Մարզահամերգային համալիրում տեղադրվել է միջազգային չափանիշներին համապատասխան խաղային մարզաձևերի մանրահատակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+25.09 oC

Մարզահամերգային համալիրում տեղադրվել է միջազգային չափանիշներին համապատասխան խաղային մարզաձևերի մանրահատակ

21:18 13.06.2022

Կառավարության աջակցությամբ մարզահամերգային համալիրում տեղադրվել է միջազգային չափանիշներին համապատասխան խաղային մարզաձևերի մանրահատակ
ՀՀ կառավարության աջակցությամբ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղադրվել է խաղային մարզաձևերի համար նախատեսված մանրահատակ:

Գերմանական բարձրորակ մանրահատակի տեղադրման աշխատանքներին տեղում հետևել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և խաղային մարզաձևերի ՀՀ ֆեդերացիաների ներկայացուցիչները: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրինության և խաղային մարզաձևերի՝ ֆուտբոլի, բասկետբոլի և վոլեյբոլի ֆեդերացիաների ներկայացուցիչների միջև հուշագիր է ստորագրվել՝ հետագա համագործակցության վերաբերյալ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ մանրահատակի և երկու ցուցատախտակի գնման գործընթացը 8-10 ամիս է տևել:. «Հայտարարվեց գնում, որի ամբողջ ընթացքն օրենքի սահմանում անցկացնելուց հետո հնարավորություն ստացանք ձեռք բերել այս բարձրակարգ գույքը: Այդ ժամանակ մեր առաջնային խնդիրը որակն էր: Կարողացանք ձեռք բերել ամենաբարձր չափանիշներին համապատասխան հատակ, որի վրա կարելի է անգամ աշխարհի առաջնություններ անցկացնել այս մարզաձևերից»,- նշել է Կարեն Գիլոյանը` շեշտելով, որ աշխատանքների կազմակերպման գործում մեծ է եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի դերկատարությունը:

Կարեն Գիլոյանն ընդգծմամբ՝ ունենալով նմանօրինակ մարզահամերգային համալիր, դահլիճ և ենթակառուցվածքներ՝ այստեղ խաղային մարզաձևերից միջազգային բարձր կարգի մրցումներ չանցկացնելն իսկապես մեծ բացթողում էր. «Հիմա այստեղ կարող ենք նաև խաղային ձևերի մեծ մրցումներ անցկացնել: Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը բարձր մակարդակով անցկացնելուց հետո արդեն զարկ կտանք խաղային ձևերին: Խաղային ձևերը զարգացնելու այլ ճանապարհ չկա: Պետք է այստեղ խաղանք, այստեղ ուժեղանանք, որպեսզի դրսում անենք այն, ինչ մեզանից սպասում է մարզասերը»:

Նշենք, որ հունիսի 23-26-ը Երևանում կկայանա SADA CUP բասկետբոլի միջազգային մրցաշարը, որին կմասնակցեն Հայաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության, Սիրիայի և ԱՄՆ-ի թիմերը: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահության կազմի անդամ Վահագն Հարությունյանի խոսքով՝ նոր մանրահատակն իսկական շքեղություն է հայկական սպորտի համար.

«Նոր տեղադրված հատակն առաջինը մենք ենք փորձարկելու, բայց համալիրը մեզ համար արդեն հարազատ վայր է դարձել, այստեղ մեկ ամբողջ մրցաշրջան ենք անցկացրել ու կարելի է ասել՝ այդ առումով առաջամարտիկներից ենք եղել»,- ասել է Վահագն Հարությունյանը:

Այսուհետ տնային հանդիպումները Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացնի նաև Հայաստանի ֆուտզալի հավաքականը: Հավանական է անգամ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղերը Երևանում անցկացնելը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը ևս փաստում է, որ մինչև հիմա իրենց միակ խնդիրը հենց մանրահատակի հետ էր կապված.

«Հայաստանի ֆուտզալի հավաքականն այսուհետ կխաղա մարզահամերգային համալիրի այս դահլիճում: Շատ շնորհակալ ենք ՀՀ կառավարությանը, ԿԳՄՍ նախարարությանն ու մարզահամերգային համալիրի տնօրինությանը»,- նշել է է Արմեն Նիկողոսյանը՝ ընդգծելով, որ հուլիսի 7-ին կայանալիք վիճակահանության արդյունքում Հայաստանի ֆուտզալի հավաքականը կարող է միևնույն խմբում հայտնվել աշխարհի գործող չեմպիոն Պորտուգալիայի հետ:

