Կհստակեցվի քրեակատարողական ծառայողների վերապատրաստման կարգը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+25.09 oC

Կհստակեցվի քրեակատարողական ծառայողների վերապատրաստման կարգը

16:51 17.05.2022

Քրեակատարողական ծառայողների վերապատրաստումներն այժմ իրականացվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով: Սակայն, գործնականում դա այնքան էլ կիրառելի չէ, քանի որ 2081 հանրային ծառայության մեջ գտնվող քրեակատարողական ծառայողներից 1939-ն ընդգրկված չեն քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում: Այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը՝ հավելելով, վերջիններիս մասով կար վերապատրաստման իրականացման խնդիր: «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում Կառավարության առաջարկած փոփոխություններն առաջին ընթերցմամբ քննարկվել են ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում և ստացել դրական եզրակացություն:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը մանրամասնել է կարգավորումներն ու փաստել, որ քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին և կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող անձանց վերապատրաստման կարգը կսահմանվի երկու եղանակով: Առաջին տարբերակով անհատական վերապատրաստման կարիքի գնահատման հենքով կլինեն վերապատրաստումներ, իսկ երկրորդ տարբերակով նախատեսվում է ոչ ուշ, քան երեք տարին մեկ անգամ իրականացնել ընթացիկ վերապատրաստումներ: Նախագծով հստակեցվել է վերապատրաստման կարգը, դրա սահմանումը վերապահվել է ոլորտը համակարգող արդարադատության նախարարին:

Գործադիրը քննարկման է ներկայացրել նաև «ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Ակնկալվում է օրենսդրությունը համապատասխանեցնել Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերին և վերացնել դրանցում առկա բացթողումները:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը տեղեկացրել է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխությամբ առաջարկվում է նախատեսել քրեական վարույթի շրջանակում գրավը պետական եկամուտ դարձնելու ամբողջական կառուցակարգը: Ի տարբերություն գործող օրենսգրքի՝ նոր օրենսգիրքը նախատեսում է գրավը պետական եկամուտ դարձնելու ընթացակարգ երկու սուբյեկտի՝ դատախազի և դատարանի կողմից, եթե դատական վարույթում է գործը: Հետաքննություն իրականացնող մարմինների գործունեությանը վերաբերող օրենքներում կատարվել են փոփոխություններ. նրանց վերապահվել է միայն Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված միջոցառումների իրականացումը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսուհետ վարույթը կարգավորվելու է միայն Քրեական դատավարության օրենսգրքով՝ այլ օրենքներից հանվել են բոլոր վարույթային կանոնակարգումները: Պետք է լինի վարույթին առնչվող բոլոր հարցերը կարգավորող մեկ միասնական օրենք:

Կատարվել են նաև տեխնիկական բնույթի մի շարք առաջարկներ:

Հարակից զեկույցում հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ընդգծել է, որ մոտ երկու տարի է իր գլխավորած հանձնաժողովը և արդարադատության նախարարությունը աշխատել են այս նախագծերի փաթեթի վրա: Փոփոխությունները մանրամասն քննարկվել են նաև աշխատանքային քննարկումների ընթացքում:

Օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊՍԺ-ն և Դոնարուման վերսկսել են բանակցությունները

22:10 20.06.2025

ՊՍԺ-ն և Դոնարուման վերսկսել են բանակցությունները

Ֆրանսիական ՊՍԺ-ն և դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման վերսկսել են պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իտալացի ֆուտբոլիստի գործակալներն արդեն հանդիպել են ակումբի ներկայացուցիչների հետ: Բանակցությունները շարունակվում են: 26-այա Դոնարումայի պայմանագիրը լրանալու է հաջորդ տարվա հունիսին: ...

SHANTNEWS

22:00 20.06.2025

SHANTNEWS

Իրանը և ԵՄ-ի եռյակը համաձայնել են շարունակել բանակցությունները

21:53 20.06.2025

Իրանը և ԵՄ-ի եռյակը համաձայնել են շարունակել բանակցությունները

Իրանը և եվրաեռյակի (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) Ժնևում համաձայնության են եկել շարունակել բանակցությունները, Reuters-ը մեջբերում է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասի խոսքերը։ Նշվում է, որ քննարկվել են ոչ միայն միջուկային հարց: «Մենք համաձայնության ենք եկել շարունակել բանակցությունները, շատ կարևոր է բանակցային գործընթացը բաց պահել։ Մենք քննարկել ենք ոչ միայն միջուկային հարցը», – ասել է […] ...

Ստամբուլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը

21:36 20.06.2025

Ստամբուլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը

Ստամբուլում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը, ընդգծել կառուցողական երկխոսության շարունակականության և կոնկրետ արդյունքների հասնելու կարևորությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային իրադարձություններին և այդ համատեքստում երկկողմ համագործակցության հնարավոր ուղղություններին։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության […] ...

Բաստոնին մերժել է «Ալ Հիլալի» առաջարկը հանուն «Ինտերի»

21:26 20.06.2025

Բաստոնին մերժել է «Ալ Հիլալի» առաջարկը հանուն «Ինտերի»

«Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնին առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» ակումբից, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան: «Ալ Հիլալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ցանկանում է իր նախկին ֆուտբոլիստին տեսնել նոր թիմում: 26-ամյա ֆուտբոլիստը սակայն մերժել է առաջարկը հանուն «Ինտերի»: ...

Հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ. Փաշինյան

21:18 20.06.2025

Հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆոյսբուքի իր էջում կադրեր է հրապարակել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից: «Հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ»,- գրել է վարչապետ: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Մանրամասները` տեսանյութում: ...

BACK_TO_TOP