ վնասներ չեն երևում։ ...
14:27 20.06.2025
Իրանը հայտարարել է, որ երբեք չի ձգտի միջուկային զենքիԹեհրանը «երբեք» չի ձգտի միջուկային զենքի, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Սայիդ Խաթիբզադեն։ «Մենք երբեք չենք ձգտել միջուկային զենքի և ապագայում էլ չենք շարժվի այդ ուղղությամբ», – նրա խոսքերն է մեջբերում ISNA-ն։ Դիվանագետը նաև պնդել է, որ Իրանը թիրախավորում է միայն Իսրայելի ռազմական թիրախները։ ...
14:22 20.06.2025
Վինիսիուսի հետ խոսակցության առաջին րոպեից հասկացել եմ, թե որքան լավ մարդ է նա․ ԱլոնսոՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով աջ պաշտպանի դիրքին։ Նա երկու ընտրություն ունի ի դեմս Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի ու Դանի Կարվախալի․ «Յուրաքանչյուր մարզչի համար իսկապես արտոնություն է այսպիսի երկու խաղացողների ունենալը մեկ խաղային դիրքում։ Մենք ուրախ ենք, որ Կարվախալը վերադառնում է շարք։ Տրենտն ավելի ունիվերսալ է։ Այս օրերին Տրենտը մարզումների ժամանակ […] ...