«Միջազգային կառույցները թույլ չէին տալիս Երևանում հանդիպում անցկացնել, քանի որ մենք այսպիսի դահլիճ չունեինք: Հիմա ունենք ու հանգիստ կարող ենք հյուրընկալել աշխարհի ցանկացած երկրի: Մինչ այս միակ խնդիրը կապված էր դահլիճի հետ: Հիմա այդ խնդիրը լուծված է ու մենք, վստահ եմ, պատրաստ կլինենք հասնելու ամենամեծ նպատակներին: Այժմ վերջին ճշտումներն ենք անում, քանի որ տեխնիկական որոշ հարցեր դեռ կան: ՈՒԵՖԱ-ի համապատասխան ներկայացուցիչների կհրավիրենք Հայաստան, որպեսզի գնահատեն դահլիճը: Կարծում եմ՝ ամբողջովին կհամապատասխանի պահանջվող չափանիշներին»,- համոզմունք է հայտնել Արմեն Նիկողոսյանը:

Քննարկվում է նաև Երևանում խաղային մյուս մարզաձևերից միջազգային մրցաշարեր անցկացնելու հարցը: Մասնավորապես, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում է նախատեսվում անցկացնել 2025 թվականի Եվրոպայի վոլեյբոլի մինչև 17 տարեկանների առաջնությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կառլուշ Կեյրուշը ստանձնել է Օմանի հավաքականի ղեկը

09:10 17.07.2025

Կառլուշ Կեյրուշը ստանձնել է Օմանի հավաքականի ղեկը

Կատարի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Կառլուշ Կեյրուշը ստանձնել է Օմանի հավաքականի ղեկը: Այս մասին հաղորդում է Օմանի ֆուտբոլի ասոցիացիան: Կողմերը կնքել են 1 տարվա պայմանագիր, որի ժամկետը կգործի մինչև 2026 թվականի հուլիսի 30-ը ներառյալ: Նախկինում մասնագետը գլխավորել է նաև Իրանի, Եգիպտոսի, Կոլումբիայի, Պորտուգալիայի ազգային հավաքականները։ Օմանի ազգային հավաքականը շարունակում է պայքարը՝ աշխարհի 2026 թվականի […] ...

Կատովսկու փողոցում արագիլի ձագը բնից ընկել է. օգնության են հասել փրկարարները

09:05 17.07.2025

Կատովսկու փողոցում արագիլի ձագը բնից ընկել է. օգնության են հասել փրկարարները

Հուլիսի 16-ին, ժամը 20:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կատովսկու փողոցում արագիլի ձագը բնից ընկել է. բարձրացնելու և բնի մեջ դնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Փրկարարներն արագիլի ձագին բարձրացրել և դրել […] ...

Թրամփը չի ձգտում ԵՄ-ի հետ առևտրային համաձայնագիր կնքել

09:00 17.07.2025

Թրամփը չի ձգտում ԵՄ-ի հետ առևտրային համաձայնագիր կնքել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ձգտում առևտրային համաձայնագրի Եվրամիության հետ, քանի որ Վաշինգտոնը կհամաձայնվի եվրոպական բոլոր ներմուծվող ապրանքների վրա 30% մաքսատուրքերի սահմանմամբ։ «Մենք, հավանաբար, կարող ենք համաձայնության գալ Եվրոպայի հետ։ Ես շատ անտարբեր եմ դրա նկատմամբ։ Մենք նրանց նամակ ուղարկեցինք՝ տեղեկացնելով, որ մենք պատրաստվում ենք 30% մաքսատուրքեր սահմանել սկսած օգոստոսի 1-ից», – […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:50 17.07.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Հայտնի է, թե որքան պարգևավճար կստանան «Չելսիի» խաղացողները ԱԱԱ-ն հաղթելու համար

08:45 17.07.2025

Հայտնի է, թե որքան պարգևավճար կստանան «Չելսիի» խաղացողները ԱԱԱ-ն հաղթելու համար

Աշխարհի ակումբային առաջնությունը հաղթելու համար «Չելսիի» յուրաքանչյուր խաղացող կստանա 350,000 ֆունտ (402,000 եվրո) պարգևավճար։ Այս մասին հայտնում է բրիտանական The Telegraph-ը։ «Չելսին», աշխարհի ակումբային չեմպիոն դառնալով, 1 միլիարդ դոլար մրցանակային հիմնադրամից ստացել է 114,6 միլիոն դոլար։ Հիշեցնենք, որ եզրափակչում լոնդոնյան ակումբը 3-0 հաշվով հաղթել էր ՊՍԺ-ին։ ...

Սիրիան ողջունում է ԱՄՆ-ի և արաբական երկրների ջանքերը՝ ճգնաժամը կարգավորելու համար

08:40 17.07.2025

Սիրիան ողջունում է ԱՄՆ-ի և արաբական երկրների ջանքերը՝ ճգնաժամը կարգավորելու համար

Սիրիան ողջունում է Միացյալ Նահանգների և արաբական երկրների կողմից ստեղծված ճգնաժամը խաղաղ ճանապարհով լուծելու ջանքերը, սակայն հիշեցնում է իր ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտության մասին։ Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Միացյալ Նահանգների և արաբական երկրների ջանքերը՝ ուղղված ներկայիս ճգնաժամի կարգավորմանը, երկրի հարավում լարվածության նվազեցմանը և Իսրայելի […] ...

BACK_TO_TOP