Հուշարձանների պահպանությունից մինչև վերականգնում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+30.09 oC

Հուշարձանների պահպանությունից մինչև վերականգնում

14:02 07.06.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանն ու «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանն անդրադարձել են հուշարձանների պատմամշակութային միջավայրի պահպանության խնդիրներին և արձանագրվող խախտումներին, ներկայացրել են դրանք վերացնելու ուղղությամբ ձեռնարկված միջոցները, պետական մարմինների գործիքակազմը՝ հուշարձանների տարածքներում չթույլատրված գործունեության իրականացման դեպքերում և այլն:

Հուշարձանների պատմամշակութային միջավայրի պահպանություն, արձանագրվող խախտումներ

Անդրադառնալով հուշարձանների տարածքներում իրականացվող ապօրինություններին՝ Հարություն Վանյանը նշել է, որ արձանագրվող իրավախախտումները տարաբնույթ են. ամենատարածվածներից են գանձագողությունը, հետախուզումների դեպքերը, որոնք մեծ վնաս են հասցնում հատկապես հնագիտական հուշարձաններին:

Այդպիսի դեպքեր արձանագրվում են ինչպես պատմական մայրաքաղաքների, այնպես էլ դամբարանադաշտերի տարածքներում:

«Մեր աշխատակիցները պարբերաբար իրականացնում են շրջայցեր, մոնիթորինգ, հուշարձանների տարածքներում տեղադրված և նախարարության հետ չհամաձայնեցված հուշակոթողները, խաչքարերը կամ երկաթե խաչերը, որոնք բավականին մեծ տարածում են գտել վերջին տարիներին, համայնքներում բացատրական, իրազեկման աշխատանքներից հետո հեռացվում են»,- ներկայացրել է Հ. Վանյանը՝ նշելով, որ վերջերս, օրինակ, հեռացվել է 800-ամյա Խորանաշատի տարածքում տեղադրված խաչքարը:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը փաստել է, որ 2021 թ. արձանագրվել են 131 իրավախախտման դեպքեր՝ գանձագողություն, գանձախուզություն, երկաթյա գործիքներով պատերի փորագրում, ներկանյութերով գրառումներ պատերին և այլն: 2022 թ.-ին արձանագրվել է իրավախախտման 18 դեպք: Նրա խոսքերով՝ այդ դեպքերի թիվը, ըստ տարիների, շատ քիչ է տատանվում:

Խախտումները կարող են լինել ինչպես հնագիտական հուշարձանների, այնպես էլ ճարտարապետական կառույցների դեպքերում: Հասցված վնասները գնահատվում են փորձագիտական եզրակացությունների հիման վրա, դրանք տրամադրվում են իրավապահ մարմիններին: Իրավախախտները ենթարկվում են վարչական պատասխանատվության. տուգանքներ են վճարվում, պահանջ է ներկայացվում վերականգնելու հուշարձանի նախկին տեսքը և այլն:

«Նմանօրինակ դեպքեր են արձանագրվել Գյումրու «Կումայրի» արգելոց-թանգարանի տարածքում: Հուշարձան շենքի վրա նոր հարկ էին ավելացրել, իրականացրել էին պատուհանների կամ դռների փոփոխություն, շենքի երեսապատի քարերի փոփոխություն: Օրենքով սահմանված կարգով դեպքերին ընթացք է տրվել, և հուշարձանն աղավաղողը պարտավորվել է այն վերադարձնել նախկին տեսքին»,- դեպքեր է նշել Հարություն Վանյանը:

Ըստ նրա՝ բացի պետական գործիքակազմից՝ շատ կարևոր է, որ համայնքն ինքը ճանաչի իր հուշարձանները և հոգ տանի դրանց մասին, քանի որ պատշաճ չվերաբերվելու դեպքում, անկախ վերահսկողությունից, դեպքերը կշարունակվեն:

