16:51 16.05.2022
Մեկնարկել է «Վտանգավոր քիմիական նյութերի արտահանմանն ու ներմուծմանը վերաբերող ԵՄ կանոնակարգին ՀՀ օրենսդրության համապատասխանեցումը» ԹԱՅԵՔՍ աշխատաժողովը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
Աշխատաժողովին մասնակցել են շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը և նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչներ։
Աշխատաժողովի նպատակն է տրամադրել խորհրդատվություններ և առաջարկություններ վտանգավոր քիմիական նյութերի ներմուծման և արտահանման կանոնների և կանոնակարգերի սահմանման վերաբերյալ։
Փորձագիտական առաքելությունը կկենտրոնանա Եվրոպական միության անդամ երկրների առաջատար փորձի փոխանակման և քաղած դասերի վրա՝ վտանգավոր քիմիական նյութերի արտահանման ու ներմուծման վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի և խորհրդի 2012 թվականի հուլիսի 4-ի թիվ 649/2012 կանոնակարգին ՀՀ օրենսդրության համապատասխանեցման նպատակով։
Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը ևս մեկ անգամ կարևորել է այն օրակարգը, որի շուրջ անցկացվելու են քննարկումները։
«Մեր եվրոպացի գործընկերները սիրով Հայաստանի Հանրապետությանն են տրամադրում ԹԱՅԵՔՍ-ի գործիքը և մեր երկիրն էլ իր կողմից պետք է ցույց տա ու կարողությունների զարգացման միջոցով ապացուցի, որ մեզ համար այսքան կարևոր աջակցությունը մենք կարող ենք ընդունել և ծառայեցնել ի նպաստ Հայաստանի Հանրապետության և ամբողջ աշխարհի շրջակա միջավայրի։
Աշխատաժողովը թույլ կտա հասկանալ ԹԱՅԵՔՍ գործիքի բոլոր կարևոր առավելությունները, որոնք մենք կարող ենք օգտագործել ի նպաստ ոլորտային օրենսդրության բացերի շտկման»,- նշել է նախարարի տեղակալը։
22:21 20.06.2025
Էդվարդ Ասրյանը հետևել է զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքինԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան՝ ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով: Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
22:10 20.06.2025
ՊՍԺ-ն և Դոնարուման վերսկսել են բանակցություններըՖրանսիական ՊՍԺ-ն և դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման վերսկսել են պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իտալացի ֆուտբոլիստի գործակալներն արդեն հանդիպել են ակումբի ներկայացուցիչների հետ: Բանակցությունները շարունակվում են: 26-այա Դոնարումայի պայմանագիրը լրանալու է հաջորդ տարվա հունիսին: ...
21:53 20.06.2025
Իրանը և ԵՄ-ի եռյակը համաձայնել են շարունակել բանակցություններըԻրանը և եվրաեռյակի (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) Ժնևում համաձայնության են եկել շարունակել բանակցությունները, Reuters-ը մեջբերում է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասի խոսքերը։ Նշվում է, որ քննարկվել են ոչ միայն միջուկային հարց: «Մենք համաձայնության ենք եկել շարունակել բանակցությունները, շատ կարևոր է բանակցային գործընթացը բաց պահել։ Մենք քննարկել ենք ոչ միայն միջուկային հարցը», – ասել է […] ...
21:36 20.06.2025
Ստամբուլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումըՍտամբուլում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը, ընդգծել կառուցողական երկխոսության շարունակականության և կոնկրետ արդյունքների հասնելու կարևորությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային իրադարձություններին և այդ համատեքստում երկկողմ համագործակցության հնարավոր ուղղություններին։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության […] ...
21:26 20.06.2025
Բաստոնին մերժել է «Ալ Հիլալի» առաջարկը հանուն «Ինտերի»«Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնին առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» ակումբից, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան: «Ալ Հիլալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ցանկանում է իր նախկին ֆուտբոլիստին տեսնել նոր թիմում: 26-ամյա ֆուտբոլիստը սակայն մերժել է առաջարկը հանուն «Ինտերի»: ...