Ցանկալին իրականության տեղ մատուցելու Բաքվի մոլուցքը հասել է նրան, որ չի քաշվում աղավաղել անգամ ԵՄ այս սկզբունքային մոտեցումը. Նալբանդյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2024
  • $
    387.73
  • RUBLE
    4.26
  • 417.55
WEATHER
+10.09 oC

Ցանկալին իրականության տեղ մատուցելու Բաքվի մոլուցքը հասել է նրան, որ չի քաշվում աղավաղել անգամ ԵՄ այս սկզբունքային մոտեցումը. Նալբանդյան

18:28 22.02.2018

Փետրվարի 22-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ երեկ Բրյուսելում հագեցած օրակարգով, արդյունավետ հանդիպում է ունեցել Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ, և կարևորեց ԵՄ հետ շարունակական ակտիվ երկխոսությունը:

Զրուցակիցներն անդրադարձան Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին առնչվող հարցերի, մտքեր փոխանակեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի վերաբերյալ: ԵՄ հատուկ ներկայացուցիչը Հայաստանի արտգործնախարարին տեղեկացրեց վերջերս Բաքվում ունեցած հանդիպումների մասին։

Էդվարդ Նալբանդյանը զրուցակցին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:

Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ հունվարին Կրակովում եռանախագահների նախաձեռնությամբ կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը սկզբունքային համաձայնություն էր ձեռք բերվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի մոնիտորինգային կարողությունների ընդլայնման իրագործման կապակցությամբ։

«Այս պայմանավորվածության առնչությամբ Հայաստանն ու համանախագահները տարածեցին գրեթե նույնական հայտարարություն, մինչդեռ Ադրբեջանը դրան որևէ հղում չի կատարել ոչ հանդիպումից հետո, ոչ էլ մինչ օրս: Երբ մի քանի օր առաջ համանախագահները Բաքվում էին, Ադրբեջանը կրկին հրաժարվեց հարգել ընդլայնման իրագործման վերաբերյալ այս պայմանավորվածությունը»,- ընդգծեց Էդվարդ Նալբանդյանը:

Նախարարը նշեց, որ եռանախագահները տարածաշրջանային վերջին այցի արդյունքներով տարածված հայտարարության մեջ ևս մեկ անգամ շեշտեցին գագաթաժողովներին ստանձնած հանձնառությունների իրագործման անհրաժեշտությունը։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց ԵՄ անվերապահ սատարումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այս դիրքորոշմանը։

Նախարար Նալբանդյանը կարևորեց նաև Եվրոպական Միության հետևողական դիրքորոշումը` ի աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների մոտեցումներին, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման հիմք հանդիսացող միջազգային իրավունքի երեք սկզբունքներին` ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառմանը, տարածքային ամբողջականությանը և ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքին։

«Ցանկալին իրականության տեղ մատուցելու Բաքվի մոլուցքը հասել է նրան, որ չի քաշվում աղավաղել անգամ ԵՄ այս սկզբունքային մոտեցումը», շեշտեց նախարար Նալբանդյանը։

Տոյվո Կլաարը վերահաստատեց Եվրոպական Միության աջակցությունն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանն ուղղված գործունեությանը, նրանց առաջարկություններին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սլովակիան ու Ադրբեջանը սպառազինության համատեղ արտադրություն են սկսելու․ որքանո՞վ է օրինական այդ համագործակցությունը

23:30 07.05.2024

Սլովակիան ու Ադրբեջանը սպառազինության համատեղ արտադրություն են սկսելու․ որքանո՞վ է օրինական այդ համագործակցությունը

Ավարտվել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի այցը Բաքու: Այցի ընթացքում նաև ռազմական ու ռազմաարդյունաբերական բնագավառում համագործակցության մասին համաձայնագրեր են ստորագրվել: Ի՞նչ են ենթադրում ստորագրված փաստաթղթերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ռոբերտ Ֆիցոյի հետ համատեղ հայտարարության մեջ Ալիևն ասել է, որ Սլովակիայի հետ հարաբերություններում նոր դարաշրջան է սկսվում: Այսօր երկու երկրների պաշտպանության նախարարները ստորագրել […] ...