Հ. Վանյանն իրազեկել է, որ վերջերս «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից Վայոց ձորում կազմակերպվել է «Համայնքային հուշարձանապահպանություն» թեմայով սեմինար-քննարկում, ինչը շարունակական կլինի նաև մյուս մարզերում:

Հուշարձանների պահպանական գոտու սահմաններում չեն բացառվում մասնավոր հողերի առկայություն, սակայն դրանց օգտագործումն օրենքով ենթակա է որոշակի սահմանափակումների, ինչի մասին պետք է իրազեկ լինեն քաղաքացիները:

Բացի իրազեկումից՝ որպես կանխարգելիչ միջոցներ՝ հիմնականում արգելոց-թանգարանների տարածքներում տեղադրված են նաև տեսախցիկներ, որոնք ժամանակի ընթացքում կավելանան այլ հուշարձանապատկան տարածքներում:

Բանախոսներն անդրադարձել են ոչ միտումնավոր, պատահաբար հայտնաբերված հնագիտական գտածոներին, որոնք քաղաքացին պետք է ներկայացնի Հնագիտության և ազգագրության ինստիտուտ՝ որոշելու դրանց պատմական արժեքը, և լիազոր մարմնին՝ ԿԳՄՍ նախարարություն:

Հուշարձանների վերականգնման աշխատանքների վերաբերյալ

Հուշարձանների վերականգնման աշխատանքներն ընթանում են մի քանի փուլով՝ սկսած պեղումներից, նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներից մինչև բուն վերականգնում: Այս տարի ոլորտի համար պետական բյուջեից հատկացված է ավելի քան 300 մլն դրամ:

Արդեն իսկ պեղումներ են ընթանում Լոռու բերդի, Տավուշի բերդի, Սրվեղի վանքի տարածքներում:

Բուն վերականգնման աշխատանքներ և հատկացումներ նախատեսված են հետևյալ հուշարձանների համար՝

ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նորոգման, ամրակայման աշխատանքներ՝ 26 735 052 ՀՀ դրամ,
ՀՀ Տավուշի մարզի Գոշ համայնքի Գոշավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերի նորոգման աշխատանքներ՝ 5 544 096 ՀՀ դրամ,
ՀՀ Լոռու մարզի Քոբայր ե/գ կայարանի Քոբայրավանքի սեղանատան վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքներ՝ 20 392 074 ՀՀ դրամ,
ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Սանահին վանական համալիրի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու նորոգման և ամրակայման աշխատանքներ՝ 27 300 000 ՀՀ դրամ,
ՀՀ Լոռու մարզի Լոռի բերդ համայնքի նույնանուն ամրոցի պարիսպների ամրակայման և վերականգնման աշխատանքներ՝ 44 119 600 ՀՀ դրամ։
Մի շարք հուշարձաններ կվերականգնվեն նաև պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ: Այդպիսով, բարերարների միջոցների հաշվին կվերականգնվի Արագածոտնի մարզի Հարթավանի Աստվածընկալ եկեղեցին, որի վերականգնումն անցած տարի ընթացքի մեջ էր ու շարունակվում է նաև այս տարի:

Նոր մեկնարկած ծրագրերից են Կոտայքի մարզի Սոլակի Մայրավանքի և Արագածոտնի մարզի Թալինի Կաթողիկե եկեղեցու վերականգնման աշխատանքները: Այս շարքը շարունակական է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նուբարաշենի համայնքային ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերել

11:53 18.07.2025

Նուբարաշենի համայնքային ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերել

Բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Հուլիսի 15-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Նուբարաշենից Մուշականի ամառանոցներ տանող ճանապարհին զենք-զինամթերք է թողել։ Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնից մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ կար ողորկափող որսորդական հրացան, թմբուկավոր ատրճանակ, երեք […] ...

Սարուխան գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 326 բույս

11:38 18.07.2025

Սարուխան գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 326 բույս

Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Սարուխան գյուղի 57-ամյա բնակչուհին տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ սարուխանցի կնոջ տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 326 բույս։ Հանգամանքները պարզվում են: ...

