Հաշվեքննիչ պալատը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ներկայացրել է 9 առաջարկ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+25.09 oC

Հաշվեքննիչ պալատը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ներկայացրել է 9 առաջարկ

17:33 18.05.2022

Դպրոցների սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման ծրագրերը իրականացվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի և Ասիական բանկի կողմից 2015 թ. ստորագրված վարկային համաձայնագրի շրջանակում:

«Ծրագրի ժամկետը սահմանվել է մինչև 2021 թ. մայիս ամիսը, իսկ 2018 թ. փոփոխությամբ այն երկարաձգվել է մինչև 2024 թ.մայիսի 31-ը»,- այս մասին ասել է ՀՀ հաշվեքննիչ պալատի հինգերորդ վարչության պետ Ժորա Մարգարյանը մայիսի 18-ին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի և ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ:

Նրա խոսքերով՝ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ծրագրով նախատեսվել է 377 դպրոցների շենքերի սեյսմիկ կայունության բարձրացում, սեյսմիկ աղետների պատրաստվածության և արձագանքման կարողությունների հզորացում, սեյսմիկ աղետների և ռիսկերի կառավարման և նվազեցման օժանդակություն, համակարգերի բարելավվում:

2016 թ. հավանություն է տրվել ծրագրին: Առաջին փուլով ընդգրկվել են 8 դպրոցի վերակառուցման աշխատանքներ: Կառավարության 2018 թ. որոշմամբ՝ դպրոցների թիվը հասել է 435-ի: Առաջին և երկրորդ փուլով կառուցվող դպրոցների թիվը 46 է:

ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից հաշվեքննության են ենթարկվել դպրոցների սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման ծրագրերի շրջանակում 2017-2019 թթ. պետական բյուջեով իրականացված շենքերի շինարարության և նախագծահետազոտական ծախսերը:

Հաշվեքննիչ պալատի ներկայացուցչի խոսքերով՝ պայմանագրերով սահմանված նախագծային աշխատանքները ժամկետներում չեն կատարվել:

«Ոչ մի նախագծի կազմ չի համապատասխանել օրենսդրությամբ սահմանված պահանջներին, սակայն պայմանագրային գումարների նվազեցումներ չեն կատարվել: Որոշ դեպքերում կատարողականում հաշվառված ծավալները գերազանցում են փաստաթղթերում նշվածներին»,- ասել է Ժորա Մարգարյանը:

Հաշվեքննիչ պալատը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ներկայացրել է 9 առաջարկ, որով հնարավորություն կընձեռվի մշակել և հաստատել միջոցառումների ծրագիր:

ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի խոսքերով՝ ներկայացված եզրակացությունները համակարգային խնդիրների ուղղությամբ մտածելու առիթ են տալիս:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի խոսքերով՝ Հաշվեքննիչ պալատի կողմից ուղարկված առաջարկությունները նախարարությունը մանրակրկիտ կուսումնասիրի: Նա նշել է, որ Հիմնադրամն աշխատում է երկու փաստաթղթային հենքի վրա՝ ազգային օրենսդրության և Հիմնադրամի միջազգային պարտավորությունների շրջանակում:

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը նշել է, որ բոլոր դիտարկումների վերաբերյալ ներկայացվել են մանրամասն պարզաբանումներ: Նա ընդգծել է, որ 2019 թ. հետո կատարվել են անհրաժեշտ փոփոխություններ. նախագծող կազմակերպությունները նախագծերի հետ միասին ներկայացնում են նաև նախահաշիվները: «Հիմնադրամի կողմից ներկայացված նախահաշիվներն անցել են բոլոր ազգային փորձաքննությունները: Միջազգային փորձաքննության և փորձագետների ուշադրության կենտրոնում են ոչ միայն նախագծման աշխատանքները, այլ նաև շինարարության ընթացքն ամբողջությամբ»,- նշել է Արթուր Սողոմոնյանը: Նա տեղեկացրել է, որ Հաշվեքննիչ պալատի բոլոր դիտարկումները հիմք կտան կատարելու անհրաժեշտ քայլերը, որպեսզի եղած ռիսկերը հնարավորինս չեզոքացվեն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանյան լճի երբեմնի անխնամ ափամերձ հատվածը վերածվել է կանաչապատ և բարեկարգ հանգստավայրի. Ավինյան

22:58 20.06.2025

Երևանյան լճի երբեմնի անխնամ ափամերձ հատվածը վերածվել է կանաչապատ և բարեկարգ հանգստավայրի. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանյան լճի երբեմնի անխնամ ափամերձ հատվածը վերածվել է կանաչապատ և բարեկարգ հանգստավայրի։ Այն դարձել է նաև քաղաքի ներսում հանգստյան օրերը հաճելի անցկացնելու հարմար վայր։ Շարունակում ենք վերափոխել և կենդանացնել հանրային տարածքները՝ Երևանը դարձնելով ավելի կանաչ և հարմարավետ քաղաք»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Մամիկոն Խաչատրյանը ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում ընթացող «World challenge cup»-ում

22:48 20.06.2025

Մամիկոն Խաչատրյանը ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում ընթացող «World challenge cup»-ում

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, 18-ամյա Մամիկոն Խաչատրյանը ոսկե մեդալ է նվաճել Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող «World challenge cup» սպորտային մարմնամարզության հեղինակավոր մրցաշարում: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արմեն Պետրոսյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Առանձին վարժությունների եզրափակիչ են դուրս եկել նաև Էրիկ Բաղդասարյանը և Ռոբերտ Գյուլումյանը: Բաղդասարյանը հաղթահարել է հենացատկի և […] ...

Մեծ Բրիտանիան կոչ է անում Իրանին շարունակել բանակցությունները ԱՄՆ-ի հետ

22:34 20.06.2025

Մեծ Բրիտանիան կոչ է անում Իրանին շարունակել բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Իրանը և Միացյալ Նահանգները պետք է շարունակեն բանակցությունները Թեհրանի միջուկային ծրագրին վերաբերող հարցերի խաղաղ կարգավորման շուրջ։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին՝ «եվրոպական եռյակի» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) արտաքին գործերի նախարարների միջև այսօր Ժնևում կայացած բանակցություններից հետո։ «Կարևոր էր … անցկացնել այս քննարկումները Իրանի հետ։ Մենք հստակեցրինք, որ Իրանը […] ...

Էդվարդ Ասրյանը հետևել է զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին

22:21 20.06.2025

Էդվարդ Ասրյանը հետևել է զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին

ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան՝ ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով: Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

ՊՍԺ-ն և Դոնարուման վերսկսել են բանակցությունները

22:10 20.06.2025

ՊՍԺ-ն և Դոնարուման վերսկսել են բանակցությունները

Ֆրանսիական ՊՍԺ-ն և դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման վերսկսել են պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իտալացի ֆուտբոլիստի գործակալներն արդեն հանդիպել են ակումբի ներկայացուցիչների հետ: Բանակցությունները շարունակվում են: 26-այա Դոնարումայի պայմանագիրը լրանալու է հաջորդ տարվա հունիսին: ...

SHANTNEWS

22:00 20.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP