Քննարկում՝ էներգետիկ ոլորտի գործունեությունը կարգավորող իրավական ակտերի նախագծերի շուրջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+25.09 oC

Քննարկում՝ էներգետիկ ոլորտի գործունեությունը կարգավորող իրավական ակտերի նախագծերի շուրջ

18:23 18.05.2022

Մայիսի 18-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում էներգետիկ ոլորտը ներկայացնող շահագրգիռ կառույցների մասնակցությամբ տեղի է ունեցել ոլորտը կարգավորող իրավական ակտերի նախագծերի շուրջ քննարկում։ Նախագծերի վերաբերյալ շահագրգիռ գերատեսչությունները, այդ թվում՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ներկայացրել էին մի շարք առաջարկներ ու դիտողություններ։

Հանդիպմանը ՔՏՀԱ տեսչական մարմնից մասնակցում էին Էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության վարչության պետի տեղակալ Արսեն Դանիելյանը և վարչության մասնագետներ։

Քննարկմանը Ա․ Դանիելյանը ներկայացրել է մշակվող իրավական ակտերի վերաբերյալ արված առաջարկությունների հիմնավորումները, որոնք միտված են էներգատեղակայանքների անվտանգ շահագործմանը, ինչպես նաև ներտնային գազասպառման համակարգում առկա ռիսկերի նվազեցմանը և հնարավոր պատահարների կանխարգելմանը։

Քննարկումները կլինեն շարունակական։

May be an image of 3 people and people sitting

May be an image of 2 people, people sitting and indoor

May be an image of 4 people, people sitting, people standing and indoor

May be an image of 4 people, people sitting, people standing and indoor

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան կոչ է անում Իրանին շարունակել բանակցությունները ԱՄՆ-ի հետ

22:34 20.06.2025

Մեծ Բրիտանիան կոչ է անում Իրանին շարունակել բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Իրանը և Միացյալ Նահանգները պետք է շարունակեն բանակցությունները Թեհրանի միջուկային ծրագրին վերաբերող հարցերի խաղաղ կարգավորման շուրջ։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին՝ «եվրոպական եռյակի» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) արտաքին գործերի նախարարների միջև այսօր Ժնևում կայացած բանակցություններից հետո։ «Կարևոր էր … անցկացնել այս քննարկումները Իրանի հետ։ Մենք հստակեցրինք, որ Իրանը […] ...

Էդվարդ Ասրյանը հետևել է զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին

22:21 20.06.2025

Էդվարդ Ասրյանը հետևել է զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին

ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան՝ ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով: Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

ՊՍԺ-ն և Դոնարուման վերսկսել են բանակցությունները

22:10 20.06.2025

ՊՍԺ-ն և Դոնարուման վերսկսել են բանակցությունները

Ֆրանսիական ՊՍԺ-ն և դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման վերսկսել են պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իտալացի ֆուտբոլիստի գործակալներն արդեն հանդիպել են ակումբի ներկայացուցիչների հետ: Բանակցությունները շարունակվում են: 26-այա Դոնարումայի պայմանագիրը լրանալու է հաջորդ տարվա հունիսին: ...

SHANTNEWS

22:00 20.06.2025

SHANTNEWS

Իրանը և ԵՄ-ի եռյակը համաձայնել են շարունակել բանակցությունները

21:53 20.06.2025

Իրանը և ԵՄ-ի եռյակը համաձայնել են շարունակել բանակցությունները

Իրանը և եվրաեռյակի (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) Ժնևում համաձայնության են եկել շարունակել բանակցությունները, Reuters-ը մեջբերում է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասի խոսքերը։ Նշվում է, որ քննարկվել են ոչ միայն միջուկային հարց: «Մենք համաձայնության ենք եկել շարունակել բանակցությունները, շատ կարևոր է բանակցային գործընթացը բաց պահել։ Մենք քննարկել ենք ոչ միայն միջուկային հարցը», – ասել է […] ...

Ստամբուլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը

21:36 20.06.2025

Ստամբուլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը

Ստամբուլում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը, ընդգծել կառուցողական երկխոսության շարունակականության և կոնկրետ արդյունքների հասնելու կարևորությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային իրադարձություններին և այդ համատեքստում երկկողմ համագործակցության հնարավոր ուղղություններին։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության […] ...

BACK_TO_TOP