Տապը վտանգավոր է սրտանոթային համակարգի հիվանդություններ և շաքարային դիաբետ ունեցողների համար․ ՀՀ ԱՆ

11:24 18.07.2025

Տապը վտանգավոր է սրտանոթային համակարգի հիվանդություններ և շաքարային դիաբետ ունեցողների համար․ ՀՀ ԱՆ

Տապը վտանգավոր է սրտանոթային համակարգի հիվանդություններ և շաքարային դիաբետ ունեցողների համար: Բարձր ջերմաստիճանը ծանրաբեռնում է սիրտը և անոթները, արագացնում ջրի կորուստը, բարձրացնում կամ իջեցնում է զարկերակային ճնշումը: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Սա հատկապես վտանգավոր է զարկերակային գերճնշման, սրտային անբավարարության և շաքարային դիաբետի դեպքում։ Եթե ունեք սրտանոթային համակարգի հիվանդություններ․ Օրական խմե՛ք 1,5–2 լիտր […] ...

Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու մեջ

11:14 18.07.2025

Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ  պարզվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքի նախկին ղեկավարը օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումից հետո դիտավորությամբ հայտարարագիր չի ներկայացրել: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ 2024 թվականի ապրիլի 22-ին Մադինա համայնքի նախկին ղեկավարը գրավոր ծանուցվել է 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը չներկայացնելու, ինչպես նաև դրանից հետո 30 օրվա ընթացքում համապատասխան հայտարարագիր ներկայացնելու պարտավորության, իսկ հակառակ դեպքում՝ 31-րդ օրը վարչական վարույթ իրականացնելու նպատակով հանձնաժողովին ներկայանալու վերաբերյալ: Հիշյալ անձը, սակայն, այդ ընթացքում չի ներկայացրել հայտարարագիրը և չի ներկայացել հանձնաժողովին: Դրանից հետո համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, և 2024 թվականի օգոստոսի 5-ին տեղի ունեցած՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության արդյունքում որոշում է կայացվել նրա նկատմամբ          200․000 ՀՀ դրամի չափով տուգանք նշանակելու մասին: Պատշաճ ծանուցվելով վարչական տուգանք կիրառված լինելու վերաբերյալ՝  համայնքի նախկին ղեկավարը 30-օրյա ժամկետում դարձյալ հայտարարագիր չի ներկայացրել իրավասու մարմնին՝ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, որի համար նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: ...

Հնդկաստանը փորձարկել է երկու բալիստիկ հրթիռ

11:00 18.07.2025

Հնդկաստանը փորձարկել է երկու բալիստիկ հրթիռ

Հնդկաստանը հաջողությամբ փորձարկել է երկու կարճ հեռահարության բալիստիկ հրթիռ՝ Prithvi-II -ը և Agni-I-ը։ Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը մամուլի հաղորդագրության մեջ։ Փորձարկումները տեղի են ունեցել Չանդիպուրի (արևելյան Օդիշա նահանգ) փորձարկման հրապարակում։ Հրթիռները արձակվել են Ռազմավարական ուժերի հրամանատարության վերահսկողության ներքո։ «Բոլոր տեխնիկական և գործառնական պարամետրերը հաստատվել են», – ընդգծել է Հնդկաստանի ռազմական գերատեսչությունը։ Prithvi-II […] ...

Ապարանի համայնքային ոստիկանները քանդված շինության հետնամասում հայտնաբերել են զենք-զինամթերք

10:50 18.07.2025

Ապարանի համայնքային ոստիկանները քանդված շինության հետնամասում հայտնաբերել են զենք-զինամթերք

Բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են կամավոր հանձնում ոստիկանություն: Հուլիսի 15-ին 911 է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Ջրամբար գյուղի քանդված շինության հետնամասում զենք-զինամթերք է թողել։ Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնից մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պարկ, որի մեջ կար որսորդական ողորկափող հրացան, նռնակ, տարբեր տրամաչափի փամփուշտներ, […] ...

BACK_TO_TOP