Կոչ եմ անում ջրի մեկ բաժակում փոթորիկ չստեղծել. Վահե Էնֆիաջյանի պատասխանը Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+18.96 oC

Կոչ եմ անում ջրի մեկ բաժակում փոթորիկ չստեղծել. Վահե Էնֆիաջյանի պատասխանը Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը

13:23 03.08.2018

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը, որտեղ վերջինս նշել էր, թե ԲՀԿ քաղաքական խորհրդի քարտուղար Նաիրա Զոհրաբյանը արժանի չէ ԲՀԿ՝ Երևանի ավագանու նախընտրական ցուցակը գլխավորելու:

«Օգոստոսի 2-ին կայացած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը միաձայն որոշեց՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մեր կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորելու է Նաիրա Զոհրաբյանը։
Ընդլայնված նիստին մասնակցել են քաղաքական խորհրդի անդամներ, տարածքային կառույցների ղեկավարներ, Երևանի և մարզային կառույցների այլ պատվիրակներ։

Նիստն ընթացել է բազմակողմանի ծավալուն քննարկում-վերլուծություններով, և կայացվել կոլեգիալ միաձայն որոշում։
Այլ անձնական կարծիքներ, ինչպիսին է Գևորգ Պետրոսյանի երեկ երեկոյան ֆեյսբուքյան գրառումը՝ հանդիսանում են բացառապես անձնական կարծիք։

Հարկ եմ համարում նշել, որ վերջինս չի մասնակցել երեկվա նիստին, որի ժամանակ կարող էր հայտնել սեփական դիրքորոշումը։ Լրագրողներին, քաղաքական դաշտի մեր այլ գործընկերներին կոչ եմ անում ջրի մեկ բաժակում փոթորիկ չստեղծել։ Մենք ներկայացնելու ենք մասնագիտական հիմնավորումներով կազմված զարգացման ծրագիր։ Մայրաքաղաքը, որը համայն հայությանն, է պետք լինի ներկայանալի, 21-րդ դարի քաղաքակիրթ մայրաքաղաքների դիմագծին հարիր, որտեղ մեր քաղաքի յուրաքանչյուր բնակիչ վստահ կլինի, որ քաղաքային իշխանությունները ցանկանում և կարողանում են Երևանը դարձնել մաքուր, գեղեցիկ ու զերծ առկա անընդունելի երևույթներից»,- գրել է նա:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

12:00 14.05.2025

SHANTNEWS

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 13-14-ը

11:54 14.05.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 13-14-ը

Բացահայտվել է 130 հանցագործություն, որոնցից 11-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 22 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 18 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 12 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 9-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության, 7 դեպք՝ հոգեկան ներգործության, 6-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության ու թմրանյութի […] ...

Չեք ստացե՞լ ժողովուրդ ջան, թե՞ հիմա մոդան այն է, որ թողեք ոմանք վնգստան, թե կերա՜ն, թալանեցին․ Փաշինյանը՝ հայտարարագրի կրեդիտների մասին

11:48 14.05.2025

Չեք ստացե՞լ ժողովուրդ ջան, թե՞ հիմա մոդան այն է, որ թողեք ոմանք վնգստան, թե կերա՜ն, թալանեցին․ Փաշինյանը՝ հայտարարագրի կրեդիտների մասին

2025թ․ հունվարից ի վեր համընդհանուր հայտարարագիր լրացրած 20 հազար 62 քաղաքացի արդեն իսկ ստացել է 1 միլիարդ 811 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ, միջինում 90 հազար դրամ եւ դրան 800–ից 1000 մարդ է որեւէ դրական արձագանք տալիս։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Չեք ստացե՞լ ժողովուրդ ջան։ Գրե՛ք, որ ստացել եք, […] ...

Թրամփը հանդիպել է Սիրիայի առաջնորդի հետ․ Al Arabiya

11:43 14.05.2025

Թրամփը հանդիպել է Սիրիայի առաջնորդի հետ․ Al Arabiya

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բանակցություններ է վարում Սիրիայի վարչակազմի նոր ղեկավար Ահմեդ ալ-Շարաայի հետ։ Երկու երկրների առաջնորդները հանդիպել են Ռիադում՝ ԱՄՆ-Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գագաթնաժողովից առաջ, հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը։ ...

ԿԳՄՍ նախարարությունը դատապարտում  է Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը

11:39 14.05.2025

ԿԳՄՍ նախարարությունը դատապարտում է Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խստորեն դատապարտում է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում պատմության ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք՝ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի, որոշ ուսուցիչների, աշակերտների և ծնողների մասնակցությամբ։ «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Արմավիրի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ որոշում է կայացվել սահմանված կարգով տնօրենի […] ...

Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի գործով Արա Բադոյանը դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման

11:27 14.05.2025

Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի գործով Արա Բադոյանը դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի նկատմամբ 2020 թվականին (խմբ. Արարատ Միրզոյանն այդ ժամանակ ՀՀ ԱԺ նախագահն էր) իրականացված մահափորձի գործով մեղադրյալ Արա Բադոյանը դատապարտվել է 3.5 տարվա ազատազրկման։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ «Հաշվի առնելով անձի անազատության մեջ գտնվելու հանգամանքը, ազատության մեջ գտնվելու օրերը հաշվակցվել են նշանակված […] ...

BACK_TO_TOP