Իրավական առումով ինչո՞ւ է խնդրահարույց սահմանազատման այս գործընթացը. մեկնաբանում է Արման Թաթոյանը

23:06 07.05.2024

Իրավական առումով ինչո՞ւ է խնդրահարույց սահմանազատման այս գործընթացը. մեկնաբանում է Արման Թաթոյանը

Կառավարության վերջին տվյալներով՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է սահմանային 40 սյուն։ Սա իրականացվում է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների նախնական համաձայնության հիման վրա: Բայց այս գործընթացը միանշանակ չընդունվեց՝ այդ թվում իրավական տեսանկյունից: Հենց այդ հարցերին անդրադարձել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը «Հեռանկարում»: ...

Մեր բանակը մարտունակ է. զրույց քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի հետ

22:32 07.05.2024

Մեր բանակը մարտունակ է. զրույց քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի հետ

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանին: Անդրադարձ է եղել Տավուշում տեղի ունեցող զարգացումներին, դրանց հնարավոր վտանգներին, ընդդիմության գործողություններին, Արևմուտքի արձագանքին, ռուսական հետքին և հոգևորականների ներգրավվածությանը, նաև Վրաստանում ստեղծված իրավիճակին, դրա՝ Հայաստանի վրա հնարավոր ազդեցությանը: Քաղաքագետը անդրադարձել է նաև ՀՀ բանակին: «Մեր բանակը մարտունակ է ավելի քան նրա մասին ներկայացնում են: Ես ասում եմ, որ […] ...

Բայդենն ասում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին

21:19 07.05.2024

Բայդենն ասում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին։ «Ես լիովին հավատարիմ եմ հրեա ժողովրդի, Իսրայելի անվտանգությանը և նրա անկախ գոյության իրավունքին, նույնիսկ չնայած մեր միջև առկա տարաձայնություններին»,- ասել է ամերիկացի առաջնորդը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում գտնվող Հոլոքոստի թանգարանում: Միաժամանակ Բայդենը քննադատել է պաղեստինամետ գործողությունները երկրի համալսարաններում։ «Ամերիկյան համալսարանում, Ամերիկայի […] ...

Լուկաշենկոն հայտարարել է, որ աշխարհը մոտենում է միջուկային պատերազմին

20:39 07.05.2024

Լուկաշենկոն հայտարարել է, որ աշխարհը մոտենում է միջուկային պատերազմին

Աշխարհը երբեք այնքան չի մոտեցել միջուկային պատերազմի շեմին, որքան հիմա։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է BelTA-ն։ Նրա խոսքով՝ արեւմտյան քաղաքական գործիչների հայտարարությունները հանգեցնում են լարվածության սրման ոչ միայն Եվրոպայում, այլեւ ամբողջ աշխարհում։ Միաժամանակ, Բելառուսի ղեկավարն ընդգծել է, որ երկիրը մտադիր չէ ենթարկվել որևէ սադրանքի և չի պատրաստվում կռվել որևէ մեկի […] ...

ՀԱՄԱՍ-ը հայտնել է Գազայում պատանդներից մեկի մահվան մասին

20:20 07.05.2024

ՀԱՄԱՍ-ը հայտնել է Գազայում պատանդներից մեկի մահվան մասին

Պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման զինյալ թեւը՝ Իզեդդին ալ-Քասամ բրիգադը, խոսել է Գազայի հատվածում պատանդներից մեկի մահվան մասին։ Այս մասին մայիսի 7-ին հայտնել է խմբավորման ներկայացուցիչ Աբու Ուբայդան։ ՏԱՍՍ գործակալության տվյալներով՝ 70-ամյա կինը ստացած վնասվածքներից մահացել է։ Աբու Ուբայդայի խոսքով՝ մեկ ամիս առաջ կրակոցների տակ է հայտնվել այն սենյակը, որտեղ պահվում էր պատանդը։ Մեկ օր առաջ […] ...

BACK_TO_TOP