15:50 18.05.2022
Իտալական որոշ հեղինակավոր լրատվամիջոցներ անդրադարձել են «Եվրատեսիլ-2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինի ելույթին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իտալիայում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ Ռոզա Լինի ելույթը մեծ արձագանք է գտել սոցիալական հարթակներում և իտալական մամուլում։
Ռոզա Լինի ելույթին անդրադարձել են իտալական այնպիսի հեղինակավոր լրատվամիջոցներ, ինչպիսիք են La Stapma-ն ու Corriere Della Sera-ն։ Corriere Della Sera-ի թղթակիցները նշել են, որ հայ մասնակցի կատարումը «Եվրատեսիլի» ամենագեղեցիկ երգերից մեկն էր։ Սոցիալական ցանցերում իտալացի մի շարք բլոգերներ և լրագրողներ նշել են, որ Եվրատեսիլը բացարձակ քաղաքական կառույց է դարձել՝ հարցադրում անելով, թե եթե այս տարի մրցանակը տրվեց Ուկրաինային, ինչո՞ւ նույն տրամաբանությամբ երկու տարի առաջ այն չտրվեց Հայաստանին։
Լրագրողներից մեկը իր սոցիալական կայքում գրել է. «Հայաստանը 2015 թվականին նախազգուշացվել էր, որ «Եվրատեսիլին» ներկայացված երգը Հայոց ցեղասպանության ճանաչման կոչ էր անում՝ Հայաստանին մեղադրելով «Եվրատեսիլը» քաղաքականացնելու համար: Հաջորդ տարի Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը կազմակերպիչների կողմից դարձյալ զգուշացվել էր առաջին կիսաեզրափակչի ընթացքում Արցախի դրոշը ցուցադրելու համար։ Տարակուսելի է, որ այս տարի ուկրաինացի երգիչները հստակ հղում կատարեցին պատերազմին ու «Ազովստալին» և արժանացան ծափահարությունների … նրանց ամեն ինչ կարելի է»,- եզրափակել է լրագրողը։
Դեսպանության հաղորդագրության մեջ նշվում է, որ Իտալիայի վերաբերմունքն այս տարի կտրուկ տարբերվում էր նախորդ տարվանից։ Նշվում է, որ անցած տարի «Եվրատեսիլի» եզրափակիչի ժամանակ մրցույթը հեռարձակող իտալական հեռուստաընկերության հաղորդավարը թույլ էր տվել անհարգալից արտահայտություններ Հայաստանի բացակայության վերաբերյալ՝ նշելով, որ, հավանաբար, պատերազմում պարտված լինելու պատճառով Հայաստանը փող չունի «Եվրատեսիլին» մասնակցելու համար։ Դրա հետևանքով Իտալիայում ՀՀ դեսպանը մի շարք հանդիպումներ էր ունեցել «ՌԱՅ 4» հեռուստաընկերության տնօրեն Ռոբերտա Էննիի հետ, բացատրել իրավիճակի զգայուն լինելը։ Արդյունքում՝ վերջինս իր ափսոսանքն էր հայտնել կատարվածի կապակցությամբ, հավաստիացրել, որ հաղորդավարը պարզապես շատ երիտասարդ է, չի հասկացել՝ ինչ է պատերազմը և որ դա պարզապես բառերի անհաջող ընտրություն է եղել։ Հակառակ դրան, այս տարի հեռուստահաղորդավարը կիսաեզրափակչին իր մեկնաբանությունների ժամանակ ասել է հետևյալը. «Հայաստանի երիտասարդ ներկայացուցիչ Ռոզա Լինը մասնակցել է 2013 թվականի երիտասարդական Եվրատեսիլին: Պետք է նշեմ, որ նա յուրահատուկ ձայն ունի: Ես անմիջապես կգնեի այս ձայնասկավառակը: Այն country-pop ոճի մի երգ է, որը մի տեսակ փաթաթվում է քեզ և շոյում, յուրատեսակ մերսում է»։
Եզրափակիչի ժամանակ հեռուստահաղորդավարը նշել է. «Հայաստանի երիտասարդ ներկայացուցիչ Ռոզա Լինն ընդամենը 22 տարեկան է, Հայաստանում առաջին կին պրոդյուսերն է: 2021 թվականին նա հրապարակել է միայն մի երգ և ընդամենը մեկ տարի անց արդեն «Եվրատեսիլում» է: Սա է Եվրատեսիլի յուրահատկությունը՝ ընձեռել հնարավորություն նորահայտ արտիստներին հայտնվել միջազգային բեմահարթակին»:
Այս տարի եզրափակչի ժամանակ Ադրբեջանը հինգ այլ երկրների՝ Վրաստանի, Չեռնոգորիայի, Լեհաստանի, Ռումինիայի և Սան Մարինոյի հետ միասին հեռացվել է «Եվրատեսիլի» ժյուրիից՝ մանիպուլյացիայի և մրցույթի կանոնները խախտելու մեղադրանքով: Այդ որոշումն ընդունվել էր Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU), որը «Եվրատեսիլի» կազմակերպիչն է։
Հայաստանին ժյուրիի ամենաբարձր միավորները տրվեցին Ֆրանսիայի (12), Բուլղարիայի (10), Վրաստանի (10) և Իտալիայի (8) կողմից:
23:59 21.07.2025
Ա.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր, որն ընդգրկում է 2 նորարարական ուղղությունԱ.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի լաբորատորիաների ամրապնդման դրամաշնորհի շրջանակում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Ծրագրի բյուջեն կազմում է 176 միլիոն ՀՀ դրամ։ Հետազոտությունն ընդգրկում է երկու նորարարական ուղղություն: Առաջինի շրջանակում գիտնականներն ուսումնասիրում են մարգարտախեցու կառուցվածքը և այն կենսանմանակում՝ նոր սերնդի […] ...
