20:28 10.05.2022
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը գրել է, որ ամփոփում են կամավոր ատեստավորման փորձնական փուլի արդյունքում բարձրացված դրույքաչափի ու հավելավճարի արդյունքում 478 ուսուցիչների վարձատրության նոր չափերը, որի մեջ դեռ հաշվի առնված չեն տարակարգի հավելավճարները, եթե ուսուցիչը նաև տարակարգ ունի։
«Ըստ այդմ, միայն կամավոր ատեստավորման արդյունքում վերանայված դրույքաչափով և հավելավճարով ունենք երկու տասնյակից ավել ուսուցիչներ, որ մայիսից հաշվված արդեն կստանան շուրջ 400 հազար և ավել վարձատրություն՝ կախված իրենց դասավանդվող ժամերից։ Ունենք ուսուցիչներ, որոնց վարձատրությունը կհասնի 450 հազարի, ամենաբարձր վարձատրությունն այս պահին առանց տարակարգի հաշվի առնման կկազմի շուրջ 533 հազար դրամ։ Տարակարգ ունեցող ուսուցիչների դեպքում այս թվերին կգումարվի նաև տարակարգի հավելավճարի չափը։ Առաջիկայում այս թվերն ամբողջական և ամփոփ կներկայացնենք»,- գրել է Անդրեասյանը։
21:48 24.07.2025
Մեկնարկել է քոլեջների և ուսումնարանների ընդունելությունը16:00 25.07.2025
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն Երևանի թիվ 90 մսուր-մանկապարտեզումՀուլիսի 24-ին Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության կողմից Երևանի թիվ 90 մսուր-մանկապարտեզում կազմակերպվեց և անցկացվեց «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Հատուկ տակտիկական ուսումնավարժության նպատակն էր. ստուգել մարտական հաշվարկների օղակների պատրաստվածության աստիճանը՝ իրենց առջև դրված հրշեջ մարտավարական խնդիրների լուծման ուղղությամբ, օժանդակել հրշեջ-փրկարարական խմբերի հրամանատարական կազմի մարտավարական մտածելակերպի զարգացմանը, կատարելագործել հրշեջ-փրկարարների հմտությունները՝ […] ...
15:59 25.07.2025
Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրությունը երկարաձգելու մասին օրենքներըՎլադիմիր Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրությունը և զորահավաքը 90 օրով՝ մինչև նոյեմբերի 5-ը երկարաձգող օրենքներ, ասվում է Ռադայի կայքում տեղադրված օրինագծի տեքստում։ Հուլիսի կեսերին Ուկրաինայի խորհրդարանն ընդունեց օրենքներ, որոնք ռազմական դրությունը և ընդհանուր զորահավաքը երկարաձգեցին 90 օրով։ Գերագույն Ռադայի կայքի հաղորդմամբ ՝ ուրբաթ՝ հուլիսի 25-ին, համապատասխան փաստաթղթերը ստորագրել է Զելենսկին։ ...
15:48 25.07.2025
Բարդության համաչափություն՝ պահպանելով արդարության սկզբունքը․ Ժաննա Անդրեասյանը դասվարների հետ քննարկել է կամավոր ատեստավորման գործընթացըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է մի խումբ դասվարների հետ՝ քննարկելու նրանց՝ կամավոր ատեստավորման գործընթացին վերաբերող առաջարկություններն ու դիտարկումները: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ու Գնահատման և թեստավորման կենտրոնի թեստաբանության բաժնի պետ Ալեքսան Եսայանը: Ողջունելով ուսուցիչներին և շնորհակալություն հայտնելով համախմբվածության ու նախաձեռնողականության համար՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել […] ...
15:36 25.07.2025
Ջեսե Ակիլան տեղափոխվել է «Շիրակ»«Շիրակը» պայմանագիր է ստորագրել հարձակվող Ջեսե Ակիլայի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նիգերիացի ֆուտբոլիստի նախորդ ակումբը Չարենցավանի «Վանն» էր, որի կազմում Ակիլան 26 խաղում 5 գոլ է խփել, կատարել 4 գոլային փոխանցում։ Հայկական ակումբներից նա հանդես է եկել նաև «Արարատ-Արմենիայում»։ View this post on Instagram A post shared by SC […] ...
15:20 25.07.2025
Շիրակի պարեկների բացահայտումները ավելացել են շուրջ 3 անգամ․ ՆԳ նախարարն ամփոփել է Շիրակի մարզի ՆԳՆ ծառայությունների կիսամյակի աշխատանքըՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ հուլիսի 23-ին Գյումրիում ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքները։ Ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՆԳ նախարարության ու Ոստիկանության ղեկավար կազմը։ Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության, ինչպես նաև Համայնքային ոստիկանության Կումայրիի, Անիի, Մուշի, Արթիկի, Ամասիայի, Ախուրյանի և Աշոցքի բաժինների, Պարեկային ծառայության Շիրակի […] ...
15:07 25.07.2025
Զելենսկին հայտարարել է, որ ստացել է 3 Patriot-ի փոխանցման հաստատումՎլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ստացել է Կիևին անհրաժեշտ տասը Patriot հակաօդային պաշտպանության համակարգերից երեքի փոխանցման հաստատում, հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա» գործակալությունը։ «Մենք ունենք 10 Patriot-ի հարցում։ Ես պաշտոնապես ստացել եմ Գերմանիայից երկու համակարգի, իսկ Նորվեգիայից՝ մեկի հաստատում», – մեջբերում է գործակալությունը Զելենսկու ելույթը։ Բացի այդ, Զելենսկին հայտարարել է անօդաչու թռչող սարքերի արդյունաբերական արտադրության մեկնարկի մասին: […] ...