16:33 07.06.2022
2021 թ. ԿԳՄՍ նախարարությունն իրականացրել է բյուջետային 21 ծրագրի 194 միջոցառում, որի բյուջեն փաստացի կազմել է շուրջ 174 մլրդ 809 մլն դրամ, ճշտված ծրագրի օգտագործումը կազմել է 97,7 տոկոս՝ նախորդ տարվա համեմատ 2,3 տոկոսով ավելի: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, սփյուռքի, երիտասարդության և տեղեկատվության ոլորտների 2021 թ. բյուջետային հատկացումները, տեղեկացնում է ԱԺ կայքը։
Հունիսի 7-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել է «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումը:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հաշվետու տարում իրականացրել է 1 ծրագիր՝ 3 միջոցառմամբ, պետական բյուջեից տրամադրվել է 315 մլն 600 դրամ, կատարողականը՝ 97,3 տոկոս:
Հանրային հեռարձակողի խորհուրդը նախորդ տարի ունեցել է 1 ծրագիր՝ 6 միջոցառմամբ, որի համար հատկացվել է 7 մլրդ 51 մլն դրամ, կատարողականը՝ 100 տոկոս:
Ֆինանսների նախարարի տեղեկացմամբ՝ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակին 2021 թ. տրամադրվել է 398,6 մլն դրամ, կատարողականը՝ 91,8 տոկոս:
Այնուհետև ոլորտների պատասխանատուները ներկայացրել են օգտագործված բյուջետային միջոցները, թերակատարված կամ չկատարված ծրագրերն ու դրանց պատճառները:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է գիտության, կրթության, մշակույթի, սպորտի ոլորտներում տարված աշխատանքներին:
Նրա տեղեկացմամբ՝ 2021 թ. կրթության ոլորտում շարունակվել են բարեփոխումները՝ ուղղված մատուցվող ծառայությունների որակի հասանելիությանն ու մատչելիությանը:
Հաստատվել է նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանն ու ժամանակացույցը: Հաստատվել են նաև նախադպրոցական համալիր ծրագրեր բոլոր տարիքային խմբերի երեխաների համար:
Հանրակրթության ոլորտում ևս իրականացվել են բարեփոխումների լայն քայլեր: 2021 թ. հոկտեմբերից ատեստավորման գործընթացն անցած 475 ուսուցիչ ստանում է 30-50 տոկոս հավելավճար: Փոխնախարարի խոսքերով՝ ուսուցիչների ատեստավորման գործընթացն ավելի է ընդլայնվել 2022 թ.: Վերանայվել է հանրակրթության պետական չափորոշիչը, հաստատվել են առարկայական նոր չափորոշիչներ, ծրագրեր: 107 ավագ դպրոցում ներդրվել են լաբորատորիաներ: Բարելավվել են մի շարք դպրոցների ու մանկապարտեզների շենքային պայմանները:
Մշակութային ոլորտում քայլերն ուղղված են եղել կառավարության գործունեության ծրագրով նախանշված հիմնական խնդիրների լուծմանը, շարունակվել է մշակութային ժառանգության պահպանման հայ մշակույթի հանրահռչակման գործընթացը:
Սպորտի ոլորտում իրականացվել են աշխատանքներ օլիմպիական հերթափոխի և բարձրակարգ մարզիկների պատրաստման ուղղությամբ: Պետական աջակցություն է տրամադրվել նաև բնակչության ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության ապահովմանը, հաշմանդամային սպորտին, ազգային ֆեդերացիաներին, մարզական հասարակական կազմակերպություններին, ազգային հավաքականներին:
12:12 18.07.2025
Համագյուղացու տնից ոսկյա զարդեր և փող գողացած երիտասարդը ձերբակալվել էԲնակարանային գողության վերաբերյալ ահազանգը Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում ստացվել էր հունիսի 29-ին: Գողթ գյուղի բնակչի տնից գողացել էին ոսկյա զարդեր ու 200 հազար դրամ։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Կոտայքի մարզի քրեական ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է Գողթ գյուղի 28-ամյա բնակիչը, որը հուլիսի 15-ին հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական […] ...
12:05 18.07.2025
Բացահայտվել է Վահրամ Խորխոռունու սպանությունըՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական և վարութային, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ս.Ա.-ն, Հ.Ն.-ն և Ա.Ա.-ն 1998 թվականի դեկտեմբերի 10-ին, շահադիտական դրդումներով, Ս.Ա.-ի կազմակերպմամբ և համակատարմամբ, իրականացրել են ՀՀ […] ...
11:53 18.07.2025
Նուբարաշենի համայնքային ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերելԲնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Հուլիսի 15-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Նուբարաշենից Մուշականի ամառանոցներ տանող ճանապարհին զենք-զինամթերք է թողել։ Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնից մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ կար ողորկափող որսորդական հրացան, թմբուկավոր ատրճանակ, երեք […] ...
11:46 18.07.2025
ԵՄ-ն հաստատեց Ռուսաստանի դեմ ամենախիստ պատժամիջոցների փաթեթներից մեկը․ ԿալլասԵՄ երկրները ուրբաթ օրը հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթը, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։ «ԵՄ-ն այսօր առավոտյան հաստատեց Ռուսաստանի դեմ ամենախիստ պատժամիջոցների փաթեթներից մեկը», – գրել է նա X սոցիալական ցանցում։ ...
11:38 18.07.2025
Սարուխան գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 326 բույսՔրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Սարուխան գյուղի 57-ամյա բնակչուհին տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ սարուխանցի կնոջ տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 326 բույս։ Հանգամանքները պարզվում են: ...