14:00 10.05.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի տարածաշրջանային ղեկավար Քրիստոֆ Բայերին և ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Պիեռ Բոնիֆասիին։
Տերտերյանը ողջունել է հյուրերին, շնորհակալություն հայտնել հանդիպման համար՝ ընդգծելով ԳՄՀԸ-ի հետ ակտիվ համագործակցության, ինչպես նաև տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման կարևորությունը հատկապես համայնքների խոշորացման գործընթացից հետո, երբ խոշոր համայնքների համար տնտեսական զարգացման լավ հնարավորություն և ռեսուրսներ են ձևավորվել։
«ԳՄՀԸ-ի հետ համագործակցության շրջանակներում համայնքները ներկայացրել են աննախադեպ՝ ավելի քան 200 զարգացման ծրագրային առաջարկներ, որոնցից ընտրվել է 21 ծրագիր, իսկ մնացած ծրագրերը կիրականացվեն այլ ծրագրերի միջոցով։ Հարկ է նշել, որ վերջերս ներդրված տնտեսական զարգացման պատասխանատուների ինստիտուտը դրական արդյունքներ է տվել։ Պատասխանատուներից 14-ը ընդգրկվել են ԳՄՀԸ-ի առաջարկով ստեղծված աշխատանքային խմբում նշված 21 համայնքային զարգացման ծրագրերի իրագործման, ինչպես նաև համայնքներում տնտեսական զարգացման այլ նախաձեռնությունների շրջանակներում մասնագիտական խորհրդատվություն և օժանդակություն տրամադրելու համար»- նշել է փոխնախարարը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է հարևան Վրաստանի Հանրապետության հետ համագործակցությունը Եվրամիության «Անդրսահմանային համագործակցություն» ծրագրով, որի շրջանակներում մայիսին Վրաստանի Հանրապետության տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների (ՏԶԵ) և ֆինանսների նախարարների տեղակալները և 10 համայնքների ղեկավարներ կայցելեն Հայաստան՝ տեղում ծանոթանալու համայնքների տնտեսական զարգացման և մասնավորապես՝ վերոնշյալ հիմնադրամի գործադրման փորձին և մանրամասներին՝ դրանք Վրաստանում իրականացնելու նպատակով։
Հյուրերը շնորհակալություն են հայտնել ընդունելության և ամբողջական տեղեկատվության տրամադրման համար՝ նշելով, որ Հայաստանի տարբեր համայնքներում իրականացվող ծրագրերը նորարար մոտեցումներ ունեն և մոտ ապագայում զարգացման նոր հնարավորություններ կընձեռեն։
10:56 05.07.2025
Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով և առաջնորդվել արդարությամբ․ Ալեն ՍիմոնյանԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը: Օր, որը խորհրդանշում է մեր անկախ պետականության, իրավական մտածողության եւ քաղաքացիական հասունության մակարդակը: Սահմանադրությունը զուտ իրավական փաստաթուղթ չէ: Այն մեր ինքնության, արժանապատվության եւ ազատության արտահայտումն է: Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով եւ առաջնորդվել արդարությամբ: […] ...
10:53 05.07.2025
Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության օրըՀուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը: 1991 թվականին անկախության հռչակումից հետո Սահմանադրությունն ընդունվեց 1995-ի հուլիսի 5-ի հանրաքվեով։ Այդ յդ օրն էլ դարձավ պետական տոն: Անցած տարիներին երկրի Հիմնական օրենքը երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների հանրաքվեների միջոցով, առաջինը՝ 2005 թվականի նոյեմբերի 27-ին, երկրորդը՝ 2015-ի դեկտեմբերի 6-ին: Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես հռչակվեց ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն, […] ...
10:48 05.07.2025
Ամերիկացին տասը րոպեում կուլ է տվել 70 հոթ-դոգԱմերիկացի Ջոի Չեստնատը՝ «Ծնոտներ» մականունով, չկարողացավ գերազանցել իր սեփական համաշխարհային ռեկորդը հոթ-դոգ ուտելու մրցույթում՝ տասը րոպեում կուլ տալով ընդամենը 70,5 հոթ-դոգ, բայց այնուամենայնիվ գերազանցեց մրցակիցներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Մրցաշարի բազմամյա չեմպիոն Չեստնաթը չկարողացավ գերազանցել 2021 թվականին սահմանած 76 հոթ-դոգի ռեկորդը: Անցյալ տարվա «Տարվա ուտող» Պատրիկ Բերտոլետին այս տարի կարողացավ ուտել ընդամենը 46.5 հոթ-դոգ […] ...
10:25 05.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 456 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...
10:00 05.07.2025
Տեխասում ջրհեղեղների հետևանքով 13 մարդ է զոհվելԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների հետևանքով ուրբաթ օրվա դրությամբ հաստատվել է 13 մարդու մահը, հաղորդում է Associated Press (AP)-ը։ Քեր շրջանի շերիֆ Լարի Լեյտան հայտարարել է, որ «ջրհեղեղի հետևանքով զոհվել է 13 մարդ և աշխատանքներ են տարվում զոհերի ինքնությունը պարզելու համար», – ասվում է հրապարակման մեջ։ AP-ն գրում է, որ տեղեկություններ […] ...
09:29 05.07.2025
Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ ԷրդողանԹուրքիան հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի պահանջները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը հայտարարել […] ...