17:26 17.05.2022
Աշխատանքային գոտում իրականացված խախտումների հիմքով պետական մարմիններին հնարավորություն կտրվի դադարեցնել լրագրողների հավատարմագրումը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը, ԱԺ պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի և Լիլիթ Մինասյանի հեղինակած ««Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը տեղի է ունեցել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 17-ի նիստում:
Ըստ Արթուր Հովհաննիսյանի՝ բազմաթիվ դեպքեր կան, երբ կոնկրետ լրատվամիջոցների լրագրողները խախտում են պետական մարմիններում, մասնավորապես, Ազգային ժողովի աշխատանքային գոտում գործող կանոնները: Պարբերաբար խախտվում են աշխատակարգի, լրագրողի էթիկայի կանոնները՝ խաթարելով խորհրդարանի բնականոն աշխատանքը: Խնդիրը լուծելու և բացը լրացնելու համար առաջարկվել են լրացումներ, որոնք քննարկվել են ՄԻՊ գրասենյակի և ԱՆ գործընկերների հետ:
Առաջարկվող փոփոխությամբ՝ լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով կամ նրան հավատարմագրած պետական մարմնի կողմից: Ընդ որում՝ լրագրողի հավատարմագրած պետական մարմնի կողմից սեփական նախաձեռնությամբ հավատարմագրումը կարող է դադարեցվել միայն այն դեպքում, եթե հավատարմագրման դադարեցման մասին լրատվամիջոցը նախազգուշացվել է, և մեկ տարվա ընթացքում լրագրողը կրկին խախտել է նախատեսված աշխատակարգի կանոնները: Լրատվամիջոցը հնարավորություն կունենա փոխելու լրագրողին՝ գործնականում չզրկվելով պետական մարմնում ներկայացված լինելու իր հնարավորությունից:
Արդարադատության նախարարության առաջարկով ևս մեկ լրացում է կատարվել, ըստ որի՝ հավատարմագրման կարգի և տվյալ մարմինների աշխատակարգերի կանոնների խախտումը լրագրողի հավատարմագրման դադարեցման հիմք է՝
Առաջարկվել է նախագիծը քննարկել 24-ժամյա ռեժիմով:
Հարակից զեկուցող պատգամավոր Հասմիկ Հակոբյանը նշել է, որ եթե լրագրողներն աշխատեն օրինականության և պետական հաստատության ներքին կանոնադրության շրջանակում, ապա առաջարկվող փոփոխությամբ ոչ մի հավելյալ բեռ իրենց վրա չի դրվելու:
Լրամշակված նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
22:10 20.06.2025
ՊՍԺ-ն և Դոնարուման վերսկսել են բանակցությունները21:53 20.06.2025
Իրանը և ԵՄ-ի եռյակը համաձայնել են շարունակել բանակցություններըԻրանը և եվրաեռյակի (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) Ժնևում համաձայնության են եկել շարունակել բանակցությունները, Reuters-ը մեջբերում է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասի խոսքերը։ Նշվում է, որ քննարկվել են ոչ միայն միջուկային հարց: «Մենք համաձայնության ենք եկել շարունակել բանակցությունները, շատ կարևոր է բանակցային գործընթացը բաց պահել։ Մենք քննարկել ենք ոչ միայն միջուկային հարցը», – ասել է […] ...
21:36 20.06.2025
Ստամբուլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումըՍտամբուլում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը, ընդգծել կառուցողական երկխոսության շարունակականության և կոնկրետ արդյունքների հասնելու կարևորությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային իրադարձություններին և այդ համատեքստում երկկողմ համագործակցության հնարավոր ուղղություններին։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության […] ...
21:26 20.06.2025
Բաստոնին մերժել է «Ալ Հիլալի» առաջարկը հանուն «Ինտերի»«Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնին առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» ակումբից, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան: «Ալ Հիլալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ցանկանում է իր նախկին ֆուտբոլիստին տեսնել նոր թիմում: 26-ամյա ֆուտբոլիստը սակայն մերժել է առաջարկը հանուն «Ինտերի»: ...
21:18 20.06.2025
Հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆոյսբուքի իր էջում կադրեր է հրապարակել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից: «Հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ»,- գրել է վարչապետ: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Մանրամասները` տեսանյութում: ...
21:15 20.06.2025
Պուտին. Քննարկվում են Իրանի և Իսրայելի վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներըՌուսաստանի նախաձեռնությունները Իրանի և Իսրայելի միջև հակամարտության կարգավորման վերաբերյալ քննարկվում են, Մոսկվան ամենօրյա կապի մեջ է Թեհրանի հետ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի (ՄՏՏՖ) լիագումար նիստում։ «Մեր առաջարկները նույնպես քննարկվում են հիմա։ Մենք շփումներ ունենք մեր իրանցի ընկերների հետ, դրանք գրեթե ամեն օր են լինում, այնպես որ […] ...