ԿԳՄՍՆ-ում պարգևատրվել են «Բռնցքամարտի հայկական ժառանգությունը» մրցույթի հաղթողները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+25.09 oC

ԿԳՄՍՆ-ում պարգևատրվել են «Բռնցքամարտի հայկական ժառանգությունը» մրցույթի հաղթողները

17:58 17.05.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Եվրոպայի բռնցքամարտի առաջնությանն ընդառաջ կազմակերպված «Բռնցքամարտի հայկական ժառանգությունը» խորագրով մրցույթի հաղթողներին պարգևատրել է շնորհակալագրերով, խրախուսական նվերներով և առաջնության տոմսերով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Միջոցառմանը ներկա է գտնվել նաև նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Մրցույթը նախատեսված էր 10-ից 25 տարեկան պատանիների և երիտասարդների համար: Մրցույթի նպատակն էր նպաստել բռնցքամարտ մարզաձևում հայ անվանի մարզիկների և նրանց նվաճումների հանրահռչակմանն ու ճանաչելիության բարձրացմանը, հասարակության շրջանում բռնցքամարտի նկատմամբ հետաքրքրության խթանմանը:

Նախարար Վահրամ Դումանյանը ողջույնի խոսքում նշել է.

«Շնորհավորում եմ հաղթողներին: Սա մրցույթ-մարզանք էր, ինչի շնորհիվ հնարավորություն ունեցանք թարմացնելու մեր անվանի բռնցքամարտիկների նվաճումներին առնչվող հիշողությունը: Ձեր այս փոքրիկ հաղթանակն ու դրա հետ կապված դրական էներգիան փոխանցենք մեր հավաքականին՝ հաջողություն մաղթելով նրանց»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը կարևորել է մրցույթի միջոցով նոր գիտելիքներ և աշխարհայացքի նոր շերտ ստանալու երևույթը, քանի որ դրա շնորհիվ մասնակիցներն անպայման ստացել են այնպիսի տեղեկատվություն, որ գուցե չգիտեին կամ նախկինում այդ մասին չէին մտածել, բռնցքամարտով չէին հետաքրքրվել.

«Սա նաև ձեզ կուղղորդի, որ շատ ավելի ուշադիր լինեք ու տեսնեք՝ այդ ոլորտում ինչ է կատարվում, մարդիկ ինչ հաջողություններ են ունենում և ինչ դժվարությունների միջով են անցնում, որպեսզի իրենց հաղթանակներն ամրագրեն: Այս պարագայում, երբ մենք պատրաստվում ենք հյուրընկալել Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունը, կարծում եմ՝ սա շատ ավելի կարևոր է, քանի որ դա իսկապես շատ մեծ իրադարձություն է մեր կյանքում»:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև Երևանում սպասվելիք մարզական մեծ իրադարձությանն ու դրա կարևորությանը.

«Դա, բացի սպորտ լինելուց, կարծում եմ՝ նաև մեծ իրադարձություն է ցանկացած երկրի կյանքում: 30-ից ավելի երկրներից մարզիկներ ու պատվիրակություններ են մեզ այցելելու: Հուսով եմ՝ կօգտվեք տոմսերից, ներկա կլինեք Եվրոպայի առաջնությանն ու կաջակցեք մեր թիմին: Վստահ եմ՝ անկախ նրանից՝ սպորտով հետաքրքրված եք, թե՝ ոչ, նմանօրինակ մեծամասշտաբ իրադարձությանը ներկա գտնվելով՝ հետաքրքիր և անմոռանալի ակնթարթներ կապրեք»:

Մրցույթի հաղթող մասնակիցներից Աննա Ավետյանն առաջինն էր պատասխանել հայ լեգենդար բռնցքամարտիկ, Մելբուռնի 1956 թվականի օլիմպիական խաղերի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի մասին հարցին: Աննան Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի առաջին կուրսի ուսանողուհի է: Ասում է՝ հստակ է իմացել պատասխանն ու վստահ էր, որ ճիշտ է պատասխանել, իսկ մեր հավաքականին հաջողություն և մեդալային հավաքածու է մաղթում Եվրոպայի առաջնությունում. «Ապագա մարզական լրագրող եմ ու ինչ-որ չափով տեղեկացված եմ նաև բռնցքամարտից: Բավականին հետաքրքիր հարցեր էին ընտրված: Ինչ վերաբերում է մեր հավաքականին, ապա միանշանակ հաջողություն եմ մաղթում մեր թիմին: Թող հենց մեր երկրում մեր դրոշը բարձր պահեն»:

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա մայիսի 21-30-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան կոչ է անում Իրանին շարունակել բանակցությունները ԱՄՆ-ի հետ

22:34 20.06.2025

Մեծ Բրիտանիան կոչ է անում Իրանին շարունակել բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Իրանը և Միացյալ Նահանգները պետք է շարունակեն բանակցությունները Թեհրանի միջուկային ծրագրին վերաբերող հարցերի խաղաղ կարգավորման շուրջ։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին՝ «եվրոպական եռյակի» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) արտաքին գործերի նախարարների միջև այսօր Ժնևում կայացած բանակցություններից հետո։ «Կարևոր էր … անցկացնել այս քննարկումները Իրանի հետ։ Մենք հստակեցրինք, որ Իրանը […] ...

Էդվարդ Ասրյանը հետևել է զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին

22:21 20.06.2025

Էդվարդ Ասրյանը հետևել է զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին

ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան՝ ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով: Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

ՊՍԺ-ն և Դոնարուման վերսկսել են բանակցությունները

22:10 20.06.2025

ՊՍԺ-ն և Դոնարուման վերսկսել են բանակցությունները

Ֆրանսիական ՊՍԺ-ն և դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման վերսկսել են պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իտալացի ֆուտբոլիստի գործակալներն արդեն հանդիպել են ակումբի ներկայացուցիչների հետ: Բանակցությունները շարունակվում են: 26-այա Դոնարումայի պայմանագիրը լրանալու է հաջորդ տարվա հունիսին: ...

SHANTNEWS

22:00 20.06.2025

SHANTNEWS

Իրանը և ԵՄ-ի եռյակը համաձայնել են շարունակել բանակցությունները

21:53 20.06.2025

Իրանը և ԵՄ-ի եռյակը համաձայնել են շարունակել բանակցությունները

Իրանը և եվրաեռյակի (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) Ժնևում համաձայնության են եկել շարունակել բանակցությունները, Reuters-ը մեջբերում է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասի խոսքերը։ Նշվում է, որ քննարկվել են ոչ միայն միջուկային հարց: «Մենք համաձայնության ենք եկել շարունակել բանակցությունները, շատ կարևոր է բանակցային գործընթացը բաց պահել։ Մենք քննարկել ենք ոչ միայն միջուկային հարցը», – ասել է […] ...

Ստամբուլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը

21:36 20.06.2025

Ստամբուլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը

Ստամբուլում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը, ընդգծել կառուցողական երկխոսության շարունակականության և կոնկրետ արդյունքների հասնելու կարևորությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային իրադարձություններին և այդ համատեքստում երկկողմ համագործակցության հնարավոր ուղղություններին։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության […] ...

BACK_TO_TOP