23:55 21.07.2025
2025-ին 1700 շահառու ստացել է աջակցություն բնակապահովման ծրագրի շրջանակում․ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ2025 թվականի ընթացքում արդեն իսկ 1700 շահառու ստացել է աջակցություն՝ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում․ ընդհանուր առմամբ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ։ Այս մասին հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Միջոցառման մեկնարկից մինչ օրս միջոցառման շահառուների թիվը՝ 13815 է, հատկացված բյուջեն՝ շուրջ 10 մլրդ դրամ։ Հիշեցնենք, որ Երեխա […] ...
23:52 21.07.2025
Դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանըՀուլիսի 21-ին Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Արսեն Առաքելյանը Քուվեյում ՀՀ դեսպանությունում հյուրընկալել է Քուվեյթի Պետության զբոսաշրջիկների ասոցասիայի նախագահ Մոհամմադ ալ-Բրայիքին։ Այս մասին հայտնել են Քուվեյում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանը՝ առանձնացնելով զբոսաշրջության ոլորտում ստեղծված համագործակցության լայն հնարավորությունները։ Ներկայացվել է ՀՀ կառավարության կողմից Ծոցի համագործակցության […] ...
23:49 21.07.2025
Նորք-Մարաշ վարչական շրջանը կունենա շների համար նախատեսված զբոսայգիՆորք-Մարաշ վարչական շրջանը ևս կունենա շների համար նախատեսված զբոսայգի, իսկ հարակից տարածքում ստեղծվում է նոր պուրակ: Աշխատանքներն ավարտական փուլում են: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:44 21.07.2025
«Բարսելոնան» մեկ օրում մարզաշապիկների վաճառքի ռեկորդ է գրանցել«Բարսելոնան» 24 ժամում ակումբի հարձակվող Լամին Յամալի` «10» համարով 70 հազար մարզաշապիկ է վաճառել, հայտնում է COPE-ն։ Այդ ցուցանիշը ռեկորդային է «Բարսելոնայի» համար։ Կատալոնական ակումբը վաճառած մարզաշապիկներից վաստակել է գրեթե 10 միլիոն եվրո` գերազանցելով կոմերցիոն սպասելիքները։ Յամալի՝ «10» համարով մարզաշապիկները վաճառվում են աշխարհի 170 երկրներում։ 18-ամյա հարձակվողը հուլիսի 16-ին է ստացել «10» համարի խաղաշապիկը։ ...
23:39 21.07.2025
Մերց. ԱՄՆ-ն Գերմանիային և ԵՄ-ին խոստացել է Patriot համակարգեր՝ Ուկրաինային փոխանցված համակարգերի դիմացԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Գերմանիային և ԵՄ մյուս երկրներին խոստացել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր, եթե Եվրոպան իր համակարգերը փոխանցի Ուկրաինային։ Մանրամասները քննարկվում են։ «ԱՄՆ կառավարության կողմից կա ընդհանուր համաձայնություն Patriot համակարգերը մեզ՝ Գերմանիային և Եվրամիությանը փոխանցելու վերաբերյալ, և մենք, մեր հերթին, Ուկրաինային կմատակարարենք մեր ունեցած Patriot համակարգերը։ Այսինքն՝ մենք […] ...