15:27 19.05.2022
2021 թ. խորհրդարանն ընդունել է Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերը, որոնք ուժի մեջ կմտնեն 2022 թ. հուլիսի 1-ից: Երրորդ կարևոր նախագիծը ՀՀ Քրեակատարողական օրենսգիրքն է, որը կհամալրի քրեական արդարադատության շղթայի բարեփոխումների ամբողջական փաթեթը` ապահովելով որակական նոր շեմ, տեղեկացնում է ԱԺ կայքը։
Մայիսի 19-ին ՀՀ ԱԺ արտահերթ նիստում քննարկվել է ՀՀ քրեակատարողական օրենսգրքի նախագիծը: Գործող օրենսգիրքն ընդունվել է դեռևս 2004 թ., որից հետո բազմաթիվ փոփոխություններ են տեղի են ունեցել թե՛ հասարակությունում, թե՛ միջազգային պրակտիկայում ու ստանձնած պարտավորություններում, և թե՛ իրավական հայեցակետերում: Ըստ այդմ` առաջացել էր անհրաժեշտություն ունենալ քրեակատարողական նոր օրենսգիրք, որով կհաղթահարվեն առկա հակասությունները, կլրացվեն բացերը` ապահովելով նորարար մոտեցումներ:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի ներկայացմամբ` նոր օրենսգիրքը կառուցված է այն տրամաբանության վրա, որ յուրաքանչյուր դատապարտյալի հետ պետք է տարվի անհատականացված աշխատանք: Նորարարությունն այն է, որ քրեակատարողական հիմնարկ մուտք գործելուց հետո կարանտինային բաժանմունքում յուրաքանչյուր դատապարտյալի համար կազմվելու է պատժի կրման անհատական պլան, և ըստ այդմ` երեքից վեց ամսվա պարբերականությամբ այն վերանայվելու է: Այս առումով կապահովվի կանխատեսելիություն, և կիրականացվեն թիրախային միջոցառումներ: Ուղղիչ հիմնարկների տեսակներին կփոխարինեն անվտանգության երեք` ցածր, միջին և բարձր գոտիներ` հաշվի առնելով դատապարտյալների ռիսկերի և կարիքների գնահատումը: Կսահմանվեն նաև պատժի կրման մեղմ և խիստ ռեժիմներ:
Պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի, Լիլիթ Ստեփանյանի, Հերիքնազ Տիգրանյանի, Զարուհի Բաթոյանի հարցերին ի պատասխան` արդարադատության փոխնախարարը ներկայացրել է պարզաբանումներ դատապարտյալների բժշկական օգնության և սպասարկման, դատապարտյալների առողջության պահպանմանը միտված ծառայությունների կարգավորումների վերաբերյալ:
Արփինե Սարգսյանը, տեղեկացնելով, որ ՀՀ-ում չկա անչափահաս դատապարտյալ, նշել է, որ նոր օրենսգրքի նախագծով անչափահասների պատժի կրման համար հատուկ վերականգնողական պայմաններ պետք է լինեն: Հստակ նախատեսված է, որ առանձնահատուկ վերաբերմունք պետք է ցուցաբերվի անչափահասների նկատմամբ` հաշվի առնելով տարիքային առանձնահատկություններն ու սոցիալ-հոգեբանական խնդիրները:
Հարակից զեկույցում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրել է, որ քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալներին ապահովում են որակյալ սննդով: Կարևորելով նոր օրենսգրքով ներկայացված ռազմավարական և հայեցակարգային փոփոխությունները` նա նշել է, որ նախատեսվում են առանձին աշխատանքային քննարկումներ ոլորտի շահագրգիռ ներկայացուցիչների մասնակցությամբ: Իսկ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կկատարվեն անհրաժեշտ փոփոխությունները` առավել ժամանակակից քրեակատարողական համակարգ ունենալու համար: Վլադիմիր Վարդանյանը կոչ է արել դրական եզրակացություն տալ նախագծին:
23:59 21.07.2025
Ա.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր, որն ընդգրկում է 2 նորարարական ուղղությունԱ.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի լաբորատորիաների ամրապնդման դրամաշնորհի շրջանակում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Ծրագրի բյուջեն կազմում է 176 միլիոն ՀՀ դրամ։ Հետազոտությունն ընդգրկում է երկու նորարարական ուղղություն: Առաջինի շրջանակում գիտնականներն ուսումնասիրում են մարգարտախեցու կառուցվածքը և այն կենսանմանակում՝ նոր սերնդի […] ...
23:55 21.07.2025
2025-ին 1700 շահառու ստացել է աջակցություն բնակապահովման ծրագրի շրջանակում․ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ2025 թվականի ընթացքում արդեն իսկ 1700 շահառու ստացել է աջակցություն՝ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում․ ընդհանուր առմամբ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ։ Այս մասին հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Միջոցառման մեկնարկից մինչ օրս միջոցառման շահառուների թիվը՝ 13815 է, հատկացված բյուջեն՝ շուրջ 10 մլրդ դրամ։ Հիշեցնենք, որ Երեխա […] ...
23:52 21.07.2025
Դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանըՀուլիսի 21-ին Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Արսեն Առաքելյանը Քուվեյում ՀՀ դեսպանությունում հյուրընկալել է Քուվեյթի Պետության զբոսաշրջիկների ասոցասիայի նախագահ Մոհամմադ ալ-Բրայիքին։ Այս մասին հայտնել են Քուվեյում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանը՝ առանձնացնելով զբոսաշրջության ոլորտում ստեղծված համագործակցության լայն հնարավորությունները։ Ներկայացվել է ՀՀ կառավարության կողմից Ծոցի համագործակցության […] ...
23:49 21.07.2025
Նորք-Մարաշ վարչական շրջանը կունենա շների համար նախատեսված զբոսայգիՆորք-Մարաշ վարչական շրջանը ևս կունենա շների համար նախատեսված զբոսայգի, իսկ հարակից տարածքում ստեղծվում է նոր պուրակ: Աշխատանքներն ավարտական փուլում են: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:44 21.07.2025
«Բարսելոնան» մեկ օրում մարզաշապիկների վաճառքի ռեկորդ է գրանցել«Բարսելոնան» 24 ժամում ակումբի հարձակվող Լամին Յամալի` «10» համարով 70 հազար մարզաշապիկ է վաճառել, հայտնում է COPE-ն։ Այդ ցուցանիշը ռեկորդային է «Բարսելոնայի» համար։ Կատալոնական ակումբը վաճառած մարզաշապիկներից վաստակել է գրեթե 10 միլիոն եվրո` գերազանցելով կոմերցիոն սպասելիքները։ Յամալի՝ «10» համարով մարզաշապիկները վաճառվում են աշխարհի 170 երկրներում։ 18-ամյա հարձակվողը հուլիսի 16-ին է ստացել «10» համարի խաղաշապիկը։ ...
23:39 21.07.2025
Մերց. ԱՄՆ-ն Գերմանիային և ԵՄ-ին խոստացել է Patriot համակարգեր՝ Ուկրաինային փոխանցված համակարգերի դիմացԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Գերմանիային և ԵՄ մյուս երկրներին խոստացել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր, եթե Եվրոպան իր համակարգերը փոխանցի Ուկրաինային։ Մանրամասները քննարկվում են։ «ԱՄՆ կառավարության կողմից կա ընդհանուր համաձայնություն Patriot համակարգերը մեզ՝ Գերմանիային և Եվրամիությանը փոխանցելու վերաբերյալ, և մենք, մեր հերթին, Ուկրաինային կմատակարարենք մեր ունեցած Patriot համակարգերը։ Այսինքն՝ մենք […] ...